Հանուն ինչի է Փաշինյանը նման հուսահատ քայլերով փորձում վերընտրվել

Հանուն ինչի է Փաշինյանը նման հուսահատ քայլերով փորձում վերընտրվել

Sat, 07 Mar 2026 16:15:03 +0400


Իհարկե, մարդիկ կուկուռուզ ու պեռաշկի, անգամ երբեմն սուջուխ էլ են ուտում, բայց կիրթ մարդիկ իրենց ուտելու պրոցեսը չեն նկարում` գցում համացանց:

Մարդիկ երբեմն նաև տարեց մարդկանց են օգնում փողոցն անցնել, կամ կանանց ծանր պայուսակն են օգնում տեղափոխել, բայց մտքներով չի անցնում, որ այդ տարրական մարդկային քայլը կարելի է տեղադրել ֆեյսբուքում ու ցույց տալ, թե ինչքան «լավն» են իրենք:

Այս իշխանությունը նախորդ` 2021-ին, ընտրողներին «ֆռռացնելով» վերընտրվեց` խոստանալով Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, բոլոր սխալների ուղղում: Իբր գիտակցել է իր վրիպումները` պատրաստ է երկիրը հանել այն վիճակից, որի մեջ ինքն է գցել:
Հիմա` 2026-ին այլևս անվտանգության, սահմանների, Արցախի թեման մոռացել է, հույսը դրել էժան տրյուկներով մարդկանց մոլորեցնելու վրա: Իբրև թե պեռաշկին ու սուջուխը վկայում են, որ Հայաստանն անվտանգ է, իրենք էլ անվրդով ուտում, խմում, հռհռում են: Թեև ընդամենը մի քանի օր առաջ Արման Թաթոյանը փաստեր հրապարակեց, որ սահմանին էլի թշնամին առաջ է եկել, իսկ Ալիևն էլ կրկին հայերին նվաստացնող հայտարարություն արեց (ու՞ր ա էն վոյաժների սիրահար դաշնակահարը` մի հատ էլ շնորհակալություն հայտնի Ալիևին):

Այս ամենն իրականում շատ նման է 44 օրյա պատերազմի օրերի խաբկանքին` երբ ամբողջ ուժով լռեցրին լրատվամիջոցներին և ճշմարտությունը փոխանցող մարդկանց, փափուկ բարձ դրին բոլորի գլխի տակ, թե` հաղթում ենք և մինչև վերջին օրը հավատացնում էին` մարտերը շարունակվում են, Շուշին հանձնված չի, իսկ Գերագույն գլխավոր հրամանատարը` հոկտեմբերի 5-ին դիմում էր տղամարդկանց` կոչ անելով տնից կասկա, բրոնեժիլետ վերցնել ու գնալ…զոհվելու: Արթնացանք նոյեմբերի 9-ի շոկից…
Իսկ եթե սուջուխ-պեռաշկի-սրտիկ կադրերի իմաստն այն է, որ ցույց տան, թե ձեր պես պարզ, հասարակ, աշխատավարձով ապրող ժողովուրդ ենք` ավտոբուսով ենք տեղ գնում, 200 դրամանոց կուկուռուզով սնվում…դա նշանակում է մարդկանց հիմարի տեղ դնել, օգտվել նրանց անգրագիտությունից ու պարզունակությունից: Դրա արդյունքում հասարակության մտածող, գրագետ հատվածը միայն նողկանքով է լցվելու նման էժան մանիպուլյացիաներ կիրառող իշխանության ու նրա ընտրողի նկատմամբ: Պատերազմ է հայտարարելու ՔՊ-ին ու նրա տկարամիտ, հեշտ խաբվող ընտրողին, դադարելու է լինել այս պետության քաղաքացին:

Անկեղծ` ինձ պարզ չէ, թե հանուն ինչի է Փաշինյանը նման հուսահատ քայլերով փորձում վերընտրվել. եթե երազանքդ կուկուռուզ ուտելն է, և եթե անգամ ընտանիքդ կողքիդ չի, եթե ընդամենը մի ավտոբուս զինակից է մնացել կողքիդ ու 2026-ին գրեթե ոչ մի նոր դեմք չի հայտնվել ձեր ցուցակում, ինչի՞դ է պետք նման ստոր, անիմաստ, խաբեությամբ ձեռք բերված հաղթանակն ու երերուն իշխանությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախարարի որդին վիրավորվել է մարտի դաշտում

Նախարարի որդին վիրավորվել է մարտի դաշտում Sat, 07 Mar 2026 18:00:00 +0400 Իսրայելի ֆինանսների նախարար…

6 րոպե ago

Նոր իրավիճակ՝ նոր մարտավարություն

Նոր իրավիճակ՝ նոր մարտավարություն Sat, 07 Mar 2026 17:45:00 +0400 Իրանի դեմ սանձազերծված պատերազմը քիչ…

21 րոպե ago

«Այս կոտրված, պարտված վիճակը սազական չէ մեզ՝ աշխարհի հայությանը»․ ԲԼՈԳ

«Այս կոտրված, պարտված վիճակը սազական չէ մեզ՝ աշխարհի հայությանը»․ ԲԼՈԳ Sat, 07 Mar 2026 17:38:37…

27 րոպե ago

Որպես հայ, ընդունո՞ւմ եք, որ Արցախը հայկական հող է․ քաղաքացու հարցը հունից հանեց Փաշինյանին

Որպես հայ, ընդունո՞ւմ եք, որ Արցախը հայկական հող է․ քաղաքացու հարցը հունից հանեց Փաշինյանին Sat,…

33 րոպե ago

Չարլզ 3-րդը գահը կարող է փոխանցել որդուն՝ Վիլյամին

Չարլզ 3-րդը գահը կարող է փոխանցել որդուն՝ Վիլյամին Sat, 07 Mar 2026 17:30:00 +0400 Մեծ…

36 րոպե ago

Եղիր այնքան լեգիտիմ վարչապետ, որ կարողանաս հարգել կաթողիկոսին. վիճաբանություն Արթիկում

Եղիր այնքան լեգիտիմ վարչապետ, որ կարողանաս հարգել կաթողիկոսին. վիճաբանություն Արթիկում Sat, 07 Mar 2026 17:19:38…

46 րոպե ago