Լուսնի վրա հնարավոր է ուտելի մշակաբույսեր աճեցնել

Լուսնի վրա հնարավոր է ուտելի մշակաբույսեր աճեցնել

Fri, 06 Mar 2026 22:00:20 +0400


Տեխասի համալսարանի գիտնականները կարողացել են հաջողությամբ աճեցնել սիսեռ լաբորատոր պայմաններում ստեղծված լուսնային հողային ապարի իմիտացիայում։ Նրանք նույնիսկ կատարել են այդ աճեցված սիսեռի «բերքահավաքը»։ Այս մասին հայտնում է Science X պարբերականը։ Սա առաջին դեպքն է, երբ նման գիտափորձը հաջող ավարտ է ունեցել։ Գիտնականները փորձում են հասկանալ, թե արդյոք ապագայում՝ լուսնային առաքելություններ իրականացնելիս հնարավոր կլինի այնտեղ ուտելի մշակաբույսեր աճեցնել, որոնցով կկարողանան սնվել նաեւ տիեզերագնացները։ Այսպիսի գիտափորձերը նաեւ օգնում են հասկանալու, թե որքանով Լուսնի հողային ապարները «պիտանի» կարող են լինել գյուղատնտեսական նշանակության կուլտուրաների աճեցման համար։

Լուսնային հողային ապարի իմիտացիան ստանալու համար գիտնականները օգտագործել են այն փորձանմուշները, որոնք բերվել էին Լուսնից՝ «Ապոլլոն» առաքելության ժամանակ։ Ի դեպ, իտալական մամուլն էլ անցյալ տարի գրել էր, որ իտալացի գիտնականներն էլ կարողացել են մշակել «տիեզերական բրնձի» սորտ, որը աճեցվելու է Լուսնի կամ Մարսի վրա ապագայում ստեղծվելիք մարդկային գաղութների բնակիչների կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարցերի մի մասը կրկնվող էր, իսկ որոշ հարցեր բավականին պարզունակ բնույթ ունեին

Հարցերի մի մասը կրկնվող էր, իսկ որոշ հարցեր բավականին պարզունակ բնույթ ունեին Mon, 10 Aug…

10 րոպե ago

Քվեարկությունը մեկնարկել է

Քվեարկությունը մեկնարկել է Mon, 10 Aug 2026 11:34:01 +0400 ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված թեկնածուի…

26 րոպե ago

Վարդևանյանը տասնյակ մարդկանց անվճար մասնագիտական աջակցություն է տրամադրել

Վարդևանյանը տասնյակ մարդկանց անվճար մասնագիտական աջակցություն է տրամադրել Mon, 10 Aug 2026 11:32:08 +0400 ԱԺ-ում…

27 րոպե ago

Զոհեր Թաթարստանում․ սարսափելի վիճակ է

Զոհեր Թաթարստանում․ սարսափելի վիճակ է Mon, 10 Aug 2026 11:30:13 +0400 Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը…

29 րոպե ago

Մեր յուրաքանչյուր քայլի նպատակը Սամվել Կարապետյանին վարչապետ տեսնելն է

Մեր յուրաքանչյուր քայլի նպատակը Սամվել Կարապետյանին վարչապետ տեսնելն է Mon, 10 Aug 2026 11:29:22 +0400…

30 րոպե ago

Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում

Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում Mon, 10 Aug 2026 11:25:23 +0400…

34 րոպե ago