Ինչն է խանգարում առողջ ու երջանիկ ծերությանը

Ինչն է խանգարում առողջ ու երջանիկ ծերությանը

Fri, 06 Mar 2026 23:00:10 +0400


Միայնակությունն ու սոցիալական մեկուսացվածությունը լուրջ խնդիրներ են իրենցից ներկայացնում տարեց մարդկանց համար՝ իրենց ծերությունն առողջ ու երջանիկ անցկացնելու առումով։ Այս մասին հայտնում են ճապոնացի գիտնականները։ Համաձայն հրապարակված գիտական հոդվածի, մեկուսացումն ու միայնակությունը կարեւոր գործոններ են, որոնք բացասաբար են ազդում տարեցների վրա։

Մինչդեռ տարիքին համեմատ՝ ֆիզիկական ակտիվությունը, առողջ սննդակարգը, սոցիալական ներգրավվածությունը զգալիորեն բարելավում են տարեցների առողջական վիճակը։ Միայնակությունից եւ սոցիալական մեկուսացվածությունից ազատվելու տարբեր առաջարկներ են գիտնականներ ներկայացրել՝ սկսած ավանդական՝ հարեւանների հետ շփումներից, միմյանց տուն այցելելուց եւ միասին ժամանակ անցկացնելուց, մինչեւ հատուկ տարեցների համար ստեղծված ժամանցային կենտրոններ եւ ակումբներ հաճախելը։ Հաղորդակցության առումով կարեւոր է նաեւ ֆիզիկապես առեւտրի կենտրոններ այցելելն ու գնումներ կատարելը։ Նշենք, որ Ճապոնիան աշխարհի ամենից երկարակյաց բնակչություն ունեցող երկրներից է եւ այստեղ հաճախ են գիտական ուսումնասիրություններ կատարում՝ կյանքի տեւողության եւ երկարակեցության որակական բարելավման ուղղությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էս ի՜նչ թազա հրեշտակ ենք ստացել․․․

Էս ի՜նչ թազա հրեշտակ ենք ստացել․․․ Sat, 03 Oct 2026 15:00:52 +0400 «Աղոթքի նախաճաշ» է…

2 րոպե ago

Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել

Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել Sat, 03 Oct 2026 14:45:12 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական Սասուն…

17 րոպե ago

Հակառուսական նոր սանկցիաներ են սահմանել

Հակառուսական նոր սանկցիաներ են սահմանել Sat, 03 Oct 2026 14:30:00 +0400 Ճապոնիան նոր սանկցիաներ է…

33 րոպե ago

Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններում

Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններում Sat, 03 Oct 2026 14:15:00 +0400…

48 րոպե ago

Միասին նավթ կարդյունահանեն

Միասին նավթ կարդյունահանեն Sat, 03 Oct 2026 14:00:46 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է,…

1 ժամ ago

Սուպերմարկետը ՔՊ-ական քաղաքապետին է գովազդում

Սուպերմարկետը ՔՊ-ական քաղաքապետին է գովազդում Sat, 03 Oct 2026 13:45:13 +0400 Մեր երկրում ամեն բան…

1 ժամ ago