Պարտությունը շատ մոտ է․․․

Պարտությունը շատ մոտ է․․․

Fri, 06 Mar 2026 14:45:27 +0400


Ժամանակակից պատերազմներում լայնորեն կիրառվում են այսպես կոչված ռադարային «խայծերը»՝ խաբուսիկ սարքեր կամ տեխնոլոգիաներ, որոնք նախատեսված են հակաօդային պաշտպանությունը մոլորեցնելու համար։ Մեխանիզմը պարզ է, բայց խորամանկ. երբ օդ է բարձրանում հրթիռ կամ անօդաչու սարք, այն կարող է արձակել փոքր սարքեր կամ նյութեր, որոնք իրենց կառուցվածքով և մետաղական բաղադրությամբ ռադարի համար ստեղծում են իրական թիրախի պատրանք։ Ռադարային էկրանին դրանք երևում են որպես ինքնաթիռ կամ հրթիռ, իսկ հակաօդային պաշտպանությունը, արձագանքելով այդ պատկերին, ստիպված է արձակել թանկարժեք հակահրթիռներ։ Արդյունքում պաշտպանական համակարգը կարող է խոցել ընդամենը խաբուսիկ թիրախը, մինչդեռ իրական հրթիռը շարունակում է իր ճանապարհը։

Այս տեխնոլոգիայի իմաստը ոչ թե ռազմական խաբեությունն է, այլև հաշվարկը։ Ժամանակակից պատերազմում մեկ հրթիռը կարող է արժենալ հարյուր հազարից մինչև միլիոնավոր դոլարներ։ Եթե հակառակորդը կարողանում է ստիպել քեզ խոցել տասը կեղծ թիրախ, դա միլիոնավոր դոլարների կորուստ է, սպառված զինամթերք և թուլացած պաշտպանություն։

Քաղաքականության մեջ նույն մեխանիզմն է աշխատում։ Եթե առաջին հայացքից թվում է, թե Նիկոլ Փաշինյանը կեղծ պատկերներ, բեմադրված տեսարաններ կամ վարչական ռեսուրսով ստեղծված «հանրային աջակցություն» ներկայացնելով չի կարող խաբել հասարակությանը, ապա այդ համոզմունքը չափազանց միամիտ է։ Քաղաքական դաշտում նույնպես գործում են նույն «ռադարային խայծերը»․ ֆեյքային ակտիվություն, արհեստականորեն բազմապատկված աջակցություն, բեմադրված հրապարակներ, սոցիալական ցանցերում ստեղծված աղմուկ։ Հանրությանը կարող է թվալ, թե իշխանությանը այդպես անձնազոհորեն պաշտպանողները իրական «հրթիռներ» են, իրական ուժ, մինչդեռ շատ դեպքերում դրանք ընդամենը խայծեր են՝ նախատեսված հանրային ընկալումը շեղելու և իրական պատկերը մշուշելու համար։

Երբ հակառակորդը գործում է նման տեխնոլոգիայով, քաղաքական պայքարը վերածվում է յուրատեսակ խաղի, որտեղ մեկը փորձում է խաբել, մյուսը՝ բացահայտել։ Կարուսելային խաղ, որտեղից դժվար է դուրս գալ։ Մինչդեռ պետք է ոչ թե նույն մեթոդներով պատասխանել, այլ ամբողջ համակարգը փոխել։ Պատահական չէ, որ ժամանակակից հակաօդային պաշտպանությունը վաղուց հրաժարվել է միայն մեկ ռադարի վրա հույս դնելուց և անցել է բազմասենսորային համակարգերի։ Այդպիսի համակարգերը միաժամանակ օգտագործում են մի քանի տեսակի տվյալներ՝ ռադարային, ինֆրակարմիր, օպտիկական և այլ աղբյուրներից։ Երբ թիրախը ռադարի վրա երևում է, բայց ինֆրակարմիր դիտարկմամբ ջերմություն չի արձակում, պարզ է դառնում, որ այն պարզապես խայծ է, և արժե խնայել ժամանակն ու ռեսուրսը։

Իշխանությունն արդեն հասկացել է, որ իր «ռադարային խայծերը» բացահայտվել է։ Պարտությունը շատ մոտ է։ Իր դեմ արդեն աշխատում են են բազմասենսորային համակարգով։ Ընդդիմությունն աշխատում է մի քանի ճակատով, սենսորով։ Իշխանությունը դրանից սարսափած է։ Դրա վկայությունն է, երբ խոսափողներից մեկն ահաբեկված ասում է․ «Ծոծորակներդ կտեսնեք, Գյումրի 2 օպերացիա չեք տեսնի»:

Հիշեցնեմ, որ Գյումրիում աշխատել է բազմասենսորային համակարգը։ Սա այն դեպքն է, երբ պաշպանվողին չես կարող մոլորեցնել խայծերով։ Եվ բնական է, իշխանական թիմը զայրացած, մոլեգնած է, որովհետև քաղաքական խայծերը չեն աշխատում․ հանրությունը չի խաբվում, սպառվում է քարոզչական ռեսուրսը, իսկ սոցիալական ցանցերում և հրապարակային դաշտում իրենց «մերկությունն են ցուցադրում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի «արքայական կորգիները» վերացման վտանգի տակ են հայտնվել

Հայտնի «արքայական կորգիները» վերացման վտանգի տակ են հայտնվել Fri, 06 Mar 2026 22:30:19 +0400 Հայտնի…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Սրանք բացի մարդ բռնելուց ու մարդկանց ունեցվածքը խլելուց ոչինչ չեն անում

«Հրապարակ»․ Սրանք բացի մարդ բռնելուց ու մարդկանց ունեցվածքը խլելուց ոչինչ չեն անում Fri, 06 Mar…

32 րոպե ago

Լուսնի վրա հնարավոր է ուտելի մշակաբույսեր աճեցնել

Լուսնի վրա հնարավոր է ուտելի մշակաբույսեր աճեցնել Fri, 06 Mar 2026 22:00:20 +0400 Տեխասի համալսարանի…

47 րոպե ago

Մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի

Մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի Fri, 06 Mar 2026 21:45:00 +0400 Latest news from Secure…

1 ժամ ago

Բալթիմորում հայկական Ավետարան կա

Բալթիմորում հայկական Ավետարան կա Fri, 06 Mar 2026 21:30:41 +0400 ԱՄՆ Բալթիմոր քաղաքի Վոլթերսի թանգարանում…

1 ժամ ago

Ադրբեջանը Հայաստանին շնորհակալություն է հայտնել

Ադրբեջանը Հայաստանին շնորհակալություն է հայտնել Fri, 06 Mar 2026 21:24:23 +0400 Ադրբեջանը Հայաստանին շնորհակալություն ա…

1 ժամ ago