Հանդիպումներից առաջ սցենար է մշակվում, դերեր են բաշխվում

Հանդիպումներից առաջ սցենար է մշակվում, դերեր են բաշխվում

Sun, 08 Mar 2026 17:15:14 +0400


Նիկոլ Փաշինյանից դժգոհությունն օրեցօր ավելի է ուժգնանում։ Եվ չնայած այն բանի, որ Փաշինյանը երջանիկ է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների 18 տոկոսից, բայց անգամ դրանք մեկ բանի մասին են փաստում՝ հայ հանրությունը մերժում է Նիկոլ Փաշինյանին։

Գաղտնիք չէ, որ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն վաղուց մեկնարկել են նախընտրական քարոզարշավը, նրանք ավտոբուսով տարբեր մարզեր են այցելում, էժանագին ներկայացումներ բեմադրում՝ արցախցի կնոջ են օգնում՝ գնումները տուն հասցնելու ճանապարհին, կարկանդակ ու պերաշկի են ուտում, քաղաքացիներին տարաբնույթ խոստումներ են տալիս և թոշակներն են բարձրացնում, բայց մի բան ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանից դժգոհությունն այնքան է ուժգնացել, որ անգամ ուղիղ եթերների ժամանակ իրավիճակը չեն կարողանում վերահսել։

Մի տեղ խանութպանն է Փաշինյանին խանութից վռնդում, մի տեղ՝ քաղաքացին Փաշինյանին հորդորում է հարգել Վեհափառին և եկեղեցու ներքին հարցերին չմիջամտել։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում խոսելով ստեղծված իրավիճակի մասին, ասում է․ «Այն, ինչ կա այսօր, 2018 թվականի հետ համեմատելն ուղղակի ավելորդ է, այն ժամանակ Փաշինյանի ընկալումը, նրանից սպասումները, հասարակական տրամադրությունները լրիվ այլ էին, քանի որ իրավիճակն էլ լրիվ այլ էր, և այսօրվա հետ համեմատության եզրեր գտնելն ուղղակի անհնարին է և ավելորդ։ Անգամ 2022-2023 թվականների հետ չենք կարող համեմատել այսօրվա պատկերը։ Նիկոլ Փաշինյանը մոտենում է այնպիսի հակառեյտինգի ցուցանիշի, որքան ռեյտինգ ուներ 2018-ին։ Եվ սա իհարկե նկատվում է, թե նրա գործողություններից, թե նրա վարքագծից։ Առհասարակ իշխանության վարքագծային ռեժիմից այդ ամենը զգացվում է։ Ինչ վերաբերում է մարզեր կատարած այցերին, ապա օրինակ՝ Արտաշատում տեղի ունեցած դեպքը, երբ քաղաքացին չթողեց նրան խանութ մտնել, իմ գնահատմամբ՝ բավականին անսպասելի էր ընդհանուր պրոցեսի տրամաբանության մեջ։ Դրան հաջորդած այցերը, որոնք չգիտես ինչու, ներկայացվում են ներկուսակցական այցեր, սակայն բացարձակապես նախընտրական քարոզարշավներ են, նկատելիորեն ավելի բծախնդրորեն էին կազմակերպված, որպեսզի հնարավորինս նման անակնկալներից խուսափեն։ Բայց անգամ այդ դեպքում, արձանագրվում են նման պատկերներ, ինչը վկայում է իրավիճակի տարբերության մասին։ Անգամ բավականին մանրակրկիտ և նույնիսկ որոշակի իմաստով բեմադրված հանդիպումների, շփումների պարագայում, երբ բծախնդրորեն են կազմակերպվել այդ այցերը, տեղի են ունենում իրականության ճեղքումներ։ Նկատելի և ակնհայտ է, որ հանդիպումներից առաջ սցենար է մշակվում, դերեր են բաշխվում և այդ հայտնի արցախցի կնոջ մասնակցությամբ դեպքը հենց այդ շարքից էր։ Նպատակային փորձել էին սիմետրիա ստանալ։ Քանի որ համացանցում տեղեկություններ շրջանառվեցին, որ արտաշատցի խանութպանն արցախցի է, որոշեցին մեկ այլ արցախցու հետ ստեղծել սիմետրիա»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ոսկին թանկանում է, արծաթն՝ էժանանում

Ոսկին թանկանում է, արծաթն՝ էժանանում Wed, 01 Apr 2026 12:30:54 +0400 Ոսկու գները շարունակում են…

10 րոպե ago

Ոչ մի բան Մնացական Մարտիրոսյանը հաշվի չառավ. Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

Ոչ մի բան Մնացական Մարտիրոսյանը հաշվի չառավ. Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում Wed, 01 Apr 2026…

12 րոպե ago

Որքա՞ն հացահատիկ է այսօր առաքվել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով․ մանրամասներ

Որքա՞ն հացահատիկ է այսօր առաքվել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով․ մանրամասներ Wed, 01 Apr 2026 12:23:47 +0400…

17 րոպե ago

Փաշինյանին հրավիրում եմ մոսկովյան հեծանվավազքին․ «տաղանդը» նկատե՞լ են

Փաշինյանին հրավիրում եմ մոսկովյան հեծանվավազքին․ «տաղանդը» նկատե՞լ են Wed, 01 Apr 2026 12:16:13 +0400 «Cyclingrace»…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Կիեւն իր գործընկերներին օգնում է պաշտպանվել՝ զենք չի տրամադրում

«Հրապարակ»․ Կիեւն իր գործընկերներին օգնում է պաշտպանվել՝ զենք չի տրամադրում Wed, 01 Apr 2026 12:15:15…

25 րոպե ago

Դավիթի մայրը ուշագնաց եղավ` որդու կալանավորման լուրը լսելիս

Դավիթի մայրը ուշագնաց եղավ` որդու կալանավորման լուրը լսելիս Wed, 01 Apr 2026 12:13:57 +0400 Latest…

27 րոպե ago