Ողբալի վիճակում է հայտնվել իշխանությունը

Ողբալի վիճակում է հայտնվել իշխանությունը

Mon, 09 Mar 2026 23:19:00 +0400


Ողբալի վիճակում է հայտնվել իշխանությունը՝ «հետեւը սուր, առաջը՝ ջուր» վիճակ է։ Մի կողմից հասկանում է, որ պետք է ակտիվ քարոզչություն անի, որ մի քիչ բարձրացնի վարկանիշը եւ հաղթելու շանս ունենա ընտրություններում։ Բայց ընտրություններից 3 ամիս առաջ քարոզարշավ սկսելը հղի է վտանգներով` ֆալստարտից սկսած վերջացրած նրանով, որ ներկուսակցական քարոզարշավի քողի տակ Արթիկի ու Մարալիկի փողոցներն ընկնելն արդեն վկայում է այն մասին, որ վիճակը վատ է, ու իրենց հարցումներն ու ինքնավստահությունը կեղծ են:

Մյուս կողմից՝ ամբողջ 3 ամիս դժվար կլինի՝ ցուպը ձեռն առած, մարզից մարզ թրեւ գալը։ Եւ արդեն ակնհայտ է, որ այդ «թրեւ գալն» էլ առանձնապես չի բարելավելու վիճակը, եթե չասենք` ավելի է վատացնելու, որովհետեւ քարոզարշավն էլ մի փայտ է, որը երկու ծայր ունի։ Իհարկե, մարզերում ապրող ժողովրդի մի մասը հուզվում-հալվում է պաշտոնյա եւ հատկապես՝ վարչապետ տեսնելիս։ Եվ բնական է, որ սելֆի-գրկախառնություն- «ջանիդ մեռնեմներով» է դիմավորում, բայց արդեն սկսել են նաեւ շշպռել, հակադարձել։
Ինչքան էլ այդ այցելությունները նախապես մարզպետով-համայնքապետով- ոստիկանով մանրակրկիտ նախապատրաստեն՝ չեն կարող ամբողջ ընթացքը կանխատեսել։ Եւ հազար գրկախառնության կողքին մեկ էլ մի համարձակ մարդ դուռը շրխկացնում է երեսին, երկրորդը տարրական բաներ է բացատրում, թե` «Վեհափառը նախարարդ չի, որ գործից հանես» կամ մի միամիտ կին ասում է` խոստացիր, որ քվեաթերթիկները հաշվելուց լույսերը չես մարելու… չորրորդը ներողություն խնդրելով` ուղղում է, թե` էս ասֆալտը քեզնից առաջ էին արել…

Ու եթե անգամ մի 100 պաչ-պռոշտի են բեմականացրել, մի շշպռոցը զրոյացնում է այս թատրոնը, ջուրը գցում դերասանների ողջ աշխատանքը և ի լուր աշխարհի ազդարարում` «իսկ արքան մերկ է»: Հետո, քանի որ շշպռողներին էլ չեն կարող պատժել՝ այս փուլում դա ճիշտ չի հասկացվի, առայժմ պետք է «ժողովրդավարի» կերպարի մեջ մնան, թե՝ տեսա՞ք` խանութից Փաշինյանին վռնդած մարդուն չկերանք-չհոշոտեցինք, կաթողիկոսի մասին խրատ կարդացող քաղաքացուն բանտ չնստեցրինք, Արցախի մասին խոսողին էլ թողեցինք՝ հանգիստ գնա իր գործերով: Եւ այս պարտադրված դեմոկրատիան իր «սեւ գործն» անում է: Մարդիկ տեսնում են, որ կարելի է հակաճառել, դիտողություն անել, դժգոհություն արտահայտել և…ողջ մնալ…И пошло поехало…

Այդ ձնագնդին այլևս հնարավոր չի կանգնեցնել` ամեն հաջորդ այցելության հանդիմանող-քննադատողների բանակը համալրվելու է, մարդիկ տեսնելու են, որ կարող են նաեւ երկրում ահուսարսափի, վախի մթնոլորտ տարածող Փաշինյանին քննադատել: «Որ սատանան այնքան սարսափելի չէ, որքան թվում է»…

Իսկ խոսքի ազատությունն անխուսափելիորեն բերելու է ընտրության ազատության։ Մարդիկ հասկանալու են, որ այն միֆը, որ Փաշինյանը մեծամասնություն ունի` հատկապես մարզերում, փուչ է, որ իրականում խիստ նվազել են Փաշինյանին պաշտողներն ու նրա սրտիկներից հուզվողները։ Որ այս տարօրինակ գլխարկով, ամեն ինչից բռնկվող անհավասարակշիռ մարդը վստահ չէ իր հաղթանակի վրա և ամենակարևորը` նրան չի կարելի երրորդ անգամ երկիր վստահել` երբ աշխարհն այսքան անկայուն և տուրբուլենտ փուլում է գտնվում…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է «Կնքահայրը» ֆիլմաշարից Էնթոնի Գուիդերը

Մահացել է «Կնքահայրը» ֆիլմաշարից Էնթոնի Գուիդերը Wed, 10 Jun 2026 22:30:03 +0400 62 տարեկանում մահացել…

7 րոպե ago

Ինչ կլիներ, եթե նման ընտրություններ լինեին 2017-ին

Ինչ կլիներ, եթե նման ընտրություններ լինեին 2017-ին Wed, 10 Jun 2026 22:29:12 +0400 ՀՀ երրորդ…

8 րոպե ago

Դեղձին փոխարինել է կորոլյոկը

Դեղձին փոխարինել է կորոլյոկը Wed, 10 Jun 2026 22:15:31 +0400 ԽՍՀՄ ժամանակ բերքի համար լավագույն…

22 րոպե ago

ԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ Կարապետյանը հեգնում է

ԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ Կարապետյանը հեգնում է Wed, 10 Jun 2026 22:08:21…

29 րոպե ago

Երկրի նախագահին ազգային հավաքականի մարզաշապիկ է նվիրել

Երկրի նախագահին ազգային հավաքականի մարզաշապիկ է նվիրել Wed, 10 Jun 2026 22:00:30 +0400 Պորտուգալիայի ֆուտբոլի…

37 րոպե ago

Էկոպարեկների տեղամասի պետի դեպքով ծառայողական քննություն է իրականացվում

Էկոպարեկների տեղամասի պետի դեպքով ծառայողական քննություն է իրականացվում Wed, 10 Jun 2026 21:45:12 +0400 Գրել…

52 րոպե ago