Հանուն ինչի է Փաշինյանը նման հուսահատ քայլերով փորձում վերընտրվել

Հանուն ինչի է Փաշինյանը նման հուսահատ քայլերով փորձում վերընտրվել

Sat, 07 Mar 2026 16:15:03 +0400


Իհարկե, մարդիկ կուկուռուզ ու պեռաշկի, անգամ երբեմն սուջուխ էլ են ուտում, բայց կիրթ մարդիկ իրենց ուտելու պրոցեսը չեն նկարում` գցում համացանց:

Մարդիկ երբեմն նաև տարեց մարդկանց են օգնում փողոցն անցնել, կամ կանանց ծանր պայուսակն են օգնում տեղափոխել, բայց մտքներով չի անցնում, որ այդ տարրական մարդկային քայլը կարելի է տեղադրել ֆեյսբուքում ու ցույց տալ, թե ինչքան «լավն» են իրենք:

Այս իշխանությունը նախորդ` 2021-ին, ընտրողներին «ֆռռացնելով» վերընտրվեց` խոստանալով Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, բոլոր սխալների ուղղում: Իբր գիտակցել է իր վրիպումները` պատրաստ է երկիրը հանել այն վիճակից, որի մեջ ինքն է գցել:
Հիմա` 2026-ին այլևս անվտանգության, սահմանների, Արցախի թեման մոռացել է, հույսը դրել էժան տրյուկներով մարդկանց մոլորեցնելու վրա: Իբրև թե պեռաշկին ու սուջուխը վկայում են, որ Հայաստանն անվտանգ է, իրենք էլ անվրդով ուտում, խմում, հռհռում են: Թեև ընդամենը մի քանի օր առաջ Արման Թաթոյանը փաստեր հրապարակեց, որ սահմանին էլի թշնամին առաջ է եկել, իսկ Ալիևն էլ կրկին հայերին նվաստացնող հայտարարություն արեց (ու՞ր ա էն վոյաժների սիրահար դաշնակահարը` մի հատ էլ շնորհակալություն հայտնի Ալիևին):

Այս ամենն իրականում շատ նման է 44 օրյա պատերազմի օրերի խաբկանքին` երբ ամբողջ ուժով լռեցրին լրատվամիջոցներին և ճշմարտությունը փոխանցող մարդկանց, փափուկ բարձ դրին բոլորի գլխի տակ, թե` հաղթում ենք և մինչև վերջին օրը հավատացնում էին` մարտերը շարունակվում են, Շուշին հանձնված չի, իսկ Գերագույն գլխավոր հրամանատարը` հոկտեմբերի 5-ին դիմում էր տղամարդկանց` կոչ անելով տնից կասկա, բրոնեժիլետ վերցնել ու գնալ…զոհվելու: Արթնացանք նոյեմբերի 9-ի շոկից…
Իսկ եթե սուջուխ-պեռաշկի-սրտիկ կադրերի իմաստն այն է, որ ցույց տան, թե ձեր պես պարզ, հասարակ, աշխատավարձով ապրող ժողովուրդ ենք` ավտոբուսով ենք տեղ գնում, 200 դրամանոց կուկուռուզով սնվում…դա նշանակում է մարդկանց հիմարի տեղ դնել, օգտվել նրանց անգրագիտությունից ու պարզունակությունից: Դրա արդյունքում հասարակության մտածող, գրագետ հատվածը միայն նողկանքով է լցվելու նման էժան մանիպուլյացիաներ կիրառող իշխանության ու նրա ընտրողի նկատմամբ: Պատերազմ է հայտարարելու ՔՊ-ին ու նրա տկարամիտ, հեշտ խաբվող ընտրողին, դադարելու է լինել այս պետության քաղաքացին:

Անկեղծ` ինձ պարզ չէ, թե հանուն ինչի է Փաշինյանը նման հուսահատ քայլերով փորձում վերընտրվել. եթե երազանքդ կուկուռուզ ուտելն է, և եթե անգամ ընտանիքդ կողքիդ չի, եթե ընդամենը մի ավտոբուս զինակից է մնացել կողքիդ ու 2026-ին գրեթե ոչ մի նոր դեմք չի հայտնվել ձեր ցուցակում, ինչի՞դ է պետք նման ստոր, անիմաստ, խաբեությամբ ձեռք բերված հաղթանակն ու երերուն իշխանությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առանց անվտանգության չի լինի զարգացում. Արա Այվազյան

Առանց անվտանգության չի լինի զարգացում. Արա Այվազյան Tue, 28 Apr 2026 17:09:37 +0400 Latest news…

13 րոպե ago

Մարդիկ այնքան վախեցած են, որ Փաշինյանի դեմ չեն կարողանում հանցագործության մասին հաղորդում տալ

Մարդիկ այնքան վախեցած են, որ Փաշինյանի դեմ չեն կարողանում հանցագործության մասին հաղորդում տալ Tue, 28…

15 րոպե ago

Մաֆիան մտադիր է սպանել ընդդիմադիր թեկնածուին

Մաֆիան մտադիր է սպանել ընդդիմադիր թեկնածուին Tue, 28 Apr 2026 17:00:06 +0400 Կոլումբիայի կառավարությունը զգուշացրել…

22 րոպե ago

Հենց իշխանությունն է պատերազմի կուսակից. Սուրենյանց

Հենց իշխանությունն է պատերազմի կուսակից. Սուրենյանց Tue, 28 Apr 2026 16:57:51 +0400 Latest news from…

24 րոպե ago

Տեղի ունեցավ այն, ինչի մասին զգուշացնում էինք

Տեղի ունեցավ այն, ինչի մասին զգուշացնում էինք Tue, 28 Apr 2026 16:45:04 +0400 Քաղաքագիտության դոկտոր…

37 րոպե ago

Ուղիղ․ ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագիրը

Ուղիղ․ ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագիրը Tue, 28 Apr 2026 16:38:48 +0400 Latest news from…

43 րոպե ago