Առաջ, երբ մի ղեկավար նման բան աներ, քարերով կքշեին․․․

Առաջ, երբ մի ղեկավար նման բան աներ, քարերով կքշեին․․․

Fri, 06 Mar 2026 16:45:34 +0400


Երբևէ նման բան չի եղել։ Երբ հարևան երկրում արյունաքամիչ պատերազմ է ընթանում, իսկ հարևան, դաշնակից երկրում հանրությունը քննարկում է, թե ինչու իր երկրի ղեկավարը պերյաշկի կամ կուկուռուզ ուտում։ Հետաքրքիր հարց է՝ հանրությու՞նն է սխալ, որ այդ հարցն է քննարկում ու սարկազմի ենթարկում, թե՞ երկրի ղեկավարը, որ թույլ է տալիս նման բան։ Հոգեբանական տեսանկյունից սա ավելի խորքային է։ Այն հստակ արտացոլում է բարոյական համակարգի անկում։

Ինչպես էլ մեկնաբանեք, սա շոշափելի պատկերացում է, թե Հայաստանում բարոյական համակարգը վերջին ութ տարում ինչպես է կ փլուզել այս իշխանությունը։ Փորձենք անկեղծ լինել. երբ հասարակությունը, այն էլ՝ պատերազմից հինգ պակաս, խոսում է, թե ինչպես է իր երկրի ղեկավարը պերյաշկի ուտում, դա ողբերգություն է երկրի համար։ Պերյաշկու շուրջ չեն համախմբվում։ Դա հանրությանը ստորին հատակ իջեցնել է։ Սթափ մարդկանց մեջ ծնվում է զգացում, որ ղեկավարը կորցրել է իր բարոյական կողմնացույցը, և նավը խորտակվում է։ Հումորը և սարկազմը հանրության անհուսության արձագանքն է։ Փաշինյանի՝ իրեն արդարացնելու ճիգերը, որքան էլ փորձի փաթեթավորել դրանք «բնական» կամ «մարդկային», թղթերով, ավելի խայտառակ են։ Բայց կա մի կարևոր բան, որ հնարավոր չէ ժխտել։ Եթե հանրությունը իր տեղում լիներ, Փաշինյանը պերյաշկին չէր առնի ձեռքը և ուտեր։ Առաջ, երբ մի ղեկավար ձեռքը պերյաշկի առներ ու փողոցում ուտեր, առավել ևս, երբ շուրջը պատերազմ է և իր սուվերեն տարածքները օկուպացված են, մարդիկ քարերով կքշեին նրան։

Այստեղ կա պարզ փաստ՝ եթե հանրությունը իր տեղում լիներ՝ նա պերյաշկին չէր առնի ձեռքը և ուտեր։ Ահա թե ինչ է լինում, երբ ղեկավարը կորցնում է բարոյական կողմնացույցը։ Ոչ թե կծիծաղեին, հումոր կանեին, այլ բարոյական կողմնացույցը կորցրած ղեկավարն իր արածի կանոնակարգված հետևանքին ականատես կլիներ։ Այդ տեսարանը ծիծաղելի չէ. սարսափելի է։ Դա ցույց է տալիս, թե իշխանությունը ինչպես է հարգում անպաշտպան մնացած իր ժողովրդին։ Ինչպես է հարգում այլոց, բարեկամի ցավը։ Ցուցիչ է, թե ինչքան է նա հանրությանն իջեցրել տիղմի մեջ։ Չէ՞ որ մինչև իր իշխանությունը նման բան չկար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բաքուն պնդում է՝ Իրանը իբր նոր ահաբեկչություն է անում

Բաքուն պնդում է՝ Իրանը իբր նոր ահաբեկչություն է անում Sat, 07 Mar 2026 00:03:22 +0400…

6 ժամ ago

Ամենակարևորը՝ մարդկանց բացարձակ մեծամասնությունը ասում է, որ իր քվեի որոշիչը կլինեն բանակին վերաբերող հարցերը

Ամենակարևորը՝ մարդկանց բացարձակ մեծամասնությունը ասում է, որ իր քվեի որոշիչը կլինեն բանակին վերաբերող հարցերը Fri,…

7 ժամ ago

Իսրայելում այս պահին գտնվում է մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի

Իսրայելում այս պահին գտնվում է մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի Fri, 06 Mar 2026 23:49:58…

7 ժամ ago

Դեռ նման վատ խոսք չեմ մտածել․ Ինչ կասեն Փաշինյանին Արագածոտնի բնակիչները՝ եթե հանդիպեն

Դեռ նման վատ խոսք չեմ մտածել․ Ինչ կասեն Փաշինյանին Արագածոտնի բնակիչները՝ եթե հանդիպեն Fri, 06…

7 ժամ ago

Անհայտ անձը Մոլոտովի կոկտեյլներ է նետում ԱԱԾ-ի շենքի վրա

Անհայտ անձը Մոլոտովի կոկտեյլներ է նետում ԱԱԾ-ի շենքի վրա Fri, 06 Mar 2026 23:42:08 +0400…

7 ժամ ago

Երևանում տղամարդու դի հայտնաբերվել․ ինչ է հայտնի

Երևանում տղամարդու դի հայտնաբերվել․ ինչ է հայտնի Fri, 06 Mar 2026 23:36:49 +0400 Մարտի 6-ին՝…

7 ժամ ago