Երբ պատերազմ ես սկսում, ինչ-որ մեկը զոհվելու է․ ի՞նչ է ակնկալում Իրանից

Երբ պատերազմ ես սկսում, ինչ-որ մեկը զոհվելու է․ ի՞նչ է ակնկալում Իրանից

Fri, 06 Mar 2026 10:00:56 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանում ղեկավարության լիակատար փոփոխություն, հասկացնելով, որ նա ունի փոխարինողների թեկնածուներ։ «Մենք ուզում ենք գալ և մաքրել ամեն ինչ», – NBC-ի հետ հեռախոսազրույցում ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը հավելել է, որ «մեզ պետք չէ մեկը, ով 10 տարի շարունակ ամեն ինչ կվերականգնի։ Մեզ պետք է լավ առաջնորդ»։ Ամերիկացի առաջնորդը հրաժարվել է կոնկրետ որևէ մեկի անունը նշել, բայց ասել է, որ Միացյալ Նահանգները հետևում է հավանական իրավահաջորդներին։

«Մենք ունենք մի քանի մարդկանց, ովքեր, կարծում եմ, լավ աշխատանք կկատարեն», – ասել է ԱՄՆ նախագահը և հավելել. «Մենք հետևում ենք նրանց»։ Մեկ օր առաջ Թրամփը Time-ին ասել էր, որ ինքը «ժամանակային սահմանափակում» չունի այն մասին, թե որքան ժամանակ կարող է շարունակվել պատերազմը Իրանի հետ. «Ես որևէ բանի համար ժամանակային սահմանափակում չունեմ։ Ես ուզում եմ, որ սա ավարտին հասցվի»։ Թրամփը նախկինում հրապարակավ հայտարարել էր, որ ակնկալում է, որ պատերազմը կտևի չորսից հինգ շաբաթ։ Time-ին տված հարցազրույցում Թրամփը մանրամասնել է մի քանի նպատակներ. «Նրանք (Իրանը) չեն կարող միջուկային զենք ունենալ։ Սա առաջին, երկրորդ և երրորդ կետերն են։ Չորրորդ կետը՝ ոչ մի բալիստիկ հրթիռ»։

Թրամփի խոսքով՝ մեկ այլ նպատակ է «բանական, ողջամիտ անձնավորության» նշանակումը՝ Իրանը ղեկավարելու համար։ Նախագահը նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք ամերիկացիները պետք է մտահոգված լինեն Միացյալ Նահանգներում հնարավոր պատասխան հարձակումներից։ «Կարծում եմ՝ այո», – ասել է Թրամփը։ «Բայց կարծում եմ՝ նրանք անընդհատ են անհանգստանում դրա համար։ Մենք անընդհատ մտածում ենք դրա մասին։ Մենք պատրաստվում ենք դրան։ Բայց այո, գիտեք, մենք սպասում ենք որոշ բաների։ Ինչպես ասացի, ինչ-որ մեկը զոհվելու է։ Երբ պատերազմ ես սկսում, ինչ-որ մեկը զոհվելու է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս արտահայտություն համար են ուզում կալանավորեն Կանդազին

Այս արտահայտություն համար են ուզում կալանավորեն Կանդազին Mon, 27 Apr 2026 17:39:05 +0400 Համ գործն…

11 րոպե ago

Պետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի Սարգսյան

Պետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի Սարգսյան…

18 րոպե ago

Նավթը համաշխարհային շուկայում թանկանում է

Նավթը համաշխարհային շուկայում թանկանում է Mon, 27 Apr 2026 17:30:46 +0400 Նավթը համաշխարհային շուկայում սկսել…

19 րոպե ago

Որպես բարի խորհուրդ

Որպես բարի խորհուրդ Mon, 27 Apr 2026 17:16:40 +0400 «Նժար» կուսակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը…

33 րոպե ago

Ո՞ւմ կընտրեի հունիսի 7-ին

Ո՞ւմ կընտրեի հունիսի 7-ին Mon, 27 Apr 2026 17:15:12 +0400 Արձագանքելով գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի…

35 րոպե ago

Նոր մանրամասներ

Նոր մանրամասներ Mon, 27 Apr 2026 17:13:34 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը ներկայացրել…

36 րոպե ago