Թեհրանում կարող են սկսվել թթվային անձրևներ

Թեհրանում կարող են սկսվել թթվային անձրևներ

Sun, 08 Mar 2026 23:02:01 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Իրանի շուրջ ճգնաժամի վերջին նորությունները

Փորձագետների խորհուրդը ընտրել է Իրանի Գերագույն առաջնորդին։ Մոտ ժամանակում խորհրդի քարտուղարը պետք է հայտարարի ընդունված որոշումը, գրում են ԶԼՄ-ները։

Թեհրանում կարող են սկսվել թթվային անձրևներ՝ նավթային պահեստարաններում տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնք մթնոլորտ են արտանետել մեծ քանակությամբ վտանգավոր քիմիական նյութեր։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Կարմիր մահիկի ծառայությանը։

ԱՄԷ-ն առաջին անգամ հարված է հասցրել Իրանին, պնդում է Ynet-ը։ Պարբերականի տվյալներով՝ թիրախը եղել է իրանական աղազրկման (ջրի աղազրկման) համալիրներից մեկը, իսկ հարվածը եղել է ընդամենը ազդանշան Թեհրանին՝ հետագա էսկալացիայի դեպքում։
ԱՄԷ-ն վերջին մեկ շաբաթում դարձել է Իրանի կողմից ամենաշատը հարձակման ենթարկված երկիրը՝ նույնիսկ առաջ անցնելով Իսրայելից, գրում են ԶԼՄ-ները։
Փետրվարի 28-ից մինչև մարտի 7–8-ը Իրանն Էմիրությունների տարածքի ուղղությամբ արձակել է մոտ 240 բալիստիկ հրթիռ և ավելի քան 1400 հարվածային ԱԹՍ։
Նույն ժամանակահատվածում Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 հրթիռ և մոտ 100–120 անօդաչու սարք։
Երբ իրանական ռեժիմը ընկնի, ԱՄՆ-ը կունենա «նոր Մերձավոր Արևելք», և Վաշինգտոնը կվաստակի «հսկայական գումարներ», հայտարարել են ԱՄՆ Սենատում։

ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիան հրաման է ստացել պատրաստվել Իրանի հնարավոր ներխուժմանը, հայտնում է The Washington Post-ը։

Իրանա-ամերիկա-իսրայելական հակամարտության ընդլայնման ֆոնին Հայաստանի իշխանությունները շարունակում են ցուցադրաբար անտեսել Հայաստանի շուրջ ձևավորվող սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչը Հայաստանի բնակչության շրջանում առաջացնում է խորը անհանգստություն և դժգոհություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ով կղեկավարի «Մանչեսթեր Սիթին»

Ով կղեկավարի «Մանչեսթեր Սիթին» Sat, 25 Apr 2026 01:30:43 +0400 «Մանչեսթեր Սիթի» անգլիական ֆուտբոլային ակումբը…

3 ժամ ago

Կրետեում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Կրետեում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Sat, 25 Apr 2026 00:30:14 +0400 Կրետե կղզու ափերի…

4 ժամ ago

Արեգակի վրա հզոր բռնկում է եղել

Արեգակի վրա հզոր բռնկում է եղել Fri, 24 Apr 2026 23:50:44 +0400 Արեգակի վրա հզոր…

5 ժամ ago

Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի․ Սաղաթելյան

Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի․ Սաղաթելյան Fri, 24 Apr 2026…

5 ժամ ago

Չինաստանը կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել Իրանը

Չինաստանը կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել Իրանը Fri, 24 Apr 2026 23:30:17 +0400…

5 ժամ ago

Ջուր հավաքեք․ երկար ժամանակ ջուր չի լինելու

Ջուր հավաքեք․ երկար ժամանակ ջուր չի լինելու Fri, 24 Apr 2026 23:15:20 +0400 «Վեոլիա Ջուր»…

5 ժամ ago