Իրանը կարող է վերականգնել իր հասանելիությունը հարստացված ուրանի նկատմամբ

Իրանը կարող է վերականգնել իր հասանելիությունը հարստացված ուրանի նկատմամբ

Sun, 08 Mar 2026 14:30:21 +0400


ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը կարող է վերականգնել իր հասանելիությունը հարստացված ուրանի նկատմամբ, որը գտնվում է Սպահան քաղաքի օբյեկտում։ Համաձայն The New York Times պարբերականի, ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ ուրանի պաշարները, որոնք գտնվում են այդ օբյեկտում, ներկայումս անհասանելի են իրանական կողմի համար, քանի որ դրանց տանող նեղ մուտքը մի քանի անգամ ռմբակոծվել է եւ փակվել։ Սակայն դեռ պարզ չէ, թե Թեհրանը կկարողանա արդյոք եւ եթե այո, ապա՝ որքան ժամանակում, վերականգնել իր հասանելիությունը այդ ուրանի պաշարների նկատմամբ։ Ներկայումս ամերիկյան հետախուզությունը մշտական հսկողության տակ է առել նշված օբյեկտը։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը կարծում են, որ իրանական միջուկային վառելիքի մեծ մասը գտնվում են Սպահանի օբյեկտում, իսկ մնացած պաշարները բաժանված են եղել Ֆորդոյի եւ Նաթանզի օբյեկտների բունկերների միջեւ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել

«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել Sat, 12 Sep 2026 08:20:30 +0400 Մեր տեղեկություններով`…

3 րոպե ago

«Հրապարակ»․ Կառավարությունն աշխատում է միայն իշխանությունը պահելու համար

«Հրապարակ»․ Կառավարությունն աշխատում է միայն իշխանությունը պահելու համար Sat, 12 Sep 2026 08:15:18 +0400 Երկուշաբթի…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանը մատնեց իրեն

«Հրապարակ»․ Փաշինյանը մատնեց իրեն Sat, 12 Sep 2026 08:10:09 +0400 Տիգրանաշենի մասին երեկ կրկին արած…

13 րոպե ago

«Հրապարակ»․ «Կատոկել», ապա բանտ գցել

«Հրապարակ»․ «Կատոկել», ապա բանտ գցել Sat, 12 Sep 2026 08:05:10 +0400 Գրել էինք, որ ՔՊ-ական…

18 րոպե ago

«Հրապարակ»․ ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին»

«Հրապարակ»․ ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին» Sat, 12 Sep 2026 08:00:13 +0400…

23 րոպե ago

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ Sat, 12 Sep 2026 04:30:26 +0400 Պայթյուն է տեղի ունեցել Շվեյցարիայի…

4 ժամ ago