Հանդիպումները զտվելու են, առաջին պլան են բերվելու Նիկոլի դոշին շպրտած պառավները

Հանդիպումները զտվելու են, առաջին պլան են բերվելու Նիկոլի դոշին շպրտած պառավները

Sun, 08 Mar 2026 18:45:31 +0400


«Հրապարակ»-ի զրուցակիցը հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է։

– Իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարզեր են այցելում, զրուցում են տեղի բնակիչների հետ, սակայն փաստացի մարդկանց հիասթափությունն ու վրդովվումնքն այնքան է խորացել՝ Փաշինյանի նկատմամբ, որ մարդիկ հենց ուղիղ եթերների ժամանակ վարչապետին կշտամբում են, հորդորում են հարգել եկեղեցին ու վեհափառին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ համառորեն խոսում է այն մասին, որ ինքը լեգիտիմ է, ավելին՝ իրենից դժգոհ մի քաղաքացու ասաց՝ դու չես ներկայացնում հայ ժողովրդին։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ պրոցեսներ են սրանք։

– Նիկոլ Փաշինյանը մնացել է 2018-ի էյֆորիայի տակ։ Երբ նա քաղաքացու հետ վիճում էր, ով ասում էր, որ չի կարելի կաթողիկոսի մասին այդպես արտահայտվել, Փաշինյանը պնդեց, որ ինքը իրավունք ունի խոսելու, քանի որ 3 միլիոն վարչապետերի ներկայացուցիչն է։ Նիկոլի հիստերոիդ արձագանքը մենք տեսանք, ով ասում էր՝ ես եմ միայն լեգիտիմը։ Երբ քաղաքական գործիչը, երկրի ղեկավարը հասնում է այն աստիճանի, որ ինքն իրեն սկսում է համոզել, որ ինքը լեգիտիմ է, դեռևս ունի ազդեցություն և այլն, դա արդեն վերջի սկիզբն է։ Ես հետևում եմ քարոզարշավին, այդ ուրախ ավտոբուսը, ավտոբուսում տժժալը, երբ Իրան-Ադրբեջան կոնֆլիկտը մեր քթի տակ է, իսկ դա նշանակում է մեծ պայթյուն տարածաշրջանում, սրանք նեյրոլինգվիստիկ հոգեբանական ազդեցության գործիքներ են կիրառում, որոնք սակայն վառված են ու պրիմիտիվ։ Քո թիկունքում հրդեհ է, դու սիգար ես վառում և փորձում ես ցույց տալ, որ նման հրդեհի ժամանակ կարող ես սիգար վառել և սրտիկներ ցփնել։ Ես Նիկոլին լավ եմ ճանաչում, նա մեկ քննադատությունից ափերից դուրս է գալիս։ Նա Շիրակի մարզում համարյա կերավ այն քաղաքացուն, ով տեղյակ չէր, որ մանկապարտեզի համար գումարներ են հատկացրել։ Նա փորձում է իր վրա աշխատել, զսպել իր էմոցիաները, բայց կարմիր կովը երբեք իր կաշին չի փոխում։ Մարդը ինչ կա, կա։ Դու չես կարող քո էությունը փոխել։ Մեկ փոքրիկ տրիգեր ու այդ մարդը դառնում է անկառավարելի։ Նիկոլ Փաշինյանից կա մեծ դժգոհություն ու որքան մոտենա ընտրությունների շրջանը, այն այնքան ավելի ակնառու է դառնալու։ Ի դեպ՝ դժգոհությունը շատ ավելի մեծ է, բայց 1000-ից մեկն է համարձակվում բացահայտ խոսել։ Ես կարծում եմ, որ մենք՝ բոլորս, այդ թվում՝ Նիկոլը շատ շուտով հասկանալու է, որ այլևս անհնար է ժողովրդավար ցարի կերպարով ապրելը։ Այդ հանդիպումները գնալով զտվելու են և նորից առաջին պլան են բերվելու Նիկոլի դոշին շպրտած պառավները, ովքեր պետք է պաչեն նրան և այլն։ Այս ամենը հստակ ցույց է տալիս հանրային տրամադրությունները։ Նա հայտարարում է, որ 65 տոկոսի է գնում, ինչը ևս ցույց է տալիս, որ նա վստահ չէ իր խոսքերի վրա։

– Բայց անգամ իրենք էին տարածում IRI-ի հարցումները, որի համաձայն 18 տոկոս ձայն ունեն ընդամենը։

– Այդ հարցումների բացվածքին նայելով տեսնում ենք, որ զգալի մասը դժգոհ է Թրիփի ճանապարհից, այսինքն՝ դետալային առումով՝ մարդիկ դժգոհ են այդ պրոցեսից և չեն հավատում խաղաղությանը, ինչպես նաև չեն ողջունում Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը։ Այդ հարցումների ամենազարհուրելի կետն այն է, որ հարցվածների 48 տոկոսը որևէ մեկին չի սատարում և պատրաստ չէ քվեարկել որևէ քաղաքական ուժի, բայց մենք ունենք ընդդիմություն, որը ոչ թե այդ 48-50 տոկոսի հետ է աշխատում, այլ ուղղակի զբաղված է իրարից ձայներ փախցնելով։ Նույն Սամվել Կարապետյանի ուժը օրինակ Ռոբերտ Քոչարյանից է ձայներ տանելու։ Սա է պատկերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տնից դուրս եկած և չվերադարձած քաղաքացին հայտնաբերվել է

Տնից դուրս եկած և չվերադարձած քաղաքացին հայտնաբերվել է Mon, 09 Mar 2026 10:15:22 +0400 Մարտի…

16 րոպե ago

Ինչ է ասել Փեզեշքիանն Ալիևին Նախիջևանի հարձակման մասին

Ինչ է ասել Փեզեշքիանն Ալիևին Նախիջևանի հարձակման մասին Mon, 09 Mar 2026 10:00:14 +0400 Իրանի…

31 րոպե ago

Բուք է․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Բուք է․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Mon, 09 Mar 2026 09:45:09 +0400 Մարտի 9-ին՝…

46 րոպե ago

Լույս չի լինելու. Հասցեներ

Լույս չի լինելու. Հասցեներ Mon, 09 Mar 2026 09:30:32 +0400 Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի «Հայաստանի էլեկտրական…

1 ժամ ago

Եղանակն առաջիկա օրերին

Եղանակն առաջիկա օրերին Mon, 09 Mar 2026 09:15:55 +0400 Երևան քաղաքում՝ Մարտի 13-ին կեսօրից հետո…

1 ժամ ago

Հայաստանի պաշտպանության նախարարն է` հարևան երկրում պատերազմի օրերին

Հայաստանի պաշտպանության նախարարն է` հարևան երկրում պատերազմի օրերին Mon, 09 Mar 2026 09:00:16 +0400 Հասարակական-քաղաքական…

2 ժամ ago