«Հրապարակ»․ Ով է ֆինանսավորում «Չամիչով բուլկին»

«Հրապարակ»․ Ով է ֆինանսավորում «Չամիչով բուլկին»

Tue, 10 Mar 2026 08:20:00 +0400


Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ կատարած այցում իբր նախապես չպլանավորված դրվագ կար՝ Գյումրիում շրջելիս նա «հանկարծ» հանդիպեց երիտասարդ երաժիշտների խմբի, որոնք ներկայացան «Չամիչով բուլկի» անունով։ Նկատենք, որ իշխանության քարոզիչները Նարեկ Կարապետյանին են «չամիչով բուլկի» ասում՝ գուցե խմբի անունն էլ այդ հեգնանքից է ծնվել։ Վարչապետն առանց առարկելու, անմիջապես համաձայնեց այցելել նրանց ստուդիա, ոչ միայն լսեց նրանց կատարումը, այլեւ միացավ խմբին՝ համատեղ կատարելով ՔՊ-ի հիմն դարձած «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգը։ Ապա առաջարկեց, որ խումբը համագործակցի իր ղեկավարած «Վարչաբենդի» հետ, եւ միասին ելույթ ունենան առաջիկայում։ Մենք հետաքրքրվեցինք, թե երբ եւ ինչպես է ստեղծվել «Չամիչով բուլկի» խումբը։ Պարզվում է՝ խմբի հիմնադիրը My Lead Time երիտասարդական ՀԿ-ի եւ EthnoRhythm (Էթնոռիթմ) ծրագրի հիմնադիր, երաժիշտ Ժիրայր Մարտիրոսյանն է։ EthnoRhythm ծրագիրը ֆինանսավորվում է ԿԳՄՍ նախարարության կողմից։ Խումբը բավական նոր է՝ գոյություն ունի ընդամենը շուրջ 8-9 ամիս, բաղկացած է 4-5 երիտասարդ երաժիշտներից։ Հիմնականում հանդես է գալիս ռեստորաններում։ Նրանց հաճախ կարելի է տեսնել հատկապես «Պոլոզ Մուկուչ» ռեստորանային համալիրում։ Ժիրայր Մարտիրոսյանի նախաձեռնությամբ վերջերս բացվել է My Lead Time երաժշտական դպրոցը, որտեղ երիտասարդներին եւ պատանիներին երաժշտական տարբեր գործիքներ՝ հիմնականում կիթառ եւ հարվածային գործիքներ նվագել են սովորեցնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր

Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր…

6 ժամ ago

Որքան է կազմում Ֆրանսիայի պետական պարտքը

Որքան է կազմում Ֆրանսիայի պետական պարտքը Mon, 21 Sep 2026 23:30:05 +0400 Ֆրանսիայի պետական պարտքը…

7 ժամ ago

Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր. Ջևդեթ Յըլմազ

Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր. Ջևդեթ Յըլմազ Mon, 21 Sep 2026 23:15:18…

7 ժամ ago

Որն է աշնանային ճիշտ սննդակարգը

Որն է աշնանային ճիշտ սննդակարգը Mon, 21 Sep 2026 23:00:49 +0400 Աշնան հետ, երբ եղանակն…

7 ժամ ago

Վերջապես Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին․ օրվա գլխավոր լուրերը

Վերջապես Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին․ օրվա գլխավոր լուրերը Mon, 21 Sep 2026 22:40:07…

7 ժամ ago

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով Mon, 21 Sep 2026 22:30:01 +0400 Փարիզի Վերաքննիչ…

8 ժամ ago