«Հրապարակ»․ Իրանում ստեղծված իրավիճակը բացասաբար կանդրադառնա ռուս-ուկրաինական պատերազմի վրա

«Հրապարակ»․ Իրանում ստեղծված իրավիճակը բացասաբար կանդրադառնա ռուս-ուկրաինական պատերազմի վրա

Sat, 07 Mar 2026 11:45:00 +0400


«Հրապարակի» զրուցակիցն ուկրաինացի փորձագետ Եվգենի Մագդան է։

– Մոսկվայի եւ Կիեւի միջեւ ԱՄՆ մասնակցությամբ բանակցությունները ներկայում դադարեցված են Իրանում ռազմական գործողությունների պատճառով՝ հայտարարել է Զելենսկին։ Նա նշել է, որ այս պահին եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ ազդակներ չկան, սակայն հենց որ ընդհանուր քաղաքական համատեքստը թույլ տա շարունակել եռակողմ դիվանագիտական աշխատանքը, դա կվերսկսվի։ Գործընթացի առկախումը մտահոգի՞չ է Ուկրաինայի համար։

– Քանի որ բանակցային գործընթացում էական առաջընթաց չի գրանցվել, մենք չենք անհանգստանում բանակցությունների նոր փուլի հետաձգման համար: Ուկրաինան պետք է հույսը դնի միայն իր վրա եւ փնտրի իր դիրքերն ամրապնդելու ուղիներ, քանի որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ կա ակնհայտ կուլիսային փոխըմբռնում: Եվ սա իսկապես շատ դառը գիտակցում է։

– Ռուս-ուկրաինական հակամար­­տության սկզբից ի վեր Կիեւը բազմիցս մեղադրել է Իրանին՝ Ռուսաստանին անուղղակիորեն օգնելու մեջ․ խոսքը, մասնավորապես, Մոսկվային մատակարարվող «Շահեդ»-ների մասին է, թեպետ Թեհրանը պարբերաբար հերքում է այդ լուրերը։ Այժմ ինչպիսի՞ն է ձեր երկրի պաշտոնական դիրքորոշումն Իրանի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակի վերաբերյալ։

– Միայն ապացուցված ստախոսը կարող է հերքել Ռուսաստանին «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի մատակարարումը: Հիշեցնեմ, որ 2020 թ. հունվարին ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանությունը Թեհրանի օդանավակայանում խփեց ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռ: Թեհրանում ոչ ոք պատշաճ կերպով ներողություն չխնդրեց դրա համար եւ նույնիսկ չքննարկեց դա: Հետեւաբար, Ուկրաինայում ոչ ոք ցավակցություն չի հայտնի Իրանին։

– Ակնհայտ է, որ Կիեւի եւ Թեհրանի հարաբերությունները ջերմ չեն։ Հետաքրքիր է, պաշտոնական դիրքորոշումից զատ, ինչպիսի՞ն է պատերազմի մեջ ապրող շարքային ուկրաինացիների վերաբերմունքն Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան գործողությունների նկատմամբ։

– Հետաքրքիր է` իսկ ինչպե՞ս կվերաբերվեն սովորական քաղաքացիներն ագրեսորի դաշնակցին: Կարծում եմ՝ նրանք կարող են հեռուստատեսությամբ տեսնել, թե ինչ է կատարվում Իրանում, եւ ձեւավորել սեփական դիրքորոշումը: Առնվազն, Ուկրաինայում, ի պաշտպանություն Իրանի, անշուշտ, ցույցեր չեն անցկացվում։

– Ըստ Politico-ի, Վաշինգտոնը սկսել է նախապատրաստվել այն սցենարին, որ Իրանի դեմ գործողությունները կարող են տեւել 100 օր կամ մինչեւ սեպտեմբեր։ Իրատեսական համարո՞ւմ եք նման զարգացումը, եւ ինչպե՞ս դա կազդի Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների, պատերազմի ելքի վրա՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի կենտրոնական դերը երկու գործընթացում։

– Ստիպված եմ ընդգծել, որ ԱՄՆ-ն որոշեց գործողություն սկսել Իրանի դեմ՝ առանց դրական եւ բացասական կողմերը կշռադատելու: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են նրանք միաժամանակ հասնում սահմանափակ ռազմական հաջողությունների եւ խրվում մարտական գործողությունների մեջ։ Իրանում ստեղծված իրավիճակը, ակնհայտորեն, բացասաբար կանդրադառնա ռուս-ուկրաինական պատերազմի վրա, քանի որ աշխարհի ուշադրությունը Ռուսաստանի հանցագործություններից տեղափոխվում է Մերձավոր Արեւելքի իրավիճակի վրա։ Մյուս կողմից, Ռուսաստանը կորցնում է սեփական ռեսուրսները իրանական հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով համալրելու ունակությունը։ Ամեն դեպքում, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի արդյունքը կորոշեն այս երկրները եւ ոչ թե ուրիշ մեկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սկսել են զեղչված գնով ոսկի վաճառել

Սկսել են զեղչված գնով ոսկի վաճառել Sat, 07 Mar 2026 16:30:00 +0400 Մերձավոր Արեւելքում իրավիճակի…

7 րոպե ago

Հանուն ինչի է Փաշինյանը նման հուսահատ քայլերով փորձում վերընտրվել

Հանուն ինչի է Փաշինյանը նման հուսահատ քայլերով փորձում վերընտրվել Sat, 07 Mar 2026 16:15:03 +0400…

22 րոպե ago

Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ

Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ Sat, 07 Mar 2026 16:09:43 +0400 ՀՀ…

27 րոպե ago

Հանձնվե՛ք, դա միակ պայմանն է․ Թրամփը՝ Իրանին

Հանձնվե՛ք, դա միակ պայմանն է․ Թրամփը՝ Իրանին Sat, 07 Mar 2026 16:00:00 +0400 ԱՄՆ նախագահ…

37 րոպե ago

Երբ կդադարեն տեղումները․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Երբ կդադարեն տեղումները․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին Sat, 07 Mar 2026 15:52:46 +0400 Latest…

44 րոպե ago

Կվերանան, բայց ընդդիմություն չեն դառնա

Կվերանան, բայց ընդդիմություն չեն դառնա Sat, 07 Mar 2026 15:45:00 +0400 Այսօր առավոտյան լրահոսն էի…

52 րոպե ago