Եթե նման խայտառակություն լիներ իմ ժամանակ, ինձ կուտեին, չէին ների․ Ռոբերտ Քոչարյան
Sat, 07 Mar 2026 23:18:00 +0400
Ես պատկերացնում եմ, եթե օրինակ այն հսկայածավալ աշխատանքները որ արել ենք, նման կարգի որակ լիներ իմ ժամանակ, անկեղծ եմ ասում ինձ կուտեին, ինձ չէին ների։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի իշխանության ժամանակ արված ասֆալտի որակին։
«Ստացվում է պարադոքսալ մի իրավիճակ՝ այդպիսի թույլ իր որակներով ոչ ադեկվատ մարդը այդ պաշտոնին ղեկավարում է, արհավիրհքներ, կորուստներ է բերում երկրի համար, բայց իր այդ որակների համար իրեն ներում են, ասում են դե ինչ անի խեղճ Նիկոլը, ու իր էդ խեղճությունը դառնում է մրցակցային առավելություն։ Բայց մենք ուզում են պետականություն ունենանք, ուժեղ լինենք, լավ ապրենք։ Իմ ղեկավարած 10 տարիներին տնտեսական առումով ունեցել ենք թռիչքային զարգացում, անվտանգային առումով որևէ մտահոգություն չենք ունեցել, որովհետև բոլոր հարցերում կանխարգելիչ բավականին լուրջ քայլեր էինք անում»,- ասաց Քոչարյանը։