Իրանը «նեղու՞մ» է․ ԱՄՆ-ն խնդրանքով դիմել է Ուկրաինային

Իրանը «նեղու՞մ» է․ ԱՄՆ-ն խնդրանքով դիմել է Ուկրաինային

Mon, 09 Mar 2026 10:30:09 +0400


Ուկրաինան անօդաչու թռչող սարքեր և ռազմական խորհրդատուների խումբ է ուղարկել Հորդանանում ամերիկյան ռազմական բազաները պաշտպանելու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The New York Times-ին տված հարցազրույցում։

«Միացյալ Նահանգները օգնություն է խնդրել հինգշաբթի օրը, և ուկրաինական խումբը մեկնել է հաջորդ օրը», – հայտարարել է նախագահը։

Հայտնի է նաև, որ Միացյալ Նահանգները և Պարսից ծոցի երկրները բանակցություններ են վարում Ուկրաինայի հետ՝ նմանատիպ ակուստիկ հայտնաբերման համակարգ ստեղծելու համար, որը հայտնի է որպես «Երկնային ամրոց»՝ իրանական հարձակողական անօդաչու թռչող սարքերին հակազդելու համար։

Մարտի 5-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Վաշինգտոնից ստացել է «Մերձավոր Արևելքում «շահեդների» դեմ պաշտպանության հարցում հատուկ աջակցության» խնդրանք։

«Ես հրամայել եմ ապահովել անհրաժեշտ ռեսուրսները և ուկրաինացի մասնագետների ներկայությունը, որոնք կարող են երաշխավորել անհրաժեշտ անվտանգությունը», – գրել է նա Telegram-ում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայտնի են գարնանային արձակուրդի օրերը

Հայտնի են գարնանային արձակուրդի օրերը Tue, 10 Mar 2026 21:45:00 +0400 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…

11 րոպե ago

Չի կարող որևէ մեծ պետություն սիրել մեկ այլ փոքր պետության

Չի կարող որևէ մեծ պետություն սիրել մեկ այլ փոքր պետության Tue, 10 Mar 2026 21:36:55…

19 րոպե ago

Թրամփի որդիները ներդրում են կատարել ԱԹՍ-ների արտադրության մեջ

Թրամփի որդիները ներդրում են կատարել ԱԹՍ-ների արտադրության մեջ Tue, 10 Mar 2026 21:30:08 +0400 ԱՄՆ…

26 րոպե ago

Շուրջ 22 մլն դրամ է պահանջում․ ՊՆ-ն խզել է պայմանագիրը Մերգելյանի ինստիտուտի հետ

Շուրջ 22 մլն դրամ է պահանջում․ ՊՆ-ն խզել է պայմանագիրը Մերգելյանի ինստիտուտի հետ Tue, 10…

41 րոպե ago

Մասնակցելու ենք միայնակ կամ դաշինքով

Մասնակցելու ենք միայնակ կամ դաշինքով Tue, 10 Mar 2026 21:09:00 +0400 Քանի որ որոշ լրատվամիջոցների…

47 րոպե ago

Մահացել է գաղտնալսման համակարգը բացահայտող Բաթերֆիլդը

Մահացել է գաղտնալսման համակարգը բացահայտող Բաթերֆիլդը Tue, 10 Mar 2026 21:00:12 +0400 99 տարեկան հասակում…

56 րոպե ago