TRIPP-ի մասին արդեն կարելի գրել ավազի վրա
Sun, 08 Mar 2026 22:00:11 +0400
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչը ժամանակին գրում էր Լենինը իմպերիալիստական պատերազմների մասին, նույնը կասեր այսօր Իրանի դեմ սկսված պատերազմի մասին։
Պատահական չի, որ Թրամփն իրեն կայսր է համարում։ Պարզ է, որ նա ընդամենը իրական` ստվերային կայսրերի խամաճիկն է։
1. Պատերազմի պատճառը կապիտալիզմն է
Լենինի կարծիքով պատերազմները պատահական չեն․ դրանք առաջանում են կապիտալիստական մեծ տերությունների պայքարից շուկաների, հումքի աղբյուրների և ազդեցության գոտիների համար։
Նա ասում էր, որ երբ կապիտալիզմը հասնում է մենաշնորհային փուլին (իմպերիալիզմ), պետությունները սկսում են պայքարել աշխարհի վերաբաժանման համար։
2. Իմպերիալիստական պատերազմը «կողոպտիչ պատերազմ» է
Նա առաջին համաշխարհային պատերազմը գնահատում էր` որպես իմպերիալիստական պետությունների միջև կողոպտիչ պատերազմ՝ ոչ թե ժողովուրդների շահերի, այլ ֆինանսական և արդյունաբերական էլիտաների շահերի համար։
Առաջին (տվյալ դեպքում արդեն երրորդ) համաշխարհային պատերազմի մասին։
1. Պատերազմն աշխարհի վերաբաժանման համար է, որովհետև մեծ տերությունները ցանկանում էին վերաբաժանել աշխարհը՝
– գաղութները
– շուկաները
– հումքի աղբյուրները
– ներդրումների տարածքները:
—
Արդեն ԱՄՆ-ում բացահայտ կերպով խոսում են Իրանին պատկանող մի քանի կղզիների օկուպացիայի մասին, նպատակը` էներգակիրների պաշարների վերահսկողությունն է։
—–
TRIPP-ի մասին արդեն կարելի գրել ավազի վրա»։