Լեւոն Տեր-Պետրոսյան. Ցավալի իրողություններ եւ խոհեր

Լեւոն Տեր-Պետրոսյան. Ցավալի իրողություններ եւ խոհեր

Sun, 08 Mar 2026 17:31:09 +0400


1. Հայության համախմբման խնդիրը

Աշխարհասփյուռ հայ ժողովրդի ամենացավոտ խնդիրը պառակտվածությունն է։ Հայաստանի անկախացումը եւ Արցախյան առաջին պատերազմում արձանագրված փայլուն հաղթանակը, կարծես թե, լուծել էին այդ խնդիրը։ Սակայն ստորացուցիչ պարտությունը մեզ կանգնեցրել է պառակտվածության նոր փաստի առջեւ։ Եթե դրան գումարենք Նիկոլ Փաշինյանի հախուռն քայլերը, ուղղված մեր հասարակության անմիաբանության խորացմանը, կրկին հայտնվում ենք նույն ճահճում թաղվելու վիճակում։

2. Առաջիկա ընտրությունների մասին

Փաշինյանի արեւմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատումը, ինչն ամենեւին չի մտնում իրենց հեռահար հաշիվների մեջ։ Ուստի, նրանք փորձելու են ամեն ինչ անել նման զարգացումը խափանելու ուղղությամբ, անտեսելով այն հանգամանքը, որ սեփական իշխանությունն ընտրելու բացառիկ իրավունքը պատկանում է ժողովրդին։ Անհրաժեշտ է մեկանգամընդմիշտ գիտակցել, որ Հայաստանի բնական դաշնակիցները ոչ թե հեռավոր արեւմտյան երկրներն են (բացառությամբ Ֆրանսիայի, որի հետ մեր հումանիտար եւ մշակութային հարաբերությունները հաստատվել են դեռեւս 20-րդ դարի սկզբին), այլ Ռուսաստանը, Վրաստանը եւ Իրանը։ Հուսադրիչ են նաեւ Չինաստանի եւ Հնդկաստանի հետ խորացող անկեղծ եւ ջերմ հարաբերությունները։ Ինչպես ասել է Օմար Խայամը.

«Դհոլի ձայնը լսելը հեռվից է անուշ»

Ավազե դոհոլ շենիդան ազ դուր խոշ աստ։

آواز دهل شنیدن از دور خوش است

3. Նիկոլ Փաշինյանը սեռական հայհոյախոսության հիմնադիր

Հայհոյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ անպատկառության ցուցադրում եւ թերարժեքության բարդույթ։ Ուժեղը չի հայհոյում, ուժեղը պարզապես հարվածում է։

Ո՛չ Խորհրդային Հայաստանի տարիներին, ո՛չ էլ անկախության շրջանում հրապարակային խոսքում երբեք սեռական հայհոյախոսություն, որպես երեւույթ, գոյություն չի ունեցել։ Դա Փաշինյանի եւ իր թիմի՝ ավանդապաշտ մեր ազգին պատիվ չբերող եւ խայտառակ նորամուծություն է։

4. Եկեղեցին իրավունքներ ունի, թե՞ ոչ

Ըստ Սահմանադրության եւ օրենքների, անշուշտ, ունի, եւ դա, քաղաքակրթական տեսակետից, աշխարհիկ պետությունների ձեւավորման շրջանում բյուրեղացած՝ Պետության եւ Եկեղեցու հարաբերությունների կարգավորման մեծագույն նվաճումն է։ Այդ պարագայում ինչպես են դատական մարմինները բռնապետի հրահանգով քրեական հետապնդումների ենթարկում տասնյակ հոգեւորականների։ Նրանք չե՞ն գիտակցում արդյոք, որ իշխանափոխությունից հետո իրենք են հայտնվելու դատապարտյալների աթոռներին։

5. Քննադատության նշանակության մասին

Հարցին, թե ինչպես եմ վերաբերվում իմ նկատմամբ հնչեցվող քննադատություններին, ես սառնասրտորեն պատասխանում եմ. Եթե քաղաքական գործիչը հարվածներ չի ստանում, նա քաղաքական գործիչ չէ։ Չկա եւ չի եղել որեւէ քաղաքական գործիչ, ով քննադատության չի ընթարկվել։ Քննադատությունն այն կարեւոր ու անհրաժեշտ խթանիչներից մեկն է, որը կոփում է քաղաքական գործչին։ Ով վախենում է քննադատությունից, քաղաքականության մեջ անելիք չունի։ Քաղաքականությունը զգաստանալու եւ համոզիչ խոսքով ու արմունկներով ճանապարհ հարթելու արվեստ է։ Ինչպես նշել էի իմ առաջին հարցազրույցներից մեկում. «Ով խառնվում է քաղաքականությանը, նա պետք է պատրաստ լինի ե՛ւ օրհնանք, ե՛ւ անեծք լսելու։ Ով պարտավորվում է ազգին ծառայել՝ նա ազգից պարգեւներ ակնկալելու կամ նրանից խռովելու իրավունք չունի (Ընտրանի, Երեւան 2006, էջ 77):

Մի քանի խոսք էլ այսպես կոչված ինքնաքննադատության մասին. ես չեմ ճանաչում որեւէ մեկին, ով ինքն իրեն քննադատի։ Մազոխիզմով տառապողներն անգամ, այդպիսի քայլի չեն դիմում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև՝ Կարապետյան կամ Փաշինյան

Մեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև՝ Կարապետյան կամ Փաշինյան Wed, 01 Apr…

24 րոպե ago

Դավիթի կալանավորման դեպքը միայն քաղաքական տեսանկյունից չէ աբսուրդ

Դավիթի կալանավորման դեպքը միայն քաղաքական տեսանկյունից չէ աբսուրդ Wed, 01 Apr 2026 15:02:16 +0400 ԿԱԼԱՆՔԸ…

26 րոպե ago

Ոստիկանության գվարդիան հենց Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար է ստեղծված

Ոստիկանության գվարդիան հենց Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար է ստեղծված Wed, 01 Apr 2026 15:00:16 +0400…

28 րոպե ago

Արամ Ա-ն հանդիպել է երկրի նախագահին

Արամ Ա-ն հանդիպել է երկրի նախագահին Wed, 01 Apr 2026 14:48:39 +0400 Ապրիլի մեկին՝ Հայ…

40 րոպե ago

Ո՞րն է խնդիրդ՝ աթո՞ռ,  թե՞ երկիր պահելը

Ո՞րն է խնդիրդ՝ աթո՞ռ,  թե՞ երկիր պահելը Wed, 01 Apr 2026 14:45:35 +0400 Մարդկանց մակարդակում…

43 րոպե ago

Ռազմական վերնախավը ճնշում է նախագահին․ Իրանում ճգնաժամ է

Ռազմական վերնախավը ճնշում է նախագահին․ Իրանում ճգնաժամ է Wed, 01 Apr 2026 14:30:54 +0400 Իրանում…

58 րոպե ago