Դեմ են Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորակազմ տեղակայելուն
Thu, 05 Mar 2026 23:45:17 +0400
Վարշավան դեմ է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորակազմ տեղակայվի։ Այս մասին տեղեկանում ենք այդ երկրի Արտաքին քաղաքականության ռազմավարության նոր խմբագրության հրապարակումից, որը նախատեսվում է կյանքի կոչել մինչեւ 2030 թվականը։ Համաձայն հրապարակված փաստաթղթի, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ուժերը չեն կարող գործադրվել այնպես, որ վնաս հասցվեն Լեհաստանի եւ մյուս դաշնակիցների անվտանգությանը։ Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է գործադրել իր Կանոնադրության 5-րդ հոդվածը՝ հավաքական պաշտպանության մասին՝ Իրանի դեմ իրականացվող ռազմարշավի շրջանակում։