Ինչպես անվանել իշխանությունների «գժական» պահվածքը

Ինչպես անվանել իշխանությունների «գժական» պահվածքը

Sun, 08 Mar 2026 21:15:25 +0400


Նայում եմ այն բյուրեղյա աբսուրդին և ուրախ անհեթեթությանը, որը տիրում է Հայաստանի իշխանությունների գլխում՝ Իրանի շուրջ և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքելու հարցում, ու հիշեցի մի անեկդոտ։
Մի մարդուց հարցնում են՝ ինչու է նա այդքան ուրախ վերադարձել թաղումից։
Նա պատասխանում է.
— Թաղումը շատ ուրախ էր։
Հարցնում են.
— Ինչո՞ւ։
Պատասխանում է.
— Մահացածին հրաժեշտ էին տալիս ուրախ թմբուկների ձայնի տակ։
Իսկ հիմա՝ ամբողջովին լուրջ։
Հայաստանի իշխանությունները ադեկվատ չեն եղել յոթ տարի, ադեկվատ չեն հիմա և ադեկվատ չեն լինի ապագայում ։Սա խորը հոգեբանական խնդիր էր , որը վերածվել էր պետության անվտանգության խնդրի։

Հայաստանի սահմանների մոտ կտրուկ աճել է էսկալացիայի հավանականությունը։ Ադրբեջանը, Իսրայելի հետ համաձայնության մեջ, սադրանքներ է կազմակերպում, որպեսզի լեգիտիմացնի Իրանի դեմ ագրեսիային իր հնարավոր մասնակցությունը։
ԱՄՆ ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ ցամաքային ներխուժում, ինչը եթե դառնա իրականություն ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ կհանգեցնի փախստականների ահռելի հոսքի դեպի Հայաստան։ Նախնական տվյալներով՝ դա կարող է լինել մի քանի հարյուր հազար իրանցի թյուրքեր։
Թրամփը, Նեթանյահուն և նրանց պրոքսիները (այս դեպքում՝ Ադրբեջանը) ակտիվորեն պատրաստվում են վերաձևել մեր տարածաշրջանի սահմաններն ու քաղաքական քարտեզը։
Հասունանում է ծավալով հսկայական ճգնաժամ։
Եվ ինչպե՞ս է արձագանքում դրան փաշինյանական իշխանությունը։
Կազմակերպում է նախընտրական բեմադրված շոուներ։
Զվարճանում է՝ կարծես վերջին անգամ։
Շարունակում է բնակչությանը «ճխտել» փաստացի նախընտրական կաշառքներով, որոնք անճարակորեն քողարկված են տարբեր շտապ պոպուլիստական քայլերի ներքո, օրինակ կենսաթոշակների բարձրացման և նման այլ քայլերի տակ։
Միաժամանակ ամեն կերպ ձևացնում է, թե երկրում ամեն ինչ հանգիստ է և անհոգ։ Ընդ որում՝ շատ լավ իմանալով, որ երկրի վրա կախված է նոր վտանգ՝ արդեն գոյություն ունեցող թուրք-ադրբեջանական սպառնալիքների հետ միասին։
Շարունակում է մարդկանց համոզել, թե իբր իրենք խաղաղություն են բերել և նման այլ ստեր ։
Եվ, իհարկե, այդ ամենի ֆոնին «համերգներ» է տալիս՝ թմբուկներ խփելով։
Որպեսզի ավելի հասկանալի լինի, պատկերացրեք մի իրավիճակ․
դուք ապրում եք բազմաբնակարան շենքում։ Ձեր բնակարանի վերևում հրդեհ է, ձեր բնակարանի ներքևում էլ հրդեհ է։ Իր հերթին կողքի հարևանները ներխուժել են ձեր բնակարան, օկուպացրել ձեր տարածքի մի մասը և խոստանում են ձեզ դուրս շպրտել՝ իբր հանուն «խաղաղության» որ ձեր տան տեղը ձևավորեն “արևմտյան” բնակարան։
Ձեր բնակարանի դռան առաջ զինված միջադեպեր են տեղի ունենում հարևանների միջև։ Եվ կրկնում եմ՝ ամբողջ ձեր բազմահարկ շենքը այրվում է։

Իսկ ձեր տան «ավագները» թմբուկ են խփում, զվարճանում և պատրաստվում են ձեր բնակարանի «ղեկավարի» ընտրություններին։

Հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս անվանել հայկական իշխանությունների նման վտանգավոր, չափազանց վտանգավոր, ահռելի վտանգավոր «գժական» պահվածքը։
Պատասխանը թողնում եմ ձեզ։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի ամբողջ գյուղ է գնում, որ հանգստյան տան վերածի

Մի ամբողջ գյուղ է գնում, որ հանգստյան տան վերածի Mon, 07 Sep 2026 22:30:37 +0400…

18 րոպե ago

Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում

Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում Mon, 07 Sep 2026 22:15:29 +0400…

33 րոպե ago

Կիրկորովը խոստովանել է, որ խիստ հայր է

Կիրկորովը խոստովանել է, որ խիստ հայր է Mon, 07 Sep 2026 22:00:14 +0400 Ռուս հայտնի…

48 րոպե ago

Երեք կարևոր բան է պետք բանակին. գնդերեցի ինստիտուտ, լողանալու հնարավորություն և խոհանոց․ Վովա Վարդանով

Երեք կարևոր բան է պետք բանակին. գնդերեցի ինստիտուտ, լողանալու հնարավորություն և խոհանոց․ Վովա Վարդանով Mon,…

1 ժամ ago

McDonald's-ը լուրջ խնդիրների առաջ է կանգնել

McDonald's-ը լուրջ խնդիրների առաջ է կանգնել Mon, 07 Sep 2026 21:30:26 +0400 Ուկրաինայում McDonald's ռեստորանային…

1 ժամ ago

Միայնակ մոր թոշակը 10 հազարով բարձրացրել են` նպաստից զրկել

Միայնակ մոր թոշակը 10 հազարով բարձրացրել են` նպաստից զրկել Mon, 07 Sep 2026 21:15:17 +0400…

2 ժամ ago