«Հրապարակ»․ Ով է ֆինանսավորում «Չամիչով բուլկին»

«Հրապարակ»․ Ով է ֆինանսավորում «Չամիչով բուլկին»

Tue, 10 Mar 2026 08:20:00 +0400


Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ կատարած այցում իբր նախապես չպլանավորված դրվագ կար՝ Գյումրիում շրջելիս նա «հանկարծ» հանդիպեց երիտասարդ երաժիշտների խմբի, որոնք ներկայացան «Չամիչով բուլկի» անունով։ Նկատենք, որ իշխանության քարոզիչները Նարեկ Կարապետյանին են «չամիչով բուլկի» ասում՝ գուցե խմբի անունն էլ այդ հեգնանքից է ծնվել։ Վարչապետն առանց առարկելու, անմիջապես համաձայնեց այցելել նրանց ստուդիա, ոչ միայն լսեց նրանց կատարումը, այլեւ միացավ խմբին՝ համատեղ կատարելով ՔՊ-ի հիմն դարձած «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգը։ Ապա առաջարկեց, որ խումբը համագործակցի իր ղեկավարած «Վարչաբենդի» հետ, եւ միասին ելույթ ունենան առաջիկայում։ Մենք հետաքրքրվեցինք, թե երբ եւ ինչպես է ստեղծվել «Չամիչով բուլկի» խումբը։ Պարզվում է՝ խմբի հիմնադիրը My Lead Time երիտասարդական ՀԿ-ի եւ EthnoRhythm (Էթնոռիթմ) ծրագրի հիմնադիր, երաժիշտ Ժիրայր Մարտիրոսյանն է։ EthnoRhythm ծրագիրը ֆինանսավորվում է ԿԳՄՍ նախարարության կողմից։ Խումբը բավական նոր է՝ գոյություն ունի ընդամենը շուրջ 8-9 ամիս, բաղկացած է 4-5 երիտասարդ երաժիշտներից։ Հիմնականում հանդես է գալիս ռեստորաններում։ Նրանց հաճախ կարելի է տեսնել հատկապես «Պոլոզ Մուկուչ» ռեստորանային համալիրում։ Ժիրայր Մարտիրոսյանի նախաձեռնությամբ վերջերս բացվել է My Lead Time երաժշտական դպրոցը, որտեղ երիտասարդներին եւ պատանիներին երաժշտական տարբեր գործիքներ՝ հիմնականում կիթառ եւ հարվածային գործիքներ նվագել են սովորեցնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ինչ էր նա զգում կյանքի վերջին օրերին և ինչ զգացողություններով էր ապրում

Ինչ էր նա զգում կյանքի վերջին օրերին և ինչ զգացողություններով էր ապրում Mon, 06 Apr…

11 րոպե ago

Լուրջ պառակտում՝ ընտանիքներում, հարազատների ու ընկերների միջև

Լուրջ պառակտում՝ ընտանիքներում, հարազատների ու ընկերների միջև Mon, 06 Apr 2026 13:09:19 +0400 ՀՀ Ազգային…

17 րոպե ago

Մանրամասներ Դավիթի առողջական վիճակից

Մանրամասներ Դավիթի առողջական վիճակից Mon, 06 Apr 2026 13:07:34 +0400 Լրագրողների հետ զրույցում փաստաբան Լուսինե…

19 րոպե ago

Իրանցի ևս մեկ ղեկավար է սպանվել․ ԱՄՆ-ն խոշոր վճար էր խոստացել

Իրանցի ևս մեկ ղեկավար է սպանվել․ ԱՄՆ-ն խոշոր վճար էր խոստացել Mon, 06 Apr 2026…

26 րոպե ago

Ամիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով

Ամիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով Mon, 06 Apr 2026 12:51:22…

35 րոպե ago

Ինչո՞ւ էին քաղաքացիական հագուստով բերման ենթարկում Դավիթ Մինասյանին

Ինչո՞ւ էին քաղաքացիական հագուստով բերման ենթարկում Դավիթ Մինասյանին Mon, 06 Apr 2026 12:45:58 +0400 Ազգային…

41 րոպե ago