Հայաստանը չի մեռել, որ նկարը դոշիդ ես խփել

Հայաստանը չի մեռել, որ նկարը դոշիդ ես խփել

Mon, 09 Mar 2026 14:15:29 +0400


Առաջ այսպիսի սովորություն կար՝ հատկապես գյուղերում։ Փաշինյանը երևի կհիշի, ինքն էլ գյուղից է։ Երբ մեկի բարեկամը մեռնում էր, հարազատները նրա նկարը կախում էին իրենց դոշից։ Քառասուն օր այդպես կախված էր մնում։ Տղամարդիկ էլ քառասուն օր թրաշ էին պահում։ Այդպես էր արտահայտվում սուգը։ Հիմա էլ կան հատուկենտ մարդիկ, ովքեր այդ ավանդույթից մի բան պահել են։
Զորօրինակ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի քարտեզի նկարը խփել է դոշին ու քաղաքից քաղաք, գյուղից գյուղ է շրջում։ Չես էլ հավատում, որ դոշին խփել է նկարը, որով խնդրում է Ադրբեջանին՝ էս էլ մեզ մեզ թող։ Մե՛զ համար է կախել՝ ընտրությունը մոտենում է։ Ուզում է ասի՝ Հայաստանի համար ուշքս գնում է։ Սա Հայաստանն է ու վերջ։ Ոնց որ ասաց՝ Արցախը մերն է ու վերջ։ Նկարը որոշների մոտ իմ ասած պատկերն է հիշեցնում․ հիշում են, թե ինչպես էին իրենց հարազատ մարդու նկարը կախում դոշից։

Մի տարբերություն, սակայն, կա։ Առաջ, երբ մարդը նկար էր կախում դոշից, նրան սգավոր էին ասում։ Եթե մեկը նրա դեմքին ժպիտ տեսներ, սաղ գյուղը մի մարդու նման կասեր՝ նկարը կախել է դոշից, բերանը մի մետր բացել։ Անաբուռ։
Փաշինյանը Հայաստանի նկարը դոշին է խփել ու… էլ չասեմ, թե ինչե՜ր է անում։
Հիշում եմ՝ առաջ կոնֆետը երազ էր։ Երեխեքով մեկի ձեռքին կոնֆետ տեսնեինք՝ շուրջը կհավաքվեինք․
– Մի քիչ էլ տուր, ես ուտեմ…
Կոպիտ չեմ ասում, բայց շատերը կհասկանան, թե ինչ հոմանիշներ էինք օգտագործում։
Հիմա Փաշինյանն է այդ վիճակում։
Կոնֆետը ձեռքն է առել ու չորս կողմ «ջիջիլ է գցում»։
Ուզողները շատ են։
Հերթն էլ արդեն երկար է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

140 ավիահարված՝ 1 օրում․ Իսրայելը կանգ չի առնում

140 ավիահարված՝ 1 օրում․ Իսրայելը կանգ չի առնում Mon, 30 Mar 2026 00:30:31 +0400 Իսրայելական…

2 ժամ ago

Թիրախում հիմա էլ Լիբանանն է․ Նեթանյահուն նոր հրաման է տվել

Թիրախում հիմա էլ Լիբանանն է․ Նեթանյահուն նոր հրաման է տվել Mon, 30 Mar 2026 00:00:10…

3 ժամ ago

Աննա Հարությունյանը նշանադրվել է․ լուսանկար

Աննա Հարությունյանը նշանադրվել է․ լուսանկար Sun, 29 Mar 2026 23:50:59 +0400 Դերասանուհի Աննա Հարությունյանը սոցիալական…

3 ժամ ago

Խոշոր վթար Երևանում․ կա 4 վիրավոր

Խոշոր վթար Երևանում․ կա 4 վիրավոր Sun, 29 Mar 2026 23:45:23 +0400 Մարտի 29-ին, ժամը…

3 ժամ ago

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Sun, 29 Mar 2026 23:36:08 +0400 Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ…

3 ժամ ago

Զինապարտության տարիքային շեմը նվազեցրել են՝ մինչեւ 12 տարեկան

Զինապարտության տարիքային շեմը նվազեցրել են՝ մինչեւ 12 տարեկան Sun, 29 Mar 2026 23:30:00 +0400 Իրանում…

3 ժամ ago