Ուժգին երկարաշարժ՝ Հունաստանում
Sun, 08 Mar 2026 18:30:39 +0400
5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Հունաստանում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվում է Լարիսա քաղաքից 155 կմ դեպի արեւմուտք։ Հիշեցնենք, որ Լարիսան ունի 144 հազար բնակչություն։ Օջախի խորությունը 5 կմ է։ Ավերածությունների, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։