«Հրապարակ»․ Գոռալով կամ բեմականացումներով ակնհայտ փաստերը չեն հերքվում

«Հրապարակ»․ Գոռալով կամ բեմականացումներով ակնհայտ փաստերը չեն հերքվում

Fri, 06 Mar 2026 10:15:04 +0400


«Միասնության թեւեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մարտի 4-ի ասուլիսում հայտարարեց, որ ադրբեջանական զինուժը ՀՀ տարածքում նոր ներխուժումներ է ունեցել, ինչը ՀՀ իշխանությունը թաքցրել է հանրությունից։ Նա փաստերով ներկայացրեց՝ ցույց տալով արբանյակային լուսանկարներ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես՝ Վարդենիսում թշնամու առաջխաղացումից։ «Մինչեւ 2025 թվականի հուլիսի 31-ն այս դիրքը գոյություն չի ունեցել, ըստ արբանյակային լուսանկարների՝ տեսնում ենք, որ դիրքերի տեղադրումն այստեղ տեղի է ունեցել մինչեւ օգոստոսի 19-ի դրությամբ։ Տեսնում ենք, որ սա մարտական հերթափոխություն կրող ադրբեջանական դիրք է, այստեղ խոշոր զինատեսակների համար նախատեսված կրակային դիրքեր են, խոսքը մասնավորապես վերաբերում է նռնականետերին, ականանետերին, այստեղ նաեւ հրաձգային հատուկ կետեր են նախատեսված։ Բնականաբար, առանձին նախատեսված են նաեւ կոմունիկացիաներ։ Այս դիրքերից արդեն Սոթքի հանքավայրն է՝ 4 կմ ուղիղ նշանառությամբ, տեսնում ենք, որ ուղիղ թիրախի տակ է հայտնվել Սոթքի հանքավայրը։ Սա էլ արդեն այդ նույն դիրքերից դեպի մեր քաղաքացիական բնակավայրն է, մասնավորապես Կութ գյուղը, որը նրանց ուղիղ նշանառությունն է»,- ասաց Թաթոյանը։ Վարդենիսի մեկ այլ դիրքում ադրբեջանցիներն արդեն ճանապարհներ են կառուցել՝ «ռակադային» ճանապարհներ, այսինքն՝ օպերատիվ, ռազմավարական ու մարտավարական նշանակության ճանապարհներ։ Եվ այս ամենը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 31-ից հետո։

«Հայաստանի սահմանից ընդամենը մի քանի մետր այն կողմ Ադրբեջանը կառուցել է հատուկ թաքստոցներ, մինչեւ նախորդ տարվա օգոստոսի 19-ը ադրբեջանցիները կատարել են շատ խոշոր ամրաշինական աշխատանքներ, հատուկ թաքստոցներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական մեքենաների, տանկերի համար։ Ենթադրում ենք, որ թաքստոցների այս հատվածները կարող են օգտագործել մեքենաների համար, ականանետերի ու այլ նպատակներով, կարող է նաեւ այս ամենն արել են հարձակողական նպատակներով։ Սրանք ուղիղ վերահսկողության տակ են պահում մեր գյուղերը»,- շեշտեց Արման Թաթոյանը։

Դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել ոչ միայն Վարդենիսում ու Գեղարքունիքի մարզում, այլեւ Վայոց Ձորում՝ Ջերմուկում, որտեղ ադրբեջանցիները բարելավել են այն դիրքերը, որոնք գրավել էին 2022 թվին, որտեղից կարող են ականանետեր, նռնականետեր օգտագործել։ «Այստեղ նրանք կառուցել են ականանետային դասակների համար նախատեսված դիրքեր, սրանք հասարակ ինժեներային ու հատուկ դիրքերի ամրացման աշխատանքներ չեն, սրանք արվել են հատուկ նպատակներով՝ Ջերմուկի հարեւանությամբ, ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ»,- ընդգծեց Թաթոյանը։

Թաթոյանի այս հայտարարությունը փոթորկել է ՔՊ-ական իշխանություններին, երեկվանից իշխանությունը, հիմնավոր պարզաբանումներ ներկայացնելու փոխարեն, բղավում է, փողոցային ժարգոնով ռեպլիկներ թողնում Թաթոյանի հասցեին: «Միասնության թեւեր» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Թաթոյանի հայտարարության եւ ՔՊ-ականների վայնասունի մասին, նկատում է. «Ամեն բան շատ պարզ է ու հստակ: Այս պահին մենք որեւէ հստակ քաղաքական ենթատեքստ չենք դնում, այլ ասում ենք իրականությունը: Մեզ հայտնի է դարձել այդ տեղեկությունը, համապատասխան փաստական տվյալները մեզ մոտ են, նկարները վերցրել ենք` տեղորոշումներ եւ այլն, եւ ամեն բան բացատրում ենք` ինչպես է եղել առաջ, ինչպես է հիմա: Հուլիսի 31-ի դրությամբ ունենք իրավիճակ, իսկ, օրինակ, Վարդենիսի պարագայում` օգոստոսի 19-ի դրությամբ մենք հստակ խոսում ենք առաջխաղացումների մասին, ներկայացնում ենք փաստեր, որ Ադրբեջանը մեր սուվերեն տարածքում առաջխաղացում է ունեցել: Իշխանություններն ասում են, որ դա սուտ է, բայց սուտն ու իրականությունը որոշվում են փաստական տվյալներով: Փաստերը կա՛մ հերքվում են, կա՛մ, որպես ապացույց, ներկայացվում են: Ամեն ինչ շատ պարզ է: Իշխանություններն առանց փաստերի, առանց որեւէ հստակեցման ինչ-ինչ հայտարարություններ են անում, սակայն մենք մեզ վեր ենք պահում այդ ամենից: Այդ նեղ անձնական, պրիմիտիվ խոսակցությունների մեջ չենք կարող մտնել: Մենք ներկայացնում ենք փաստեր եւ ակնկալում հստակեցում: Գոռալով կամ բեմականացումներ ներկայացնելով որեւէ հարց չի լուծվելու: Ակնհայտ փաստերն այսպես չեն հերքվում: Մենք, ինչպես նաեւ հանրությունը, լրագրողական համայնքը սպասում ենք իշխանության պարզաբանումների: Մեզ հարկավոր է հոդաբաշխ խոսք, մենք գիտենք մեր անելիքները: Իշխանությունը վերցնելու պարագայում մենք անմիջապես քայլեր ենք ձեռնարկելու, սակայն այժմ պահանջում ենք, որ հանրությանը պարզաբանումներ ներկայացնեն: Մենք այժմ զուտ տեղեկություն փոխանցող ենք, փաստեր ենք ներկայացրել, պետք է կա՛մ հաստատվեն, կա՛մ հերքվեն փաստերով: Հասարակությունը պետք է իմանա, թե իր մեջքի ետեւում ինչ է կատարվել` լուռումունջ համաձայնություն է եղել թշնամու հետ: Այդ մասին պետք է բոլորն իմանան»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բալթիմորում հայկական Ավետարան կա

Բալթիմորում հայկական Ավետարան կա Fri, 06 Mar 2026 21:30:41 +0400 ԱՄՆ Բալթիմոր քաղաքի Վոլթերսի թանգարանում…

10 րոպե ago

Ադրբեջանը Հայաստանին շնորհակալություն է հայտնել

Ադրբեջանը Հայաստանին շնորհակալություն է հայտնել Fri, 06 Mar 2026 21:24:23 +0400 Ադրբեջանը Հայաստանին շնորհակալություն ա…

16 րոպե ago

Դատապարտում եմ նման դրսևորումները և կոչ եմ անում դադարեցնել ոտնձգությունները փաստաբանական ինստիտուտի նկատմամբ

Դատապարտում եմ նման դրսևորումները և կոչ եմ անում դադարեցնել ոտնձգությունները փաստաբանական ինստիտուտի նկատմամբ Fri, 06…

25 րոպե ago

Հայաստանը՝ Աստվածաշնչի էջերում

Հայաստանը՝ Աստվածաշնչի էջերում Fri, 06 Mar 2026 21:00:29 +0400 17-րդ դարի ֆրանսիացի գիտնական, բողոքական հոգեւորական…

40 րոպե ago

Սրանից ինչ վարչապետ, եթե մակարդակ չունեն․ Ինչպիսի վարչապետ են ուզում Արագածոտնի բնակիչները

Սրանից ինչ վարչապետ, եթե մակարդակ չունեն․ Ինչպիսի վարչապետ են ուզում Արագածոտնի բնակիչները Fri, 06 Mar…

55 րոպե ago

Մեր դռները բաց են բոլոր կարող ուժերի, սրտացավ, սկզբունքային և հայրենասեր մարդկանց առաջ

Մեր դռները բաց են բոլոր կարող ուժերի, սրտացավ, սկզբունքային և հայրենասեր մարդկանց առաջ Fri, 06…

59 րոպե ago