Խամենեիի ընտրությամբ ինչ ուղերձ է հղվում արտաքին աշխարհին

Խամենեիի ընտրությամբ ինչ ուղերձ է հղվում արտաքին աշխարհին

Mon, 09 Mar 2026 13:45:44 +0400


«Խամենեիի ընտրությամբ ուղերձ է հղվում, որ ԱՄՆ-ի պես գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ»,- հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ, Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին։

Նախ՝ սրանով ցույց է տրվում Իրանում համակարգային քաղաքական շարունակականության հանգամանքը։
Երկրորդը՝ նոր հոգևոր առաջնորդն Իրանի խորքային պետության ամենաազդեցիկ դեմքերից է, Իրան-Իրաք պատերազմի մասնակից, և ԻՀՊԿ-ի հետ սերտ առնչություն ունեցող անձ։ Այսինքն, պատերազմական պայմաններում ընտրությունն ունի ոչ միայն հոգևոր, այլ նաև հստակ ռազմաքաղաքական պատճառաբանություն։

Եվ, ի վերջո, այս ընտրությամբ ուղերձ է հղվում, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ կամ ազդել այդ առաջնորդի ընտրության վրա, քանի դեռ այդ երկիրը գոյություն ունի որպես անկախ պետություն»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սահմանադրությունն ուժեղ տնտեսություն ու մարտունակ բանակ ունենալու համար է

Սահմանադրությունն ուժեղ տնտեսություն ու մարտունակ բանակ ունենալու համար է Tue, 17 Nov 2026 19:15:00 +0400…

7 րոպե ago

Արտակարգ․ ռեստորան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Արտակարգ․ ռեստորան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Tue, 17 Nov 2026…

8 րոպե ago

Ղազարյանն ու «Արարատ-Արմենիան» խզել են պայմանագիրը

Ղազարյանն ու «Արարատ-Արմենիան» խզել են պայմանագիրը Tue, 17 Nov 2026 19:10:36 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

12 րոպե ago

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ Tue, 17 Nov 2026 19:08:36 +0400 Մեծ Բրիտանիայի…

14 րոպե ago

Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից

Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից Tue, 17 Nov 2026 19:04:37 +0400 Latest news…

18 րոպե ago

Թուրքիան ակտիվորեն բանակցում է

Թուրքիան ակտիվորեն բանակցում է Tue, 17 Nov 2026 19:00:06 +0400 Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում…

22 րոպե ago