Մարալիկում երկու նապաստակ էր ուզում խփել, իրե՛ն խփեցին․․․

Մարալիկում երկու նապաստակ էր ուզում խփել, իրե՛ն խփեցին․․․

Mon, 09 Mar 2026 16:15:13 +0400


Մարալիկում երեկ Փաշինյանը երկու նապաստակ էր ուզում խփել։ Մեկն այն էր, որ «Շուշին դժգույն քաղաք» է օպերացիայով բնակիչներին ուզում էր համոզել, որ Մարալիկը գյուղ է։

Հիշում եմ, երբ Երևան եկա, կողքիս հարևանն իմանալով, որ Գորիս քաղաքից եմ, ասաց՝ ձեր կոլխոզում ո՞նց է, կով, ոչխար պահու՞մ եք։ Այնպես վիրավորվեցի, որ 30 տարի այդ հարևանիս հետ չեմ խոսում։ Վիրավորվեցի, որ չէր իմանում՝ հրաշք Գորիս քաղաքը կոլխոզ չէ, գյուղ չէ ու մի անգամ մտքով չի անցել, որ գնա ու ծանոթանա քթի տակ գտնվող Հայաստանի այդ դրախտավայրի հետ։
Փաշինյանը այնպես չէ, որ չգիտեր Մարալիկը գյուղ չէ։ Այնպես, ինչպես գիտեր, որ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք չէր։ Ամեն օր գիրք կրծելուց է խոսում, Վիքիպեդիայից գոնե կիմանար, որ Մարալիկը քաղաք է Հայաստանի Շիրակի մարզում։ Հանդիսանում է Անի համայնքի կենտրոնը։ Բայց դե, նապաստակ է տեսել, ուզում է խփել։ Նպատակը գիտեք։

Երկրորդ նապաստակը որ ուզում էր խփել՝ խոսքը եվրոպաներում ու այլուր իր առանձնատների մասին էր։ Այդ հատվածը ոչ թե պարզ հերքում էր, այլ հիշեցնում էր Սիմոն Տեր-Պետրոսյանի՝ Կամոյի մասին պատմությունը։ Երբ Կամոն ոստիկանների հարցին՝ «Ի՞նչ է ձեզ մոտ», այնքան հանգիստ է պատասխանում՝ «ռումբ եմ տեղափոխում», որ ոստիկանները կարծում են՝ կատակ է կամ խենթ է և նրան բաց են թողնում։ Երբեմն չափազանց ուղիղ հերքումը մարդկանց մոտ հակառակ կասկածն է առաջացնում։ Քաղաքականության մեջ դա հին կանոն է․ ինչքան երկար ես բացատրում, այնքան ավելի շատ հարցեր են առաջանում։ Փաշինյանը նույն մեթոդով աշխատեց․ «Առավոտից իրիկուն բամբասանք ա, գիտեք, որ ես Դուբայում տուն ունեմ, Փարիզում տուն ունեմ, Իտալիայում տուն ունեմ, միլիարդներ ունեմ, էս ունեմ․․․»։ Իրականում Կամոն ռումբեր էր տեղափոխում։ Մարալիկի արձագանքներից, պարզ է, նապաստակ խփելը չանցավ։ Մարալիկում երկու նապաստակ էր ուզում խփել, իրե՛ն խփեցին․․․ Մարդիկ արդեն շատ բան են հասկանում, և նրա թատերական բարկությանն անգամ չեն հավատում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքից

ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքից Fri, 02 Oct 2026 20:15:51 +0400…

12 րոպե ago

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը ղեկավար կազմի կրճատումներ կիրականացնի

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը ղեկավար կազմի կրճատումներ կիրականացնի Fri, 02 Oct 2026 20:00:47 +0400 Գերմանական BMW…

27 րոպե ago

Ինչ իրավիճակ է «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում

Ինչ իրավիճակ է «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում Fri, 02 Oct 2026 19:46:11 +0400 Մարդու…

42 րոպե ago

Թրամփն ԱԲ հետ է խորհրդակցել՝ նախքան Մադուրոյին առեւանգելը

Թրամփն ԱԲ հետ է խորհրդակցել՝ նախքան Մադուրոյին առեւանգելը Fri, 02 Oct 2026 19:30:30 +0400 ԱՄՆ…

58 րոպե ago

Վիճաբանություն՝ Մինաս Ավետիսյան փողոցում․ կա վիրավոր

Վիճաբանություն՝ Մինաս Ավետիսյան փողոցում․ կա վիրավոր Fri, 02 Oct 2026 19:07:50 +0400 Հոկտեմբերի 2-ին՝ ժամը…

1 ժամ ago

217 տարվա գաղտնագրված նամակը վերծանել է 6 ժամում

217 տարվա գաղտնագրված նամակը վերծանել է 6 ժամում Fri, 02 Oct 2026 19:00:12 +0400 GPT-6…

1 ժամ ago