Ադրբեջանը բեմականացրել էր Նախիջևանի վրա դրոնով հարձակումը

Ադրբեջանը բեմականացրել էր Նախիջևանի վրա դրոնով հարձակումը

Sat, 07 Mar 2026 21:15:00 +0400


Նախիջևանի վրա դրոնով հարձակումը բոլոր նախանշաններով բեմականացված էր: Անդրադառնալով Նախիջևանի վրա իրանական դրոնով հարձակմանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Բեմականացված իրավիճակ էր, քանի որ զուտ պատկերների տեսակետից շատ նման էր 44-օրյա պատերազմի ժամանակ գեղեցիկ զետեղված հրթիռի պատկերին, հատկապես երբ որ տեսանյութում ակնհայտ էր ընդհանուր պատկերով, որ պատրաստի կանգնած հրշեջ մեքենաներ կային: Պտտվող մարդկանցից տպավորություն էր, որ ինչ-որ բանի են սպասում և երբ որ եղավ, իրենց հանձնարարված գործողությունները սկսեցին անել շտապողաբար, իբրև թե օգնություն ցույց տալու և կարծեմ պայթյունի հզորությունն այնպիսին չէր, ինչպիսին պիտի լիներ նման հրթիռի պայթյունի ծավալն ու հզորությունը»,-ասաց Աղաջանյանը:

Իրավիճակի վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ սա նախապատրաստական աշխատանք էր, հնարավոր ադրբեջանական կամ Ադրբեջանից հնարավոր ներգրավվածության առումով և պատահական չէր, որ հենց Նախիջևանի հատվածն էր ընտրված, որովհետև Նախիջևանի կողմից նախ մուտքն է հեշտ, բացի այդ, այդ օդանավակայանում բավականին շատ կուտակված ինքնաթիռներ կան, որոնք չգիտես ինչու անօդաչու սարքի թիրախում չհայտնվեցին ու անվնաս տարածքի էր արդյունքում հարվածել, դիվանագետը շեշտում է, որ այս առումով պետք է հասկանալ, որ սա դիվանագիտական աշխատանք է, եթե իրավիճակը թույլ տա, որպեսզի ըստ ծրագրի, և ադրբեջանական կողմից, և թուրքական կողմից դեպի Իրան գործողություններ իրականացնեն:

«Սրանք նաև զուգակցենք Ինջիրլիկի հետ կապված վերջին դեպքերը, երբ որ առաջինի պարագայում հստակ նշվեց, որ դա կեղծ տեղեկատվություն է, որ հրթիռը Միջերկրական ծովի կողմերն էր հասել, և երկրորդի պարագայում ևս իրանական կողմը նշեց, որ իրենց կողմից գործողություն չի եղել դա՝ իսրայելական սադրանք է և մենք չենք կարող բացառել, որ դա հենց իրականություն է, հաշվի առնելով, որ իրանական կողմը չի խուսափում իր հարվածների մասին բացահայտ խոսելուց»,- նկատեց Աղաջանյանը:

Ամերիկյան և արևմտյան լրատվամիջոցները տարածեցին տեղեկություններ ամերիկացի հարյուրավոր զինվորականների բողոքների մասին, որ իրենց ասել են, որ սա սրբազան պատերազմ է Իրանի դեմ, և դրա հաղթական ավարտից հետո Հիսուսն է գալու: Դիվանագետը նշում է, որ նման թեզերի տարածումը պայմանավորված է նրանով, որ ամերիկյան կողմը շատ լավ հասկանում է, որ իր բերած փաստարկներն ու գործողությունները ամենևին չեն օրինականացնում հարձակումն Իրանի դեմ, հետևաբար փորձում է ինչ-որ մի թեզ գտնել, որը կարող է հանրային աջակցության ինչ-որ դաշտ ստեղծել, հատկապես մղել զինվորներին հանուն ինչ-որ բանի Իրանի դեմ պայքարելու:

«Իրենք շատ լավ հասկանում են, որ նույն զինվորականների համար էլ ակնհայտ էր, որ Իրանը ԱՄՆ-ի համար վտանգ չէր ներկայացնում, ավելին, պատրաստ էր բանակցություններով խնդիրներ լուծելու և առաջին տարին չէր, որ Իրանը նման շատ կառուցողական մոտեցում էր ցուցաբերում: Իր միջազգային պարտավորություններով պայմանավորված իր իրավունքները պաշտպանելով հանդերձ: Եվ այս պարագայում իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց ուղղակի կրակի բերան են տալիս, ավելին, իրենք ունեն նախորդ փորձը, որի վրա սերունդ էլ չի անցել, իրենք տեսել են և Իրաքը, և Աֆղանստանը, և այդ գործողությունների ապարդյունությունը, և դրանց ձախողումը, ինչը հարված է հասցրել իրենց հեղինակությանը: Իրենք նաև տեսել են, թե ինչպես են իրենց տարբեր թեզերով, նաև խաղային մեթոդներով փորձում փաստացիորեն հանցագործություններ կատարել և սպանությունների գնալ՝ անմեղ քաղաքացիական բնակչության և իրենցից շատերը չեն ուզում դրան մասնակից լինել, բնականաբար, ինչի ակնհայտ դրսևորումը մենք տեսանք երեկվա Կոնգրեսի քննարկումների ժամանակ, երբ իրենց սպաներից մեկին քաշքշելով դուրս հանեցին: Սակայն, նրա խոսքերը, կարծում եմ, արձագանքում են, թե զինվորականության, թե ամերիկյան հասարակության գերազանց մեծամասնության մեջ»,-եզրափակեց Ձյունիկ Աղաջանյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ճանապարհներին Sat, 07 Mar 2026 23:00:00 +0400 ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության…

4 րոպե ago

Անկեղծությամբ այս ասֆալտը ձեր օրոք չի եղել. Քաղաքացու պատասխանը հունից հանեց Փաշինյանին

Անկեղծությամբ այս ասֆալտը ձեր օրոք չի եղել. Քաղաքացու պատասխանը հունից հանեց Փաշինյանին Sat, 07 Mar…

11 րոպե ago

Բռնապետի գաղտնի թղթապանակը

Բռնապետի գաղտնի թղթապանակը Sat, 07 Mar 2026 22:45:00 +0400 N թվականին, երբ Հայաստանում սկիզբ առած…

19 րոպե ago

Մինչեւ 16 տարեկանների համար սոցկայքերն արգելվել են

Մինչեւ 16 տարեկանների համար սոցկայքերն արգելվել են Sat, 07 Mar 2026 22:30:00 +0400 Ինդոնեզիայի իշխանություններն…

34 րոպե ago

«Տիեզերական մասշտաբի խայտառակության» օրերը ձմռան նման գալիս ու չեն գնում

«Տիեզերական մասշտաբի խայտառակության» օրերը ձմռան նման գալիս ու չեն գնում Sat, 07 Mar 2026 22:15:00…

49 րոպե ago

Վրաստանի առանց վիզային ռեժիմը մասնակի կասեցվել է

Վրաստանի առանց վիզային ռեժիմը մասնակի կասեցվել է Sat, 07 Mar 2026 22:00:00 +0400 Եվրոպական հանձնաժողովը…

1 ժամ ago