Այս ցինիկ կրավորականությունը տանելու է սարսափելի իրողության

Այս ցինիկ կրավորականությունը տանելու է սարսափելի իրողության

Sun, 08 Mar 2026 12:46:02 +0400


ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ուշադիր նայում եմ օրվա լրահոսը, և մոտս հակասական տրամադրություններ են առաջանում՝ արդյո՞ք հայաստանյան օրվա կառավարիչները գոնե որոշակի ադեկվատություն ունեն։ Սակայն, ինչքան գնում է, համոզմունքս անգամներով աճում է, որ սրանք գաստրոնոմիկ այս վոյաժներից անդին ունեն գիտակցական զրոյական ընկալում։

Մի կողմում անընդհատ կարդում ես, թե ինչ հարվածներ են հասցվում Իրանին, պայթյուններ են Թեհրանում, խոսվում է հազարից անցնող զոհերի մասին, կադրեր են շրջանառվում Բեյրութում, Բահրեյնում, Իսրայելում՝ տարբեր ավերածությունների ու մարդկային կորուստների մասին։ Սրան զուգահեռ առավոտյան հայտնի դարձավ, որ Բայրամովը հապշտապ մեկնել է Ստամբուլ, րոպեներ առաջ հանդիպել Ֆիդանին։ Անընդհատ տարբեր կոչեր ու հայտարարություններ են հնչում Իրանի և ԱՄՆ նախագահների կողմից, որոնք սպասվող նոր հարվածային ալիքների մասին են խոսում։ Իսկ Հայաստանում․․․․

Առավոտյան տեսնում ենք ավտոբուսային ինչ-որ խրախճանք, երգ ու ծիծաղ։ Մարդիկ «սրտիկներ» են հղում հասարակությանը՝ լեթարգիայի հերթական պորցիան ուղղելով, թե իբր մենք ապրում ենք լրիվ այլ գալակտիկայում։ Այնպիսի տպավորություն է, որ այս մարդիկ ընկալման խնդիր ունեն։ Բայրամովը գնում է Ստամբուլ, Միրզոյան Արարատը՝ Մարալիկ՝ մարդկանց ականջներին «լապշա» կախելու օրգիային մասնակցելու։
Փաշինյանը սուջուխ է ուտում, ինքնամոռաց կարտոֆիլի տոպրակներ ու ժինգյալով հացի պարագաներ է տեղափոխում, իսկ հարևան երկրի երկու պետությունների ղեկավարները պատրաստվում են Իրանի դեմ հերթական դավադրությանը։ Ասել է թե՝ սեփական աթոռը պահելու և վերարտադրվելու մոլուցքը Նիկոլին հասցրել է անդառնալիության կետին, և նման անտագոնիկ ու ցինիկ կրավորականությունը տանելու է սարսափելի մի իրողության, երբ բոլորը հասկանալու են, թե այս անուղղելի «լավատեսությունն» ու «խաղաղության տենդը» մեզ ինչի հասցրեց։

Հ․գ․ Սարսափելի է տեսնել, թե ինչպես է ՔՊ վարչախումբը երգում ու ցինիկաբար պարում ավտոբուսում, երբ «բարեկամ» Իրանում սուգ է, այաթոլլային են թաղում, դպրոցում երեխաներ են զոհվել։ Պապիկյան Սուրիկն էլ, փոխանակ «զորավարի խրոխտ կեցվածքով» ընդդիմադիրների վրա դիվիդենտ հավաքելու անօգուտ փորձեր անելը, լավ կաներ զանգահարեր ու ցավակցեր սպանված իր իրանցի գործընկերոջը, ում հետ հանդիպել ու, հավանաբար, հաց էր կիսել ընդամենը տասն օր առաջ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընտրություններից առաջ պաշտոնից հրաժարվել է

Ընտրություններից առաջ պաշտոնից հրաժարվել է Thu, 08 Oct 2026 20:15:34 +0400 Հոկտեմբերի 2-ին Դիլիջան համայնքի…

9 րոպե ago

Նոր տեխնոլոգիաներ, հայտնի մասնագետներ ու լավագույն արդյունքներ․ կայացավ AAGC 2026 ը

Նոր տեխնոլոգիաներ, հայտնի մասնագետներ ու լավագույն արդյունքներ․ կայացավ AAGC 2026 ը Thu, 08 Oct 2026…

24 րոպե ago

Թուրքական ֆուտբոլում սկանդալ է ծագել

Թուրքական ֆուտբոլում սկանդալ է ծագել Thu, 08 Oct 2026 20:00:34 +0400 Թուրքական ֆուտբոլում սկանդալը շարունակվում…

24 րոպե ago

Անչափահասների մասին ինտիմ բնույթի նյութեր տարածողները ձերբակալվել են

Անչափահասների մասին ինտիմ բնույթի նյութեր տարածողները ձերբակալվել են Thu, 08 Oct 2026 19:30:42 +0400 Ֆրանսիայում…

54 րոպե ago

Հովիկ Աբրահամյանի որդու կալանքը երկարացվեց

Հովիկ Աբրահամյանի որդու կալանքը երկարացվեց Thu, 08 Oct 2026 19:28:20 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետ…

57 րոպե ago

Հայ մասոնության պատմություն. չլուսաբանված էջեր

Հայ մասոնության պատմություն. չլուսաբանված էջեր Thu, 08 Oct 2026 19:15:29 +0400 Հայ մասոնության պատմությունը երկար…

1 ժամ ago