Պարսավանքի բաժակն էլ է լցվել

Պարսավանքի բաժակն էլ է լցվել

Fri, 06 Mar 2026 17:15:05 +0400


Թե բա՝ լավ չի, որ դաշնակցականները զենքի վրա են երդվում… Էս ո՞վ են սրանք, արա: Լիկբեզի կարգով ՔՊ ռահվիրային հիշեցնեմ, որ դաշնակցականները երդվում են ոչ թե սովորական, այլ մարտական գործողությունների մասնակցած զենքի վրա: Սարդարապատի կռվից մնացած զենք կլինի, Արցախի ազատագրական պայքարից… Ինքնաձիգ, ատրճանակ, մաուզեր, հրացան… միայն թե հայության համար կռված զենք լինի: Արցախցի ընկերներ ունեմ, որ «Մաքսիմ» գնդացրի վրա են երդվել: Աչքովս եմ տեսել այդ գնդացիրը, որ Շուշի էր ազատագրել: Թե բա՝ զենքի վրա են երդվում ու չեն փոխվում: Չենք էլ փոխվելու, իզուր հույսեր մի փայփայիր:

Դաշնակցականի երդման տեքստին այստեղ չեմ անդրադառնա, որովհետեւ ո՛չ ՔՊ ռահվիրայի, ո՛չ էլ որեւէ ՔՊ-շնիկի ուղեղին դա չի նստի: Անիմաստ է այս կոնտինգենտին բացատրել, թե ինչ ասել է՝ երդվում եմ պատվովս եւ հայրենիքովս… Այս մարդիկ ո՛չ մեկն ունեն, ո՛չ մյուսը: Ի՞նչ սպասես նրանցից, որ մի օր մի բանով երդվում, մյուս օրը ասում են՝ «չեմ ասել հորս արեւ, ասել եմ «հոյս արեւ»»:
ԱԺ-ում արդեն մի քանի առիթով հիշեցրել են իր տարբեր հայտարարությունները, որոնք տրամագծորեն հակառակ են միմյանց: Հարցրել են՝ հիմա ո՞րն է ճիշտը, 2 տարի առաջվա ասա՞ծդ, թե՞ երեկվա ասածդ: Պատասխանում է՝ մենք ժամանակին համահունչ ենք քայլում, իսկ դուք ստատիկ վիճակում եք: Այսինքն, չի պատասխանում հարցին, թռնում է, պեչենու բաղերն ընկնում, դեռ հավելյալ էլ ինձ «վիրավորում, որ 135 տարի մնացել եմ 3-րդ դասարանում ու շարունակում եմ զենքի վրա երդվել: Ի՞նչ ասես «ժամանակի հետ» քայլողին ու ամեն քայլի հետ քամելեոնի նման գույն ու երանգ փոխողին: Ի՞նչ ես հետ գցել… հացկատակ ուսապարկերի մի փոքրիկ խմբա՞կ:

Այնպես ես պարծենում քո փոփոխականությամբ, ասես դրա արդյունքում Արցախ ես թողել սերունդներին, խաղաղություն, բարգավաճող երկիր, ավելի մեծ անկախություն, ավելի հզոր բանակ: Թողածդ անտեր մնացած Արցախն է, Կիրանցի պատը, Հայաստանի օկուպացված տարածքները, Ալիեւի անվան «կորիդորը», հարեւանների հետ փչացրածդ հարաբերությունները: Եթե բան մոռացա, հիշեցրու: Հա, քանդված տնտեսություն, հողին հավասարեցված գյուղատնտեսություն, ոչնչացման եզրին հայտնված գիտություն, օտար, ընդհուպ՝ հակահայկական կրթություն: Քո թողած խաղաղության հուշարձանը Կիրանցի պատն է: Եվ, ուրեմն, դու շարունակիր ժամանակի հետ փոխվել, ձեւեր ընդունել, իսկ ինձ հանգիստ թող, որ տեսնեմ՝ ինչպես եմ վերականգնելու այդ բոլոր ավերները: 135 տարի այդ գործին եմ եղել, մի այդքան էլ կմնամ, մինչեւ իմ ժողովրդի միջից հանեմ քո կառավարման տարիների դժնդակ հիշողությունները: Այո, եթե պետք լինի, նաեւ կյանքիս գնով…

Եկել, ինձ ասում է՝ դուք հաջորդ խորհրդարանում չեք լինելու: Էս մարդու ուղեղին դեռ չի հասել, թե ինչու եմ ես ասում, որ այս խորհրդարանական ընտրությունները ոչ թե խորհրդարան անցնելու ընտրություններ են, այլ Հայաստանի լինել-չլինելու հարց: Ինձ պետք չի լինել մի խորհրդարանում, որտեղ շաբաթը մեկ անգամ «կապկազ թամաշա» է բեմադրվում՝ անդունդի եզրին կանգնած ժողովրդին մոլորեցնելու եւ վերջնականապես անդունդը գլորելու հատուկ մտադրությամբ, ինձ պետք չէ այն խորհրդարանը, որը վաղը դակելու է Բաքվից ու Անկարայից եկած որոշումները, ինձ պետք չէ այն խորհրդարանը, որը կողմնորոշվելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի դրածոյի մատի շարժումով: Գնա, քայլիր ժամանակիդ հետ, իսկ ինձ հանգիստ թող, որ այս մղձավանջն իրականություն չդառնա:

Թե բա՝ դաշնակցականները զենքի վրա են երդվում… Բա ինչի՞ վրա երդվեմ՝ «պեռաշկու» եւ «կուկուռուզի՞»: Իրար հերթ չեք տալիս՝ լափի վրա երդվելու համար: Ձեր աստվածը կերն է ու հանուն կերի՝ անդուլ խարդավանքները: Դուք դեռ կերդվեք էլ, որ «միայն պեռաշկիով կա ազգի փրկություն»: Դուք ո՜ւր, պետությունն ո՜ւր, որ մի հատ էլ լուրջ բաների վրա երդվեք: Սահմանադրությունից ավելի լուրջ բան երեւի չէր էլ կարող լինել, բայց դա էլ դարձրիք «փալասի կտոր»… Ասում է՝ ես ինչո՞ւ պետք է մտածեմ մեր անվտանգության մասին, եթե դրա համար կան ինստիտուտներ: Ես քո ինստիտուցիոնալ ջանին մեռնեմ, բա մի հատ էլ այդ ինստիտուտները ղեկավարող ուսապարկերիդ անունները հնչեցրու, ինչո՞ւ չես հնչեցնում: Վախենում ես պարսավանքի՞ց: Իզուր… Սրանից այնկողմ, երբ հարեւանիդ տունը կրակ է ընկել, իսկ դու, փոխանակ զգուշանալու, «պեռաշկի» ես կրծում ու մյուս հարեւանիդ տանը համերգ տալիս, ավելի մեծ պարսավանք չի կարող լինել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բաքուն պնդում է՝ Իրանը իբր նոր ահաբեկչություն է անում

Բաքուն պնդում է՝ Իրանը իբր նոր ահաբեկչություն է անում Sat, 07 Mar 2026 00:03:22 +0400…

7 ժամ ago

Ամենակարևորը՝ մարդկանց բացարձակ մեծամասնությունը ասում է, որ իր քվեի որոշիչը կլինեն բանակին վերաբերող հարցերը

Ամենակարևորը՝ մարդկանց բացարձակ մեծամասնությունը ասում է, որ իր քվեի որոշիչը կլինեն բանակին վերաբերող հարցերը Fri,…

7 ժամ ago

Իսրայելում այս պահին գտնվում է մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի

Իսրայելում այս պահին գտնվում է մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի Fri, 06 Mar 2026 23:49:58…

7 ժամ ago

Դեռ նման վատ խոսք չեմ մտածել․ Ինչ կասեն Փաշինյանին Արագածոտնի բնակիչները՝ եթե հանդիպեն

Դեռ նման վատ խոսք չեմ մտածել․ Ինչ կասեն Փաշինյանին Արագածոտնի բնակիչները՝ եթե հանդիպեն Fri, 06…

8 ժամ ago

Անհայտ անձը Մոլոտովի կոկտեյլներ է նետում ԱԱԾ-ի շենքի վրա

Անհայտ անձը Մոլոտովի կոկտեյլներ է նետում ԱԱԾ-ի շենքի վրա Fri, 06 Mar 2026 23:42:08 +0400…

8 ժամ ago

Երևանում տղամարդու դի հայտնաբերվել․ ինչ է հայտնի

Երևանում տղամարդու դի հայտնաբերվել․ ինչ է հայտնի Fri, 06 Mar 2026 23:36:49 +0400 Մարտի 6-ին՝…

8 ժամ ago