Ադրբեջանը փորձելու է վատթարացնել հայ-իրանական հարաբերությունները

Ադրբեջանը փորձելու է վատթարացնել հայ-իրանական հարաբերությունները

Mon, 09 Mar 2026 17:15:34 +0400


Ադրբեջանը տեքստ էր հրապարակել՝ նշելով այն երկրների դրոշները, որոնք ցավակցել ու իրենց աջակցությունն էին հայտնել Նախիջևանում, իբրև թե իրանական դրոնի հարվածի հետ կապված:

Չնայած Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանի կամ Նախիջևանի ուղղությամբ որևէ հարված իրանական ուժերի կողմից չի եղել, սակայն ադրբեջանական ուժերը շարունակում են հայտարարել, որ իրանական կողմը ահաբեկչական հարձակումներ էր նախատեսել Ադրբեջանում, որոնք, սակայն, իրենք վնասազերծել են:

Քաղաքագետ Արա Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի հայտարարությունը երկակիություն ունի, բացահայտելի չէ, թե արդյոք ներկայացված երկրներն իսկապե՞ս Ադրբեջանին զորակցող հայտարարություն են կատարել, թե՞ պարզապես Ադրբեջանն այդպես ներկայացրել է բոլոր այն պետություններին, որոնք այս կամ այն կերպ ուղղակի զանգահարել են կամ մտահոգություն են հայտնել:

«Ես կարծում եմ, որ կարող է սադրանք լինել և Ադրբեջանը բավականին շահագրգռված է լինելու, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները հնարավորինս վտանգվեն, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները Ադրբեջանի համար զարգանան այն ուղղությամբ, որպեսզի Իրանը հայտնվի լիակատար մեկուսացման մեջ: Սրանով պայմանավորված, ես անձամբ չէի շտապի համարել, որ ՀՀ իշխանությունները զորակցել են և այդ ժեստը չէի մեկնաբանի ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կատարված ժեստ»,- նշում է քաղաքագետը:

Պողոսյանը բնականաբար չի բացառում նաև, որ իշխանությունների անձնական պարտավորություններից ելնելով, կարող է հիպոթետիկ նման վարկած լինել, բայց այս պահին հատկապես հեռախոսազրույցից հետո տարածված հաղորդագրությունը այդ մասին չէր, որ Հայաստանը զորակցում է Ադրբեջանին, այլ այն մասին էր, որ Հայաստանը մտահոգված է տարածաշրջանում էսկալացիայի հնարավոր զարգացման հեռանկարից:

Ինչ վերաբերում է իրանական կողմի գնահատականին այդ հաղորդագրությունում նաև Հայաստանի հիշատակմանը, Պողոսյանը կարծում է, որ դա կախված կլինի Հայաստանի իշխանությունների վարքագծից, թե ինչպիսին կլինի այդ վարքագիծը հետագայում և այս օրերին:

«Իրականում Իրանն այս պահին թեպետ բավականին խառնակ շրջանում է, Իրանը բավականին բուռն տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների հորձանուտում է հայտնվել, բայց միաժամանակ նշեմ, որ Իրանում տարբեր պաշտոնյաներ գոհ չեն Հայաստանի վարքագծից, հատկապես հաշվի առնելով, որ նույնիկ Ադրբեջանի բռնապետը գնաց Բաքվում ԻԻՀ դեսպանատուն, բայց Հայաստանի Հանրապետության վարչապետը, որքան տեղյակ եմ, չի ցավակցել դեսպանատանը, ինչը ևս ժեստ է: Հատկապես Արևելքում այդ ժեստերը շատ նուրբ են ընկալվում և այսպիսի ժեստերը Արևելքի համար բավականին զգայուն են»,-եզրափակեց Արա Պողոսյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

iPhone Duo գնորդները  դժգոհ են․ նրանք հետ են վերադարձնում գնած գաջեթը

iPhone Duo գնորդները  դժգոհ են․ նրանք հետ են վերադարձնում գնած գաջեթը Sat, 14 Nov 2026…

11 րոպե ago

Անխելք ժողովուրդ․ Աշոտ Հովսեփյան

Անխելք ժողովուրդ․ Աշոտ Հովսեփյան Sat, 14 Nov 2026 22:45:05 +0400 ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ»…

27 րոպե ago

Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով

Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով Sat, 14 Nov 2026 22:37:42 +0400…

34 րոպե ago

Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել.

Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. Sat, 14 Nov 2026 22:30:44 +0400 Բրիթնի Սփիրսը…

41 րոպե ago

Զելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարը

Զելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարը Sat, 14 Nov 2026 22:15:04 +0400 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր…

57 րոպե ago

Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ

Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Sat, 14 Nov 2026 22:08:37 +0400 Հայաստանի…

1 ժամ ago