Այսօրվա անկայուն աշխարհում շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին

Այսօրվա անկայուն աշխարհում շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին

Sun, 08 Mar 2026 09:43:23 +0400


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում բոլոր տիկնանց և օրիորդաց և շնորհավորում Կանանց տոնի առիթով։

Վերստին ուրախությունն ունենք մեծարելու մեր մայրերին ու քույրերին և արժևորելու նրանց բարի ավանդը՝ շնորհալի, ազգասեր ու հայրենասեր սերունդներ դաստիարակելու գործում, ինչպես նաև նրանց գնահատելի ձեռքբերումները գիտության ու կրթության, տնտեսության, առողջապահության և այլ կարևոր ոլորտներում։

Արդարև, այսօրվա անկայուն աշխարհում, երբ մեր ժողովուրդը ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին, ովքեր իրենց ընտանիքների հոգատարության հետ մեկտեղ նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր են ներդնում ազգային կյանքի առաջընթացի և մեր հայրենիքի զորացման համար։
Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բազումողորմ Աստված խաղաղություն պարգևի աշխարհին ու մեր հայրենիքին և Իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի մեր մայրերին ու քույրերին, որպեսզի հավատով և հույսով զորացած, շարունակեն իրենց գովարժան հանձնառություններով նպաստ բերել մեր երկրի ու մեր ժողովրդի բարօրությանը։​
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ․ ամեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի ուղղությամբ հրթիռներն արձակվում են հարևան երկրների բնակելի թաղամասերից

Իրանի ուղղությամբ հրթիռներն արձակվում են հարևան երկրների բնակելի թաղամասերից Sun, 08 Mar 2026 23:30:59 +0400…

8 ժամ ago

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ Sun, 08 Mar 2026 23:15:52 +0400 Ֆրանսիայի նախագահ…

9 ժամ ago

Թեհրանում կարող են սկսվել թթվային անձրևներ

Թեհրանում կարող են սկսվել թթվային անձրևներ Sun, 08 Mar 2026 23:02:01 +0400 ԱԺ նախկին պատգամավոր…

9 ժամ ago

Տեսել եմ, թե որքան ուժ, սկզբունքայնություն և առաջնորդություն կարող է ունենալ կինը․ Արման Թաթոյան

Տեսել եմ, թե որքան ուժ, սկզբունքայնություն և առաջնորդություն կարող է ունենալ կինը․ Արման Թաթոյան Sun,…

9 ժամ ago