Ինչպես են նշում մարտի 8-ը տարբեր երկրներում

Ինչպես են նշում մարտի 8-ը տարբեր երկրներում

Sun, 08 Mar 2026 20:30:43 +0400


Մարտի 8. ինչպես է նշվում տոնը տարբեր երկրներում

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է, որը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ինչպե՞ս է առաջացել այս տոնը, ի՞նչ խորհուրդ ունի, և ինչպե՞ս են այն նշում տարբեր երկրներում։

Տոնի առաջացումը

1908 թվականի մարտի 8-ին Նյու Յորքում շուրջ 15 հազար կին քայլերթի դուրս եկավ՝ պահանջելով հավասար իրավունքներ, այդ թվում՝ ընտրելու իրավունք և բարելավված աշխատանքային պայմաններ։

Երկու տարի անց՝ 1910 թվականին, Կոպենհագենում կայացած Կանանց միջազգային կոնֆերանսում գերմանացի ակտիվիստ Կլարա Ցետկինը առաջարկեց հաստատել Կանանց միջազգային օր՝ կանանց իրավունքների և գենդերային հավասարության մասին բարձրաձայնելու նպատակով։

Մարտի 8-ը տարբեր երկրներում

Իտալիա

Իտալիայում մարտի 8-ին ընդունված է կանանց նվիրել դեղին միմոզայի ճյուղեր, որոնք դարձել են այս օրվա խորհրդանիշը: Միմոզան խորհրդանշում է կանանց ուժն ու համերաշխությունը, և հաճախ ոչ միայն տղամարդիկ են նվիրում այն կանանց, այլև կանայք՝ միմյանց։

ԱՄՆ

Կանանց միջազգային օրը ԱՄՆ-ում պաշտոնական տոն չէ, սակայն մարտ ամիսը նշվում է որպես Կանանց պատմության ամիս: Այս ընթացքում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ հանրահավաքներ, կոնֆերանսներ և բիզնես-ֆորումներ՝ կանանց ձեռքբերումները արժևորելու նպատակով։

Չինաստան

Չինաստանում մարտի 8-ին բազմաթիվ ընկերություններ կին աշխատակիցներին տրամադրում են կես օրվա արձակուրդ՝ տոնը նշելու համար: Այստեղ նաև մարտի 7-ին նշվում է Աղջիկների օրը, որը նվիրված է երիտասարդ կանանց ձեռքբերումների արժևորմանը։

Գերմանիա

Գերմանիայում Կանանց միջազգային օրը պետական տոն է միայն Բեռլինում։ 2019 թվականին Բեռլինի դաշնային կառավարությունը մարտի 8-ը հռչակեց ոչ աշխատանքային օր՝ նշելով այն որպես պաշտոնական տոն։

Չիլի

Չիլիում մարտի 8-ին հատկապես խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Սանտյագոյում, կազմակերպվում են բողոքի երթեր՝ կանանց իրավունքների պաշտպանության պահանջով։ Ակցիայի մասնակիցները հաճախ կրում են կանաչ շարֆեր՝ ի նշան կանանց իրավունքների պաշտպանության։

Հայաստան

Հայաստանում մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է և նշվում է որպես կանանց տոն։ Տոնի մեկնարկով սկսվում է կանանց նվիրված միամսյակը, որը ավարտվում է ապրիլի 7-ին՝ Մայրության ու գեղեցկության տոնով։

1996 թվականին անկախ Հայաստանի իշխանությունները մարտի 8-ը հանեցին պետական տոնացույցից՝ փոխարենը սահմանելով ապրիլի 7-ը որպես կանանց օր։ Սակայն 2001 թվականին ընդունված «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով մարտի 8-ը կրկին վերականգնվեց որպես պետական տոն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին

«Հրապարակ»․ Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին Fri, 01 May 2026 08:45:19 +0400 Խոշոր բիզնեսը…

12 րոպե ago

«Հրապարակ»․ Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով

«Հրապարակ»․ Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով Fri, 01 May 2026 08:30:52 +0400 Մեր տեղեկություններով՝…

26 րոպե ago

«Հրապարակ»․ Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները

«Հրապարակ»․ Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները Fri, 01 May 2026 08:25:37 +0400 2024…

31 րոպե ago

«Հրապարակ»․ Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել

«Հրապարակ»․ Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել Fri, 01 May 2026 08:20:28…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Դուռը մի բացեք եւ մի ասեք, թե ում եք ընտրելու

«Հրապարակ»․ Դուռը մի բացեք եւ մի ասեք, թե ում եք ընտրելու Fri, 01 May 2026…

41 րոպե ago

«Հրապարակ»․ Առաջադրվել են, բայց փող չունեն

«Հրապարակ»․ Առաջադրվել են, բայց փող չունեն Fri, 01 May 2026 08:10:00 +0400 Մինչ որոշ հայաստանյան…

47 րոպե ago