Համոզված եմ՝ Ռուբենը հանցագործություն չի գործել
Fri, 06 Mar 2026 20:08:01 +0400
Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերթական «պատահականությունը»
Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը,ում ճանաչում եմ տասնամյակներ շարունակ։ Նա այն իրավաբաններից է, ով իր պրոֆեսիոնալ և սկզբունքային պաշտպանությամբ կանգնել է բազմաթիվ մարդկանց կողքին՝ այդ թվում նաև իմ և մի շարք քաղաքական,աղմկահարույց դատավարությունների(Սերժ Սարգսյան,Սամվել Կարապետյան) ընթացքում։
Նրա նման պարկեշտ ու բարձրակարգ իրավաբաններ մեր հասարակությունում շատ չեն։ Համոզված եմ՝ Ռուբենը հանցագործություն չի գործել, և տեղի ունեցողի հիմքում կա նրան մեկուսացնելու ու լռեցնելու ակնհայտ միտում։
Համբերություն քեզ,եղբայր»։