Ձնագնդի էֆեկտը

Ձնագնդի էֆեկտը

Tue, 10 Mar 2026 09:00:00 +0400


Ողբալի վիճակում է հայտնվել իշխանությունը․ «հետեւը՝ սուր, առաջը՝ ջուր» վիճակ է։ Մի կողմից, պետք է ակտիվ քարոզչություն անի, որ մի քիչ բարձրացնի վարկանիշը եւ հաղթելու շանս ունենա ընտրություններում։ Մյուս կողմից՝ ամբողջ 3 ամիս դժվար կլինի, ցուպը ձեռքն առած, մարզից մարզ թրեւ գալը։ Եվ արդեն ակնհայտ է, որ այդ «թրեւ գալն» էլ առանձնապես չի բարելավելու վիճակը, որովհետեւ այդ փայտն էլ երկու ծայր ունի։ Իհարկե, մարզերում ապրող ժողովրդի մի մասը հուզվում-հալվում է պաշտոնյա եւ հատկապես վարչապետ տեսնելիս։ Մի մասն էլ սելֆի-գրկախառնություն-«ջանիդ մեռնեմ»-ներով» է դիմավորում, բայց արդեն սկսել են նաեւ շշպռել, հակադարձել։ Ինչքան էլ այդ այցելությունները նախապես մարզպետով-համայնքապետով մանրակրկիտ նախապատրաստեն, չեն կարող ամբողջ ընթացքը կանխատեսել։ Եվ հազար գրկախառնություն զրոյանում է մի շշպռոցից։ Հետո շշպռողներին էլ չեն կարող պատժել․ այս փուլում դա ճիշտ չի հասկացվի, ուստի առայժմ «ժողովրդավարի» կերպարի մեջ են մտել, թե տեսա՞ք՝ իր խանութից Փաշինյանին վռնդած մարդուն չկերանք-չհոշոտեցինք, կաթողիկոսի մասին խրատ կարդացող քաղաքացուն բանտ չնստեցրինք, Արցախի մասին խոսողին էլ թողեցինք՝ հանգիստ գնա իր գործերով։ Եվ այս պարտադրված դեմոկրատիան իր սեւ գործն անում է՝ ամեն հաջորդ այցելությանը հանդիմանող-քննադատողների բանակը համալրվում է, մարդիկ տեսնում են, որ կարող են նաեւ երկրով մեկ ահուսարսափ տարածած Փաշինյանին քննադատել՝ «որ սատանան այնքան սարսափելի չէ, որքան թվում է»։ Եվ այդ պրոցեսը կանգնեցնել չի հաջողվելու։ Իսկ խոսքի ազատությունն անխուսափելիորեն բերելու է ընտրության ազատության։ Մարդիկ հասկանալու են, որ այդ նույն մարզերում խիստ նվազել է Փաշինյանին պաշտողների ու նրա սրտիկներից հուզվողների թիվը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ

Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Tue, 18 Aug 2026 20:06:54 +0400…

12 րոպե ago

Հրմշտոցը կրոնական ծիսակատարության ժամանակ 7 մարդու կյանք է խլել

Հրմշտոցը կրոնական ծիսակատարության ժամանակ 7 մարդու կյանք է խլել Tue, 18 Aug 2026 20:00:37 +0400…

18 րոպե ago

Թրաֆիկինգի՞ են ենթարկել

Թրաֆիկինգի՞ են ենթարկել Tue, 18 Aug 2026 19:45:49 +0400 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին հարցում էի…

33 րոպե ago

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ Tue, 18 Aug 2026 19:43:55…

35 րոպե ago

Նարեկ Կարապետյանը հանդիպել է Ալեքսանդրա Քոուլի հետ

Նարեկ Կարապետյանը հանդիպել է Ալեքսանդրա Քոուլի հետ Tue, 18 Aug 2026 19:34:42 +0400 «Ուժեղ Հայաստան»…

44 րոպե ago

Աշխատանքից ազատել են Ինֆանտինոյին քննադատած ՖԻՖԱ-ի պաշտոնյային

Աշխատանքից ազատել են Ինֆանտինոյին քննադատած ՖԻՖԱ-ի պաշտոնյային Tue, 18 Aug 2026 19:30:09 +0400 ՖԻՖԱ-ն հայտարարել…

49 րոպե ago