Հաջորդ սերիալում արցախցի մի տատիկի է  շալակած տանելու․․․

Հաջորդ սերիալում արցախցի մի տատիկի է  շալակած տանելու․․․

Sat, 07 Mar 2026 19:15:00 +0400


Փաշինյանի սերիալային քարոզարշավը դիտելուց, մտածում ես՝ լավ այս մարդը ուտելուց բացի ուրիշ թեմա չունի՞։ Ու միանգամից պատասխանը գալիս է։ Երբ սերիալը ուտելու մասին է, դերասանը ի՞նչ կարող է անել։ Սա սերիալային նոր շարք է և չպետք է դրանից վատ զգալ։ Այո, մի քիչ դաստիարակչական չէ, որ պասի շրջանում ինչ որ մեկը անընդհատ ուտում է, բայց դե ի՞նչ կարող ես անել՝ դեր է, պիտի խաղա։ Ու որպեսզի շատ չձանձրանաք, սերիալների սյուժեն փոխում է։ Արցախցիներին է հիմա էլ փորձում սիրաշահել։ Հանկարծ չասեք՝ տնավեր դարձրած մարդկանց սիրաշահելը ցինիզմի ժանրից է։ Չէ՛, չէ՛, դեր է, պիտի խաղա։ Ամոթանք եք տալիս, բայց դերասանին մի՞թե կարելի է ամոթանք տալ, որ այս կամ այն դերը խաղում է։ Դերը հետևյալն է․ դերասանը արցախցի մի կնոջ ձեռքից վերցնում է գնում արած տոպրակները և սիրահոժար ասում․ «Տվեք, օգնենք, տանենք ձեր գնումները»։

Գլխավոր դերակատարը վա՜տ չի խաղում, հիացեք նրա կատարումով ու միշտ մտածեք, որ դա ընդամենը թատրո՜ն է, դեր։ Եթե իրական լիներ, նա երազում անգամ արցախցի տեսնելուց տեղից վեր կթռներ ու գոռար՝ օգնե՜ք․․․ Հաջորդ սերիալում արցախցի մի տատիկի է շալակած տանելու․․․ Տատիկի դերի համար փնտրվում է թեթև քաշով մեկը, դեռ չի գտնվել։ Այս շրջիկ թատրոնը միայն քարոզարշավի համար չէ, արդեն ջրի երես է դուրս եկել, որ առանց ՀՀ քաղաքացու ՀՀ սուվերեն տարածքներ է հանձնել, ու ,,խոդ է տվել,, հետաքրքիր սյուժեներով սերիալներ՝ հույսով, թե հանդիսատեսը կզբաղվի ներկայացմամբ ու կմոռանա բուն պատմությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը, զգալով մոտալուտ պարտությունը, փորձում է ճնշումներով հարց լուծել

Փաշինյանը, զգալով մոտալուտ պարտությունը, փորձում է ճնշումներով հարց լուծել Wed, 21 Oct 2026 18:11:30 +0400…

40 seconds ago

Ռուսաստանը շատ հստակ պահանջ է դրել

Ռուսաստանը շատ հստակ պահանջ է դրել Wed, 21 Oct 2026 18:00:16 +0400 Latest news from…

12 րոպե ago

12 միլիարդ դոլարի գործարք են կնքել

12 միլիարդ դոլարի գործարք են կնքել Wed, 21 Oct 2026 18:00:02 +0400 Ուզբեկստանն ու Միացյալ…

12 րոպե ago

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Wed, 21 Oct 2026 17:59:24 +0400 «Ազգային ժողովի կանոնակարգ»…

13 րոպե ago

Փաշինյանի օրոք իրավական պրոցես չկա․ «Քննչականը ես եմ, կառավարությունը ես եմ». Միրզոյան

Փաշինյանի օրոք իրավական պրոցես չկա․ «Քննչականը ես եմ, կառավարությունը ես եմ». Միրզոյան Wed, 21 Oct…

15 րոպե ago

Ձեռագիրը նույնն է, ՀՀ-ում կալանքը դարձել է պատժելու գործիք. Ֆարմանյան

Ձեռագիրը նույնն է, ՀՀ-ում կալանքը դարձել է պատժելու գործիք. Ֆարմանյան Wed, 21 Oct 2026 17:49:13…

23 րոպե ago