Անգամ հանդիպումներն էապես տարբերվում են այն իրավիճակից, որն ունեին 2021 թվականին

Անգամ հանդիպումներն էապես տարբերվում են այն իրավիճակից, որն ունեին 2021 թվականին

Mon, 09 Mar 2026 19:15:00 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է:

– Իրանում առկա պատերազմական իրավիճակով պայմանավորված ՀՀ իշխանությունները խիստ մտահոգված են ադրբեջանական բեռների համար, որոնք ռազմական գործողությունների պատճառով չէին կարողանում հասնել Նախիջեւան կամ Թուրքիա՝ Իրանով ճանապարհը փակվել է: Փաշինյանի իշխանությունն արդեն հայտարարում է, որ պատրաստ է ՀՀ տարածքով հումանիտար միջանցք առաջարկել ադրբեջանական կողմին: Ի դեպ Ադրբեջան-Իրան բախումներից հետո Արարատ Միրզոյանը ադրբեջանական կողմին շտապեց ցավակցություն հայտնել հեռախոսազրույցում, այն Ադրբեջանին, որը դատում ու խոշտանգում է հայ ռազմագերիներին, ամիսներ շարունակ բլոկադայի մեջ սովահարության էր մատնել 120 հազար հայ մարդու, ապա օկուպացրեց Արցախը, էթնիկ զտման ենթարկեց:

– Ադրբեջանական բեռների հարցը լուծվել է: Սահմանին չկա նման պրոբլեմ, իշխանությունները թող շատ չանհանգստանան Ադրբեջանի համար, այժմ ամեն ինչ կարգին է: Իրան-Ադրբեջան սահմաններն արդեն բաց են: Հարթվել են խնդիրները, այժմ կողմերը որևէ խնդիր չունեն միմյանց հետ, Փաշինյանը թող հանգիստ լինի, այդ հարցն արդեն փակված է, հումանիտար միջանցքի թեմա այլևս չկա: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին ցավակցություններ հղելուն, Հայաստանի իշխանությունը ցանկանում է միջազգային թրենդի մեջ լինել, իհարկե, եթե օրինակ ես լինեի իշխանության, ձեռնպահ կմնայի այդ ամենից, ոչինչ չէի հայտարարի, սակայն մեծ ողբերգություն չէ, որ փորձել են միջազգային թրենդի մեջ տեղավորվել: Ի դեպ` Իրանն արդեն իսկ ներողություն է խնդրել և նշել է, որ տեղի ունեցածի հետ կապ չունի, ուստի ցավակցությունը մեծ պրոբլեմ չէ, թեպետ մեծ հոգեբանական նոնսենս է առաջացնում: Հայ հասարակության վրա այն որոշակի ազդեցություն է թողնում: Իհարկե, ՀՀ իշխանությունները պետք է անպայման հաշվի առնեն մեր հանրության հոգեբանական վիճակը, զգացմունքները, սակայն երբեք էլ նրանք այդպես չեն վարվում, մեծ հաշվով նրանց համար միևնույն է: Ասածս այն է, որ լավ կլիներ, որ չցավակցեին, սակայն եթե ցավակցել են, ես այդտեղ մեծ ողբերգություն չեմ տեսնում:

– Իսկ ի՞նչ կարծիք ունեք նախընտրական քարոզարշավի մասին: Փաշինյանն իր թիմի հետ միասին մարզից մարզ է այցելում, ուզում է տպավորություն ստեղծել, թե մարդիկ իրեն շատ են սիրում ու վստահում, սակայն մենք տեսանք, որ քանիցս տարբեր քաղաքացիներ դեմ առ դեմ հանդիմանեցին Փաշինյանին….

– Պատկերը հետևյալն է` տարբեր հարցումներ են պատվիրում և այդ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իրենց վիճակը շատ ծանր է: Իհարկե, այդ հարցումները մեծ հաշվով կապ էլ չունեն իրականության հետ, որովհետև մենք բոլորս գիտենք, թե իրական թվերը որքան են: Իշխանությունները հասկանում են, որ իրենք անգամ այդքան քիչ ձայներ չունեն և այժմ խուճապի մեջ են հայտնվել: Որոշել են այժմ մարզերով շրջել, հասարակության հետ երկխոսության մեջ մտնել, որպեսզի ցույց տան, թե մարդիկ իրենց համակրում են: Տարեսկզբին հայտարարում են, թե թոշակառուն փողի կարիք չունի, գալիս է ընտրության շրջանը՝ որոշում են թոշակները բարձրացնել: Այս մարդիկ խուճապի մեջ են, նրանց վարկանիշը փլվել է, փորձում են ամեն գնով բարձրացնել, սակայն ինչպես տեսնում ենք` անգամ հանդիպումների արձագանքները էապես տարբերվում են այն իրավիճակից, որոնք ունեին օրինակ` 2021 թվականին: Նրանք հասկանում են, որ լրջագույն խնդիրների առաջ են կանգնած, դրա համար փորձելու են ամեն բան անել, բայց ապարդյուն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրավիճակը լարվեց Արմեն Բեգոյանի ասուլիսի ժամանակ

Իրավիճակը լարվեց Արմեն Բեգոյանի ասուլիսի ժամանակ Wed, 11 Mar 2026 12:01:30 +0400 Latest news from…

10 րոպե ago

Իրանը նախապայմաններ է ներկայացնում ԱՄՆ-ին

Իրանը նախապայմաններ է ներկայացնում ԱՄՆ-ին Wed, 11 Mar 2026 12:00:43 +0400 Իրանը մի շարք պայմաններ…

11 րոպե ago

«Խայտառակ եղած փաշինյանական իշխանությունն է»

«Խայտառակ եղած փաշինյանական իշխանությունն է» Wed, 11 Mar 2026 11:53:25 +0400 «Քաղաքական դիսկուրսն Ադրբեջանի՝ այս…

18 րոպե ago

Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար

Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Wed, 11 Mar 2026…

19 րոպե ago

11 միլիոնանոց սարք են գնել` որոշելու` ծառերը կտրելու են թե չէ

11 միլիոնանոց սարք են գնել` որոշելու` ծառերը կտրելու են թե չէ Wed, 11 Mar 2026…

20 րոպե ago

«Հրապարակ»․ Մի խումբ «դուխով» հայեր մեր առաջ են պատնեշ դնում, մենք էլ կդնենք

«Հրապարակ»․ Մի խումբ «դուխով» հայեր մեր առաջ են պատնեշ դնում, մենք էլ կդնենք Wed, 11…

26 րոպե ago