Երբ Փաշինյանը մտել է Յոթ Վերք, հավատացյալների մի մասը դուրս է եկել եկեղեցուց

Երբ Փաշինյանը մտել է Յոթ Վերք, հավատացյալների մի մասը դուրս է եկել եկեղեցուց

Sat, 07 Mar 2026 18:45:10 +0400


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ այսօր «ուրախ ավտոբուսով» այցելել է Շիրակի մարզ՝ լինելով Մարալիկում, Արթիկում և Գյումրիում։

Մարալիկում և Արթիկում վարչապետի այցն անցել է ոչ այնքան հանգիստ մթնոլորտում․ քաղաքացիների հետ վիճաբանություն է առաջացել։ Նրանք վարչապետին հիշեցրել են նրա նախկին հայտարարությունները, ինչպես նաև հարցեր են ուղղել կապված Արցախի և եկեղեցու դեմ նրա ձեռնարկած արշավի վերաբերյալ։

Իսկ Գյումրիում Փաշինյանի թիմը համեմատաբար կարճ է հանգրվանել, Փաշինյանը հանդիպել է մի երիտասարդական երաժշտական խմբի հետ, որը ներկայացել է «Չամիչով պուլկի» անվամբ։ Տպավորություն է ստեղծվել, որ հանդիպումը նախապես պայմանավորված էր, վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել նրանց հետ։ Նշենք, որ վարչապետի այցը հիմնականում ներկայացվում էր նրա ֆեյսբուքյան ուղիղ եթերով, սակայն որոշ դրվագներ այդ եթերներում չեն երևացել։ Մասնավորապես՝ չի ցուցադրվել այն պահը, թե ինչպես է Փաշինյանը իր թիմակիցների հետ մտել Յոթ Վերք եկեղեցի, ու ինչպես մեզ պատմեցին, եկեղեցի մտնելու պահին այնտեղ գտնվող հավատացյալների մի մասը անմիջապես դուրս է եկել եկեղեցուց։ Ավելին՝ ինչպես նշում են նրանք, մոմը անձամբ վարչապետը չի գնել․ այն գնել է նրա թիկնապահներից մեկը և փոխանցել Փաշինյանին։ Վերջինս մոմ է վառել և մոտ երկու րոպե անց արագ հեռացել եկեղեցուց։Այնուհետև Փաշինյանը Գյումրիում հանդիպման մասնակիցների հետ մոտ կես ժամից ավելի ժամանակ է անցկացրել Ռիժկովի փողոցի հատվածում գտնվող սրճարաններից մեկում։ Տեղացիների խոսքով՝ սրճարանը պատկանում է Շվեյցարիայից վերադարձած հայ գործարարի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլի հրահանգով սատկացրեցին Ծառուկյանի սպիտակ առյուծին

Նիկոլի հրահանգով սատկացրեցին Ծառուկյանի սպիտակ առյուծին Tue, 07 Jul 2026 23:33:59 +0400 Նիկոլի հրահանգով սատկացրեցին…

16 րոպե ago

Ռյուտեն ՆԱՏՕ-ն համեմատել է ֆուտբոլի հետ

Ռյուտեն ՆԱՏՕ-ն համեմատել է ֆուտբոլի հետ Tue, 07 Jul 2026 23:30:55 +0400 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար…

19 րոպե ago

Մեր երկրի դատաիրավական համակարգը վաղուց արդեն շոուների կազմակերպման բյուրո է դարձել

Մեր երկրի դատաիրավական համակարգը վաղուց արդեն շոուների կազմակերպման բյուրո է դարձել Tue, 07 Jul 2026…

35 րոպե ago

Այսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետային

Այսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետային Tue,…

48 րոպե ago

Բաքվում խնդրել են արդարացնել Արկադի Ղուկասյանին․ նոր «դատական» նիստ

Բաքվում խնդրել են արդարացնել Արկադի Ղուկասյանին․ նոր «դատական» նիստ Tue, 07 Jul 2026 23:01:52 +0400…

48 րոպե ago

Դաշնակիցները պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն․ Գյուլեր

Դաշնակիցները պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն․ Գյուլեր Tue, 07 Jul 2026 23:00:02 +0400 Թուրքիայի…

50 րոպե ago