Թրամփի ցինիկ «խաղը»․ Մեսսիի մոտ պարծեցել է Իրանին «ոչնչնացնելով»

Թրամփի ցինիկ «խաղը»․ Մեսսիի մոտ պարծեցել է Իրանին «ոչնչնացնելով»

Fri, 06 Mar 2026 11:00:20 +0400


«Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստները այցելել են Սպիտակ տուն, որտեղ հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է The Athletic-ը։

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նույնպես «Ինտերի» այն խաղացողների շարքում էր, ովքեր այցելել են Թրամփին։ 38-ամյա ֆուտբոլային աստղը լսել է Թրամփի ելույթն այն մասին, թե ինչպես են ԱՄՆ զինված ուժերը, Իսրայելի հետ համատեղ, «շարունակում ոչնչացնել հակառակորդին աննախադեպ մակարդակով»։

Ակումբը իր գավաթը բերել է Սպիտակ տուն և ԱՄՆ նախագահին նվիրել վարդագույն գնդակ և մարզաշապիկ՝ իր անունով և 47 համարով։

Մեսսիի հետ զրույցի ընթացքում Թրամփը հիշատակել է Կրիշտիանու Ռոնալդուին. «Իմ որդի Բարոնը ձեր երկրպագուն է։ Նա կարծում է, որ դուք հրաշալի մարդ եք։ Բարոնը մեծ երկրպագու է, ինչպես նաև մեկ այլ պարոնի՝ Կրիշտիանու Ռոնալդուի։

Կրիշտիանուն նույնպես ֆանտաստիկ է»։

Ամերիկացի առաջնորդը նաև հիշատակել է լեգենդար Պելեին և համեմատել բրազիլացի նախկին աստղին Մեսսիի հետ. «Չգիտեմ, գուցե դուք ավելի լավն եք…»։

Թրամփը նաև հատուկ հիշատակել է Լուիս Սուարեսին՝ ուրուգվայցի հարձակվողին անվանելով «բոլոր ժամանակների մեծագույն հարձակվողներից մեկը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Եթե փաստաթուղթը հրապարակվեր, Միքայելն այսօր իր ընտանիքի հետ կլիներ

Եթե փաստաթուղթը հրապարակվեր, Միքայելն այսօր իր ընտանիքի հետ կլիներ Sat, 28 Mar 2026 00:34:13 +0400…

1 ժամ ago

«Վիքիպեդիան» արգելել է արհեստական բանականությամբ հոդվածները

«Վիքիպեդիան» արգելել է արհեստական բանականությամբ հոդվածները Sat, 28 Mar 2026 00:15:14 +0400 «Վիքիպեդիա» օնլայն հանրագիտարանը…

1 ժամ ago

Պայթուցիկներ՝ սննդի պահածոների մեջ

Պայթուցիկներ՝ սննդի պահածոների մեջ Fri, 27 Mar 2026 23:55:46 +0400 Միացյալ Նահանգներն ու Իսրայելը սկսել…

2 ժամ ago

8 տարի թաքնվել է տայգայում եւ հայտնաբերվել

8 տարի թաքնվել է տայգայում եւ հայտնաբերվել Fri, 27 Mar 2026 23:45:36 +0400 Ռուսաստանում իրավապահները…

2 ժամ ago

Մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, մենք կստեղծենք դաշինք՝ Սամվել Կարապետյանի հետ

Մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, մենք կստեղծենք դաշինք՝ Սամվել Կարապետյանի հետ…

2 ժամ ago

Մարկ Ցուկերբերգը կաշխատի Սպիտակ տան հետ

Մարկ Ցուկերբերգը կաշխատի Սպիտակ տան հետ Fri, 27 Mar 2026 23:30:35 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

2 ժամ ago