Փորձում է հասնել բանակցությունների վերսկսմանը
Mon, 09 Mar 2026 19:30:58 +0400
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը «հեռախոսային դիվանագիտություն» է իրականացնում համաշխարհային առաջնորդների հետ՝ փորձելով հասնել նրան, որ վերականգնվեն բանակցությունները ԱՄՆ եւ Իրանի միջեւ։ Այս մասին հայտնում է Էրդողանի Մամուլի ծառայությունը։ «Նախագահ Էրդողանն ակտիվ հեռախոսային շփումներ է ունենում մի շարք համաշխարհային առաջնորդների հետ՝ քննարկելով հնարավորությունները, որոնք առկա են ամերիկա-իրանականբ բանակցությունների վերականգնման ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ։