«Ամոթ չունե՞ք, գնացեք իմ Դուբայի տները քննարկեք». Փաշինյանը վիճեց մարալիկցիների հետ

«Ամոթ չունե՞ք, գնացեք իմ Դուբայի տները քննարկեք». Փաշինյանը վիճեց մարալիկցիների հետ

Sat, 07 Mar 2026 14:07:00 +0400


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ այցելել է Շիրակի մարզ։ Այցի շրջանակում նա եղել է Մարալիկում և հաջորդ կանգառը Արթիկն է, այն համայնքները, որտեղ համայնքապետերը իշխող թիմից են և, ըստ ամենայնի, լրջորեն նախապատրաստվել էին իրենց քաղաքական թիմակիցների ընդունելությանը։

Սակայն, ինչպես երևում էր վարչապետի ուղիղ եթերից, Մարալիկում իրավիճակը այնքան էլ միանշանակ չէր։ Տեղացիները ոչ միայն դժգոհություններ էին հայտնում, այլև մի շարք հարցեր ունեին ուղղված վարչապետին։

Մարալիկցի տղամարդիկ հատկապես դժգոհեցին այն հանգամանքից, որ համայնքը տարիներ շարունակ զրկված է եղել մանկապարտեզից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց հարցերին հակադարձում էր՝ նշելով, որ համայնքում կառուցվող մանկապարտեզը շուտով ավարտին կհասցվի։ Քննարկումը, սակայն, բավական լարված ընթացք ստացավ։ Վարչապետը քաղաքացիներին դիմելով՝ վրդովված տոնով ասաց. «Ամոթ չունե՞ք, գնացեք իմ Դուբայի տները քննարկեք»։ Բարկացավ, թե ինչպես է ստացվում, որ բոլորը գիտեն իբր ինքը Դուբայում, Իտալիայում կամ Փարիզում տներ ունի, բայց չեն լսել, որ իրենց համայնքում մանկապարտեզ է կառուցվում։

Դրանից հետո Փաշինյանը, մատ թափ տալով քաղաքացիների ուղղությամբ, հեռացավ։

Ի դեպ, քաղաքացիներից մեկն էլ վարչապետից պահանջում էր բացահայտել Մարտի 1-ի դեպքերը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը ժամանակին խոստացել էր դա անել, սակայն այդ խոստումն այդպես էլ մինչև այսօր չի իրականացվել։ Ուշագրավ էր, որ անհարմար վիճակում էին հայտնվել ՔՊ֊ական մարզպետն ու համայնքապետը, մարզպետն ինքն էր փորձում սաստել քաղաքացիներին, որ վարչապետին չհակադրվեն, ավելորդ չխոսեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը Ուկրաինայում սկսել է հարվածել ավելի շատ թիրախների. Պեսկով

Ռուսաստանը Ուկրաինայում սկսել է հարվածել ավելի շատ թիրախների. Պեսկով Sun, 13 Sep 2026 23:15:47 +0400…

4 ժամ ago

Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է

Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է Sun, 13 Sep 2026 23:15:27…

4 ժամ ago

Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր

Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր Sun, 13 Sep 2026 23:00:10…

4 ժամ ago

36 ժամ ջուր չի լինելու

36 ժամ ջուր չի լինելու Sun, 13 Sep 2026 22:45:07 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

4 ժամ ago

Մի հեղափոխություն արեց` Արցախը հանձնեց, երկրորդ հեղափոխությամբ ուզում է Հայաստանը հանձնի

Մի հեղափոխություն արեց` Արցախը հանձնեց, երկրորդ հեղափոխությամբ ուզում է Հայաստանը հանձնի Sun, 13 Sep 2026…

4 ժամ ago

Հիասթափվելու արվեստը

Հիասթափվելու արվեստը Sun, 13 Sep 2026 22:15:53 +0400 Հիասթափվելու արվեստը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի…

5 ժամ ago