Ադրբեջանը զորք է կուտակում Իրանի սահմանի երկայնքով

Ադրբեջանը զորք է կուտակում Իրանի սահմանի երկայնքով

Fri, 06 Mar 2026 12:52:24 +0400


Ադրբեջանի զինված ուժերն Իրանի սահմանի երկայնքով զորք են կուտակում։ Նշվում է, որ զորքի տեղակայումը չի սահամանփակվում միայն մի քանի գումարտակի տեղակայմամբ։ Այնտեղ են ուղղվում նաև տանկեր և զրահափոխադրիչներ, իսկ սահմանապահ ուժերի փոխարեն կոմանդո ստորաբաժանումներ։

«Սա ցույց է տալիս, որ իրավիճակը շատ ավելին է, քան պարզապես սովորական կանխարգելիչ միջոցառում։ Բացի այդ անօդաչու թռչող սարքերը մշատադիտարկում են տարածաշրջանի օդային տարածքը»,- գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրին։

Բացի այդ Իրանի սահմանի երկայնքով տեղակայվել են նաև շարժական դաշտային հոսպիտալներ, զինամթերքի բեռնատարներ և վառելիքի մատակարարման մեքենաներ։ Ըստ աղբյուրի՝ դա վկայում է, որ ադրբեջանական բանակը տարածաշրջանում զբաղեցրել է «երկարաժամկետ և մշտական» դիրք։

Տարածաշրջանին ուշադիր հետևող փորձագետներն ընդգծում են, որ ադրբեջանական բանակի այս քայլը տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության արտացոլումն է, նշում է պարբերականը։

Հիշեցնենք, որ այս ամենը տեղի է ունենում Նախիջևանի վրա ենթադրաբար իրանանական ԱԹՍ-ներով հարձակման մասին լուրերից հետո։ Հավելենք նաև, որ այդ միջադեպից հետո Ալիևը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Իրանի հասցեին, սպառնացել հակահարված տալ, ինչպես նաև հանձնարարել Ադրբեջանի բանակը բերել մարտական լիարժեք պատրաստվածության, հրահանգել անհրաժեշտության դեպքում թիվ 1 զորակոչ հայտարարել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հուղարկավորել են մահվանից 10 օր անց

Հուղարկավորել են մահվանից 10 օր անց Thu, 10 Sep 2026 20:30:03 +0400 Տեղի է ունեցել…

17 րոպե ago

Ֆուտբոլային նոր կայսրություն․ Իսպանիայից մինչև Արգենտինա

Ֆուտբոլային նոր կայսրություն․ Իսպանիայից մինչև Արգենտինա Thu, 10 Sep 2026 20:15:29 +0400 Լիոնել Մեսսին շարունակում…

32 րոպե ago

Այսպես կոչված «կրթական բարեփոխումները» ու մեդալի իրական երեսը

Այսպես կոչված «կրթական բարեփոխումները» ու մեդալի իրական երեսը Thu, 10 Sep 2026 20:13:09 +0400 ԱՅՍՊԵՍ…

34 րոպե ago

Մախաչևը ասել է՝ ինքն ում կհանձներ Ոսկե գնդակը

Մախաչևը ասել է՝ ինքն ում կհանձներ Ոսկե գնդակը Thu, 10 Sep 2026 20:08:40 +0400 Իսլամ…

39 րոպե ago

Սնունդ, որը թվում է սովորական, բայց գիտնականներին անհանգստացնում է․ ինչ ենք իրականում ուտում ամեն օր

Սնունդ, որը թվում է սովորական, բայց գիտնականներին անհանգստացնում է․ ինչ ենք իրականում ուտում ամեն օր…

45 րոպե ago

Ալժիրը խզում է դիվանագիտական կապերն ԱՄԷ-ի հետ․նոր սկանդալ

Ալժիրը խզում է դիվանագիտական կապերն ԱՄԷ-ի հետ․նոր սկանդալ Thu, 10 Sep 2026 20:00:58 +0400 Ալժիրի…

46 րոպե ago