Անուղղելի Սրբազանը եվ գարնանամուտի ճանճերը

Անուղղելի Սրբազանը եվ գարնանամուտի ճանճերը

Sat, 07 Mar 2026 17:15:00 +0400


Արշակ սրբազանն ազատ արձակվեց։ Արդար է։ Գոնե վերջին 7 տարիներին մարդուն ոչ մի քրեորեն պատժելի արարք չէր մեղսագրվում՝ ըստ փաստաբանների։ Բայց երեւի փաստաբան պետք չէ լինել՝ իրադարձությունների ընթացքին գնահատական տալու համար։ Բանն այսպես է պատահել․ 2025 թ. դեկտեմբերի 4-ին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ձերբակալեցին Քննչական կոմիտեի շենքում, որտեղ նա հրավիրվել էր համացանցում տարածված մի կասկածելի տեսանյութի վերաբերյալ հարցաքննության։ Հարցաքննությունը, ըստ երեւույթին, պատրվակ էր, քանի որ ԱԱԾ աշխատակիցների ներկայացրած ձերբակալման մասին որոշումը տեսանյութի հետ կապ չունեցող գործով էր, ՔՕ 393-րդ հոդվածով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։ Ավելի պարզ․ Արշակ արքեպիսկոպոսին մեղադրում են, որ նա այլ անձի միջոցով թմրամիջոց է դրել Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակտիվիստի պայուսակի մեջ, որն ասել է, որ, իր կարծիքով, թմրանյութն ինչ-որ մեկն է գցել` Արշակ սրբազանի ցուցումով։

Մեկ անգամ եւս շեշտեմ` այս ամենը տեղի է ունեցել, ավելի հավանական է՝ չի էլ ունեցել, 7 տարի առաջ՝ 2018-ին։ Եվ հանկարծ 2025-ին, երբ Եկեղեցու դեմ պայքարը մտել էր էպիկական փուլ, հիշեցին այս գործը եւ սրբազանին կալանավորեցին։ Բայց հետո լուր տարածվեց, որ արդեն առ ոչինչ է մի հին հանգամանք․ «Հրապարակի» հաղորդմամբ՝ Քննչական կոմիտեի Արմավիրի բաժնում պահվող մարիխուանայի գլանակը չկա` կորել է անհասկանալի հանգամանքներում։ Ինչպես` չեն բացատրում, ենթադրվում է՝ այսպես ասած, երբ ծխվում է վերջին գլանակը, գործը փակվում է։ Քննիչները պաշտոնապես չեն հաստատել եւ չեն էլ հերքել այդ տեղեկությունները, փաստաբաններն էլ դա գնահատում են մեկ բառով՝ «աբսուրդ»։

Իսկ երեկ սրբազանին ազատ արձակեցին Վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Նիկողոսյանի որոշմամբ։ Նրա նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն, ինչը նույնպես, փաստաբանների գնահատմամբ, արդար չէ։ Եվ ահա, Արշակ սրբազանը`անվրդով դեմքով, դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից, ամենեւին չընկճված եւ բոլորովին չուղղված եւ ընդգծեց․ «Բոլոր սցենարներն էլ հաշվարկված եղել են, բայց անակնկալներ կային։ Ես հիշում եմ, որ կալանավայրերն ասում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ։ Ուրախ եմ ասել, որ ես անուղղելի եմ մնացել․ իմ հայացքների եւ դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել։ Վերջը լավ է լինելու․ եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ»։

Այո, վերջը չէ։ Ազատազրկման վայրում է Բագրատ սրբազանը, Արշակ սրբազանի ամենամեծ ափսոսանքն այն է, որ նա խցում մենակ մնաց։ Իսկ վերջինս ուրախ է, որ մենակ է մնում։ «Ես արդեն դուրս գալիս իրեն ասացի՝ վերադառնամ, այստեղ չլինես։ Ողջույններ Արշակ սրբազանին»,- դատարանի դահլիճում Արշակ սրբազանի ազատման լուրին արձագանքեց Բագրատ սրբազանը։ Արդյո՞ք Արշակ սրբազանն իրեն տեւական ժամանակ անհիմն մեկուսացնելու համար բողոք կներկայացնի` իրեն վարկաբեկելու, կեղծ տեսանյութով համբավն արատավորելու համար: Իրականում՝ ոչ, նա չի պատրաստվում որեւէ բան հերքել եւ ապացուցել` իմաստ չի տեսնում։ «Ո՞ւմ համար հերքեմ»։ Արդարադատությանը չի վստահում, իսկ հանրային ընկալումներում հերքման անհրաժեշտություն չի տեսնում։ «Երեւույթներ կան, որ հիշեցնում են գարնանամուտին ձմեռային ցրտից արթնացած ճանճի շարժումներ, որոնք որեւէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Հիմա երբեմն իշխանությունների գործելաոճն ինձ դա է հիշեցնում…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայտնի մարզիչը հնարավոր է գլխավորի գերմանական ազգային հավաքականը

Հայտնի մարզիչը հնարավոր է գլխավորի գերմանական ազգային հավաքականը Sat, 04 Jul 2026 23:45:41 +0400 «Լիվերպուլի»…

2 ժամ ago

Ռեկորդային շոգ եղանակը ստիպել է Անկախության օրվա միջոցառումները փոփոխել

Ռեկորդային շոգ եղանակը ստիպել է Անկախության օրվա միջոցառումները փոփոխել Sat, 04 Jul 2026 23:30:34 +0400…

2 ժամ ago

Քննադատել է ազգային հավաքականի մարզական մակարդակը

Քննադատել է ազգային հավաքականի մարզական մակարդակը Sat, 04 Jul 2026 23:00:33 +0400 Գերմանիայի ֆուտբոլի ազգային…

3 ժամ ago

ՍԴ-ն տպավորիչ սեղան էր գցել․ դա հայկական պետականության հոգեհանգստի սեղանն էր

ՍԴ-ն տպավորիչ սեղան էր գցել․ դա հայկական պետականության հոգեհանգստի սեղանն էր Sat, 04 Jul 2026…

3 ժամ ago

Ի պատասխան 2020թ. պատերազմի՝ բացեցինք «Մասուր» արվեստի տունը . Մուղդուսյան

Ի պատասխան 2020թ. պատերազմի՝ բացեցինք «Մասուր» արվեստի տունը . Մուղդուսյան Sat, 04 Jul 2026 22:45:49…

3 ժամ ago

Հայտնաբերվել են «Պրոմեթեւսի շղթաները»

Հայտնաբերվել են «Պրոմեթեւսի շղթաները» Sat, 04 Jul 2026 22:30:23 +0400 Ռուսաստանում, Դաղստանի ինքնավար հանրապետությունում լեռնային…

4 ժամ ago