Սամվել Կարապետյանի մոտ չարություն ընդհանրապես չկա․ արդարության ճանապարհի ամենակարևոր երաշխիքը, մարդասիրությունն է

Սամվել Կարապետյանի մոտ չարություն ընդհանրապես չկա․ արդարության ճանապարհի ամենակարևոր երաշխիքը, մարդասիրությունն է

Mon, 09 Mar 2026 22:15:00 +0400


Մարտի 7-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում բացել են կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության մյուս անդամները շփվել են քաղաքացիների հետ, ներկայացրել Սամվել Կարապետյանի ծրագրերն ու տեսլականը, պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին:

Էջմիածնում գրասենյակի բացմանը Նարեկ Կարապետյանը խոսել է անցած տարվա հունիսին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկման մասին՝ նշելով. «8-9–ը ամիս առաջ այստեղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա մենք այցելություն էինք արել Մայր Տաճար։ Մայր Տաճար պատարագից հետո դուրս եկանք և լրագրողը մոտեցավ Սամվել Կարապետյանին։ Այդ ժամանակ արդեն մի քանի օր էր, որ մեր երկրի վարչապետը բավականին վատ արտահայտություններով, բավականին վատ բառերով արտահայտվում էր մեր եկեղեցու, եկեղեցու և եկեղեցու հայրերի նկատմամբ։ Ի՞նչ պետք է աներ յուրաքանչյուր հայ այդ ժամանակ։ Պատկերացրեք՝ տանը նստած եք, գալիս է մեկը ու քո հոր հետ սկսում է անհարգալից խոսել։ Եթե դու ազգությամբ հայ ես, քո հայրը, մեր բոլորի հոգևոր հայրը՝ Սուրբ Էջմիածինը, հարձակման է ենթարկվում, դու պետք է ասես՝ մեկ րոպե, այդ ի՞նչ ես անում։ Ասաց, չէին ասում շատ մարդիկ, ասաց նա» ։

Նարեկ Կարապետյանի խոսքով, իշխանության հաշվարկն այն էր, որ կալանավորելով Սամվել Կարապետյանին, իշխանությունը կկարողանա ինչ-որ բանի հասնել, բայց մեկ բան հաշվի չէր առնվել՝ Սամվել Կարապետյան մարդու եւ առաջնորդի բնավորությունը: «Ամեն անգամ, ով իր հետ շփվում էր այդ ընթացքում՝ ԱԱԾ մեկուսարանում, ավելի մեծ ուժով դուրս էր գալիս իր մոտից, որովհետև նա գիտեր, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, որովհետև գիտեր, որ կանգնեցնել է պետք այս ամենը»,–ասել է Նարեկ Կարապետյանը։
Կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը խոսել է Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից եւ շեշտել, որ դրանք Սամվել Կարապետյանի կիրառական քայլերից մի քանիսն են, որոնք յուրաքանչյուրի կյանքը փոխելու են, որոնց կարիքը իսկապես կա և, որոնք վստահաբար իրագործվելու են բոլորի համատեղ աշխատանքով։ Խոսելով Սամվել Կարապետյանի ապօրինի անազատության մեջ գտնվելու մասին, Արամ Վարդևանյանը, նշել է. «Սամվել Կարապետյանի մոտ չարություն ընդհանրապես չկա։ Գիտեք, արդարության ճանապարհի ամենակարևոր երաշխիքը, մարդասիրությունն է։ Թվում է, պարզ բան եմ ասում, թվում է, թե հեշտ երևույթ եմ ասում, բայց մենք տեսնում ենք, որ հենց չարությունն է, որ պառակտել է մեր հասարակությանը, բաժանել է տարբեր խմբերի։ Իսկ մարդասիրությունը, չարություն չունենալը երաշխիքն է մեր համախմբման։ Եվ Սամվել Կարապետյանի մոտ հենց այս աշխարհընկալումը կա։ Հենց ուժեղ Հայաստանի գրավականներից մեկը համախմբված, միասնական և մարդասիրությամբ Հայաստանն է։ Դա է նաև ուժեղ Հայաստանի գրավականներից մեկը»։ Վարդեւանյանը շեշտել է՝ Սամվել Կարապետյանը միանշանակ լինելու է ազատության մեջ, որովհետև արդարությունը հաղթելու է։

Ելույթ ունենալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիր քաղաքի գրասենյակի բացմանը Նարեկ Կարապետյանը նշել է, որ Արմավիրը գտնվում է Հայաստանի ամենաբերքատու տարածաշրջանի կենտրոնում՝ շեշտելով, որ հայկական գյուղատնտեսության զարգացումը այստեղից է սկսվելու. «Արմավիր համայնքը պետք է սննդի վերամշակման կենտրոն լինի, որ մթերում արվի, վերամշակում արվի և արտահանվի։ Դա մարդկանց լավ ապրելու հնարավորություն կտա»։

Խոսելով Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական հայտի մասին, Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանը աշխարհում ամենաաղքատ 113-րդ երկիրն է եւ երկրի զարգացման համար նոր առաջնորդ է հարկավոր: Նրա խոսքով, միայն Հայաստանում կան աղքատ հայեր, ու դա նշանակում է՝ խնդիրը հայերից չէ, խնդիրը Հայաստանի իշխանություններից է։

Կուսակցության խոհրդի անդամ Դավիթ Ղազինյանը, դիմելով գրասենյակի բացմանը եկած արմավիրցիներին, նշել է. «Փոքրիկ խմբակը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկնում, փորձում են ցույց տալ, իբրև թե չեն վախենում, իբրև թե մեր ուժը, այսպես, իրենց խոսքերով ասած, փոքր ձայն, քիչ ձայն ունի, բայց առավոտից երեկո խոսում են Սամվել Կարապետյանի մասին, խոսում են մեր մասին, Ուժեղ Հայաստանի մասին։ Դա, բնականաբար, ցույց է տալիս իրենց թուլությունը։ Ճիշտն ասած, փոքրիկ խմբակի թեման առաջարկում եմ փակել, քանի որ իրենց իրերը հավաքելու ժամանակն է արդեն, որ հետո հապշտապ չստացվի իրերը հավաքել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

140 ավիահարված՝ 1 օրում․ Իսրայելը կանգ չի առնում

140 ավիահարված՝ 1 օրում․ Իսրայելը կանգ չի առնում Mon, 30 Mar 2026 00:30:31 +0400 Իսրայելական…

5 ժամ ago

Թիրախում հիմա էլ Լիբանանն է․ Նեթանյահուն նոր հրաման է տվել

Թիրախում հիմա էլ Լիբանանն է․ Նեթանյահուն նոր հրաման է տվել Mon, 30 Mar 2026 00:00:10…

5 ժամ ago

Աննա Հարությունյանը նշանադրվել է․ լուսանկար

Աննա Հարությունյանը նշանադրվել է․ լուսանկար Sun, 29 Mar 2026 23:50:59 +0400 Դերասանուհի Աննա Հարությունյանը սոցիալական…

5 ժամ ago

Խոշոր վթար Երևանում․ կա 4 վիրավոր

Խոշոր վթար Երևանում․ կա 4 վիրավոր Sun, 29 Mar 2026 23:45:23 +0400 Մարտի 29-ին, ժամը…

5 ժամ ago

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Sun, 29 Mar 2026 23:36:08 +0400 Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ…

6 ժամ ago

Զինապարտության տարիքային շեմը նվազեցրել են՝ մինչեւ 12 տարեկան

Զինապարտության տարիքային շեմը նվազեցրել են՝ մինչեւ 12 տարեկան Sun, 29 Mar 2026 23:30:00 +0400 Իրանում…

6 ժամ ago