Չեմ ուզում էլ քո մասին հիշել. Անդրե
Sun, 08 Mar 2026 20:15:35 +0400
Eրգիչ Անդրեն վերսկսել է իր ակտիվ ստեղծագործական գործունեությունը։ Երգիչը պատրաստվում է ԱՄՆ-ից վերադառնալ Հայաստան՝ մասնակցելու նոր հեռուստանախագծի նկարահանումներին։
Անդրեն սոցիալական էջերում հայտնել է, որ շուտով հանրության դատին կհանձնի իր նոր երգը։ Սպասվող ստեղծագործությունը հուզիչ ու տխուր սիրո մասին է։
Երգիչը հրապարակել է կարճ հոլովակ՝ կից գրելով. «Չեմ ուզում էլ քո մասին հիշել… Նոր երգ։ Շուտով»,- գրել է նա։