Դատարան է հանձնվել Մարտի 1-ի գործով ևս 3 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատարան է հանձնվել Մարտի 1-ի գործով ևս 3 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Fri, 06 Mar 2026 18:08:00 +0400


Դատախազը 2026 թվականի մարտի 6-ին՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ 2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերիյ Օսիպյանի, նույն գնդի վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հերթական ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված խախտումների պատճառով, 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, նաև Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված խաղաղ հավաքներ:

«Ազատության» հրապարակում իրականացվող խաղաղ ցույցը և նշված հրապարակում հավաքների անցկացումը խոչընդոտելու նպատակով՝ 2008 թվականին ՀՀ ոստիկանության պետի ակնհայտ ապօրինի հրամանով՝ մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի ծառայողները՝ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերիյ Օսիպյանի, պարեկապահակակետային գնդի վաշտի հրամանատարների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի կազմակերպմամբ և հրամանով՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, բռնության ու հատուկ միջոցների ապօրինի գործադրմամբ, ցրել են նստացույցը՝ Ազատության հրապարակից հարկադրաբար հեռացնելով, այդ թվում՝ գիշերելու համար տեղադրված վրաններում քնած հարյուրավոր խաղաղ ցուցարարներին:

Ոստիկանության այլ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ իրենց ենթակա ստորաբաժանման ծառայողների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու առերևույթ հանցավոր արարքի կազմակերպման համար դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերիյ Օսիպյանի, նույն գնդի վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Մովսիսյանի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Դատախազը 2026 թվականի մարտի 6-ին՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ 2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերիյ Օսիպյանի, նույն գնդի վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Հիշեցնենք, որ 2026 թվականի մարտի 3-ին դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել էր, որ Հովհաննես Թամամյանն առանց որևէ հիմնավորման, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։

Իսկ 2025 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել էր Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Սաշա Աֆյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով: Սաշա Աֆյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2026 թվականի հունվարի 9-ին հանձնվել են դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը փորձում է յուրացնել իշխանությունը՝ միջամտելով ԿԸՀ գործունեությանը. «Հայաստան» դաշինք

Փաշինյանը փորձում է յուրացնել իշխանությունը՝ միջամտելով ԿԸՀ գործունեությանը. «Հայաստան» դաշինք Mon, 08 Jun 2026 04:35:14…

27 րոպե ago

Որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ իրեն վերապահել ժողովրդի կամարտահայտության վերջնական գնահատողի դերը

Որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ իրեն վերապահել ժողովրդի կամարտահայտության վերջնական գնահատողի դերը Mon, 08 Jun…

29 րոպե ago

Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչ են պատրաստվում անել

Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչ են պատրաստվում անել Mon, 08 Jun 2026 04:31:12 +0400 «Վստահ եղեք,…

31 րոպե ago

Ակնհայտ է, որ Փաշինյանը չի հաղթել, հակառակ դեպքում սփրթնած դեմքով չէր շտապի հայտարարել հաղթանակի մասին. Սևակ Խաչատրյան

Ակնհայտ է, որ Փաշինյանը չի հաղթել, հակառակ դեպքում սփրթնած դեմքով չէր շտապի հայտարարել հաղթանակի մասին.…

1 ժամ ago

ՀՐԱՏԱՊ․ Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես գալիս

ՀՐԱՏԱՊ․ Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես գալիս Mon, 08 Jun 2026 03:47:20 +0400 Latest news…

1 ժամ ago

ԿԸՀ-ն ամփոփել է 634 տեղամասի արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 634 տեղամասի արդյունքները Mon, 08 Jun 2026 03:45:17 +0400 Latest news from…

1 ժամ ago