Փորձում է զսպել իր էմոցիաները, բայց կարմիր կովը երբեք կաշին չի փոխում

Փորձում է զսպել իր էմոցիաները, բայց կարմիր կովը երբեք կաշին չի փոխում

Mon, 09 Mar 2026 22:45:00 +0400


Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ-ական իշխանությունից դժգոհությունն օրեցօր ուժգնանում է։ Եվ չնայած Փաշինյանը եւ նրա թիմը երջանիկ են Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների ներկայացրած արդյունքներից, ըստ որոնց՝ իրենց վարկանիշը 18 տոկոս է, բայց անգամ այդ թիվը մի բանի մասին է փաստում՝ հայ հանրությունը մերժում է Փաշինյանին։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն վաղուց տվել են նախընտրական քարոզարշավի մեկնարկը, ավտոբուսով տարբեր մարզեր են այցելում, էժանագին ներկայացումներ բեմադրում, օրինակ՝ արցախցի կնոջն է օգնում՝ գնումները տուն հասցնել, «կուկուռուզ ու պեռաշկի» են ուտում, քաղաքացիներին խոստումներ են տալիս եւ այլն, բայց մի բան ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանից այնքան դժգոհ են, որ անգամ վախը չի խանգարում, որ նրան դեմառդեմ քննադատեն, թույլ չտան իրենց օբյեկտ մտնել, հանդիմանեն, որ Վեհափառին է ուզում ազատել՝ կարծես նա իր նշանակած նախարարն է։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ, խոսելով թեմայի մասին, ասում է. «Նիկոլ Փաշինյանը մնացել է 2018-ի էյֆորիայի տակ։ Երբ նա քաղաքացու հետ վիճում էր, որն ասում էր, որ չի կարելի կաթողիկոսի մասին այդպես արտահայտվել, Փաշինյանը պնդեց, որ ինքն իրավունք ունի խոսելու, քանի որ 3 միլիոն վարչապետերի ներկայացուցիչն է։ Նիկոլի հիստերոիդ արձագանքը մենք տեսանք, որ ասում էր՝ ես եմ միայն լեգիտիմը։ Երբ քաղաքական գործիչը, երկրի ղեկավարը հասնում է այն աստիճանի, որ ինքն իրեն սկսում է համոզել, որ ինքը լեգիտիմ է, դեռեւս ունի ազդեցություն եւ այլն, դա արդեն վերջի սկիզբն է։ Ես հետեւում եմ քարոզարշավին, այդ ուրախ ավտոբուսը, ավտոբուսում տժժալը, երբ Իրան-Ադրբեջան կոնֆլիկտը մեր քթի տակ է, իսկ դա նշանակում է մեծ պայթյուն տարածաշրջանում, սրանք նեյրոլինգվիստիկ հոգեբանական ազդեցության գործիքներ են կիրառում, որոնք, սակայն, վառված են ու պրիմիտիվ։ Քո թիկունքում հրդեհ է, դու սիգար ես վառում եւ փորձում ես ցույց տալ, որ նման հրդեհի ժամանակ կարող ես սիգար վառել եւ սրտիկներ ցփնել։ Ես Նիկոլին լավ եմ ճանաչում, նա մեկ քննադատությունից ափերից դուրս է գալիս։ Նա Շիրակի մարզում համարյա կերավ այն քաղաքացուն, որը տեղյակ չէր, որ մանկապարտեզի համար գումարներ են հատկացրել։ Նա փորձում է իր վրա աշխատել, զսպել իր էմոցիաները, բայց կարմիր կովը երբեք կաշին չի փոխում։ Մարդը ինչ կա՝ կա։ Դու չես կարող քո էությունը փոխել։ Մեկ փոքրիկ տրիգեր, ու այդ մարդը դառնում է անկառավարելի։ Նիկոլ Փաշինյանից կա մեծ դժգոհություն, ու որքան մոտենա ընտրությունների շրջանը, այն այնքան ավելի ակնառու է դառնալու։ Ի դեպ, դժգոհությունը շատ ավելի մեծ է, բայց 1000-ից մեկն է համարձակվում բացահայտ խոսել։ Ես կարծում եմ, որ մենք՝ բոլորս, այդ թվում՝ Նիկոլը, շատ շուտով հասկանալու ենք, որ այլեւս անհնար է ժողովրդավար ցարի կերպարով ապրելը։ Այդ հանդիպումները գնալով զտվելու են, եւ նորից առաջին պլան են բերվելու Նիկոլի դոշին շպրտած պառավները, ովքեր պետք է պաչեն նրան եւ այլն։ Այս ամենը հստակ ցույց է տալիս հանրային տրամադրությունները։ Նա հայտարարում է, որ 65 տոկոսի է գնում, ինչը եւս ցույց է տալիս, որ վստահ չէ իր խոսքերի վրա»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել Tue, 06 Oct 2026 08:25:55 +0400…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Որ դաշտում է խաղալու Պալաչը

«Հրապարակ»․ Որ դաշտում է խաղալու Պալաչը Tue, 06 Oct 2026 08:20:44 +0400 Աբովյանցի գործարար Արթուր…

21 րոպե ago

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը Tue, 06 Oct 2026 08:15:00 +0400 Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի…

27 րոպե ago

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Tue, 06 Oct 2026 08:10:28 +0400 Հայկ Սարգսյանի հարցը,…

31 րոպե ago

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Tue, 06 Oct 2026 08:05:00 +0400 Հակակոռուպցիոն…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ Tue, 06 Oct 2026 08:00:21 +0400 Շաքիի իրադարձություններից օրեր անց տեղի…

42 րոպե ago