«Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը

«Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը

Fri, 06 Mar 2026 11:45:04 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։

– Արդարացիորեն նկատել եք աշխարհաքաղաքական մի կարեւոր նյուանս՝ պատահական չէ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անվանափոխվել եւ դարձել է պատերազմի նախարարություն: Վերջին զարգացումները վկայեցին, որ Թրամփի վարչակազմը բացահայտորեն խոստովանում է, որ ոչ թե ԱՄՆ պաշտպանության խնդիրն է դրված, այլ պատերազմներ վարելու նախաձեռնություն է սա:

– Դրան կարելի է ավելացնել օրերս ԱՄՆ պատերազմի նախարարի մի հայտարարությունը, որ իրենց նպատակը պատերազմներում հաղթելն է, եւ հիմարություն է պատերազմի կանոնների մասին խոսելը։ Նա նաեւ ասել է, որ այլեւս այնպիսի հիմար բաները, ինչպիսիք այլ երկրների պետական շինարարությունն ու դեմոկրատիան են, իրենց չի հետաքրքրում: Մյուս կողմից, պետք է վերջնականապես ֆիքսել, որ միջազգային կառույցներն ու արդեն անցյալի համաշխարհային կարգն այլեւս չկան, մենք մտել ենք վայրի եւ գիշատիչ, առանց կանոնների պատերազմների փուլ: Մյուս կողմից, ԱՄՆ-ում լայն քննարկման թեմա է դարձել այն հարցը, թե որքանով է Ամերիկան ինքնիշխան պետություն ու որքանով՝ Իսրայելի կցորդը:

– Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունները հերթական սպանդանոցի են վերածել Մերձավոր Արեւելքը եւ ոչ միայն։ Ավելին, Բաքուն ժամեր առաջ հայտարարեց, թե իրանական ԱԹՍ-ները գրոհել են Նախիջեւանի օդանավակայանն ու այլ օբյեկտներ։ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն էլ Թեհրանին սպառնացել են հակահարված տալ։ Որքանո՞վ է իրատեսական երկու երկրների բախումը, եւ ի՞նչ է սպառնում այդ դեպքում Հայաստանին։

– Իրանը ստիպված է կյանքի ու մահի պատերազմ վարել, եւ նժարին դրված է Իրանի պետականության կորստի հարցը: Նման պայմաններում ցանկացած կայացած պետություն եւ ազգ պատրաստ է ցանկացած գործողությունների: Իրանը թույլ կողմն է եւ փորձում է այնպես անել, որ պատերազմի հետեւանքներն իրենց վրա զգան բոլոր երկրները, ու փորձում է էներգետիկ համաշխարհային ճգնաժամ ստեղծել: Այս իմաստով տրամաբանական է սպասել, որ հաջորդ թիրախը կլինի Բաքու-Ջեյհան գազամուղը: ԵՄ-ն հույս ունի, հրաժարվելով ռուսական գազից, կորցնելով Նեղուցի երկրների, հատկապես Կատարի հեղուկ գազը, ինչ-որ կերպ բացը լրացնել Ադրբեջանից եկող գազով, եթե այն անգամ ռուսական ծագում ունենա: Կրկնում եմ՝ տրամաբանական է սպասել Բաքու-Ջեյհանի վրա գրոհին, իսկ Նախիջեւանին հարվածելն ընդամենը կարող է դրա առաջին քայլը լինել:

– Թրամփը կարող է մեկ օրում հարվածել Կարակասին, առեւանգել Վենեսուելայի նախագահին, մեկ գիշերում որոշել ու սպանել Խամենեիին, Իրանի ռազմաքաղաքական էլիտայի այլ ներկայացուցիչների։ Պատերազմներ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ դնելու մասին անվերջ պարծեցող, Խաղաղության նոբելյան մրցանակի մասին երազող առաջնորդն արդյո՞ք իրականում համաշխարհային պատերազմական քաոսի նախաձեռնողը չէ։

– ԱՄՆ-ում հրապարակային քննարկումներ են գնում, թե որքանով է Թրամփն ինքնուրույն գործիչ եւ որքանով՝ Իսրայելի շահերը սպասարկող անձ: Նաեւ տարբեր կարծիքներ կան, որ եթե դա այդպես է, ապա ո՞րն է Իսրայելի քաղաքականությունը: Ըստ երեւույթին՝ Իսրայելը ցանկանում է պատերազմների մեջ «այրել» ողջ տարածաշրջանը, մասնատել մեծ երկրները, ազգերի միջեւ հրահրել անհաշտ թշնամություն եւ դրանով վերահսկել ողջ տարածաշրջանը:

– Գնահատականներ կան, որ Իրանի դեմ գործողությունը կարող է տեւել 100 օր կամ մինչեւ սեպտեմբեր։ Եթե սա իրականություն դառնա, ի՞նչ է սպասվում, օրինակ, TRIPP-ի ճակատագրին, հաշվի առնելով նաեւ իրանա-ադրբեջանական հնարավոր լարվածության աճը։

– Դա շատ լավատեսական սցենար է: Անկախ նրանից, թե Իրանի դեմ գործողություները որքան կտեւեն, ողջ տարաշրջանն արդեն երկար ժամանակով ապակայունացման մեջ է հայտնվել, եւ մոտակա տարիներին մենք մեծ պատերազմների մեջ ենք հայտնվելու: Այս ամենի հետեւանքները տարիներ են տեւելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշխարհում ժանտախտով հիվանդացության տարեկան բազմաթիվ դեպքեր են գրանցվում․ ԱՀԿ մասնագետ

Աշխարհում ժանտախտով հիվանդացության տարեկան բազմաթիվ դեպքեր են գրանցվում․ ԱՀԿ մասնագետ Sat, 10 Oct 2026 17:30:26…

4 րոպե ago

59-ամյա տղամարդը չի հիշում՝ ո՞վ է ու ինչպե՞ս է դրսում հայտնվել

59-ամյա տղամարդը չի հիշում՝ ո՞վ է ու ինչպե՞ս է դրսում հայտնվել Sat, 10 Oct 2026…

19 րոպե ago

Սեքս խաղալիք արտադրող չինացիք ռուսներին օգնում են զե՞նք արտադրել․ աղբյուր

Սեքս խաղալիք արտադրող չինացիք ռուսներին օգնում են զե՞նք արտադրել․ աղբյուր Sat, 10 Oct 2026 17:00:21…

34 րոպե ago

Քրոջ որդուն սպանելու մեջ մեղադրվող Աշոտը 26 օր է՝ հացադուլ է անում

Քրոջ որդուն սպանելու մեջ մեղադրվող Աշոտը 26 օր է՝ հացադուլ է անում Sat, 10 Oct…

43 րոպե ago

Ղարաբաղյան հարցի մասին ի՞նչ է ասել Կադիրովը Ալիևին Բաքվում

Ղարաբաղյան հարցի մասին ի՞նչ է ասել Կադիրովը Ալիևին Բաքվում Sat, 10 Oct 2026 16:44:16 +0400…

50 րոպե ago

10 տարի անց ՌԴ-ն կրկին արգելում է վրացական գինու վաճառքը․ «սև ցուցակը» մեծ է

10 տարի անց ՌԴ-ն կրկին արգելում է վրացական գինու վաճառքը․ «սև ցուցակը» մեծ է Sat,…

1 ժամ ago