«Հրապարակ»․ Համայնքապետը չի կատարում դատարանի որոշումը

«Հրապարակ»․ Համայնքապետը չի կատարում դատարանի որոշումը

Tue, 10 Mar 2026 09:45:05 +0400


Ալավերդու նախկին փոխհամայնքապետեր՝ ՀԱԿ ներկայացուցիչներ Սասուն Վարդումյանը եւ Արտուշ Աբելյանը, դատի են տվել Ալավերդու ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղումաշյանին․ վարչական դատարանին խնդրել են վերացնել (անվավեր ճանաչել) Ղումաշյանի կայացրած վարչական ակտերը՝ իրենց աշխատանքից ազատելու մասին: Դատարանը հայցերը բավարարել է: Ալավերդու համայնքապետը բողոքարկել է դատարանի վճիռը, վերաքննիչը մերժել է Ղումաշյանի բողոքը՝ Վարդումյանի մասով: Սասուն Վարդումյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ալավերդի համայնքի ղեկավարը եւ ավագանին համաձայն չեն դատարանի կայացրած որոշման հետ, երկու ատյանները բավարարել են իմ պահանջը, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, որից հետո ես հանդիպել եմ համայնքի ղեկավարին, գրավոր դիմել եմ, բայց ինձ մերժում են։ Ես գիտեմ, որ իրենք համաձայն չեն։ Ստացվում է, որ ՀՀ-ում դատարանից բարձր այլ մարմիններ կան, օրինակ՝ Ալավերդու ավագանին։ Ես գիտեմ, որ սա քրեական գործի հիմք է։ Մենք երկրորդ անգամ ենք դիմել դատարան, առաջին հայցում ֆինանսական պահանջ չէինք նշել, երկրորդ հայցով ֆինանսական պահանջ ենք ներկայացրել․․․ սպասում ենք երկրորդ վճռին։ Եթե չլինի, դիմելու ենք ՄԻՊ-ին, Գլխավոր դատախազությանը, եթե պետք լինի, նաեւ՝ Եվրոպական դատարան»։

Իսկ մյուս փոխքաղաքապետի՝ Արտուշ Աբելյանի հայցը բավարարվե՞լ է։ «Առաջին ատյանի դատարանը բավարարել է, մյուս կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, վերջինս էլ, չգիտես ինչու, գործի դատաքննության ավարտը նշանակել է 2026 թվականի նոյեմբերի վերջին»։ Վարդումյանը մեզ պատմեց նաեւ․ «Ես եւ ՀԱԿ-ի՝ Թումանյանի տարածքային կառավարման կառույցի ղեկավարը, որը նախկինում քաղաքապետի առաջին տեղակալն է եղել, հանդիպել ենք քաղաքապետին, վերջինս արձագանքեց, որ, այո, կա վճիռ, որի հետ մենք համաձայն չենք, ես իրավաբանների հետ կքննարկեմ, կպատասխանեմ։ Տեսա, որ պատասխան չկա, զանգեցի, ինձ ասաց՝ գիտես, մենք որոշել ենք բողոքարկել Գլխավոր դատախազություն։ Ասում եմ՝ կա օրինական ուժի մեջ մտած վճիռ, դա պետք է կատարեք, հետո ում ուզում եք, դիմեք՝ ձեր խնդիրն է։ Իրենք դրանից հետո նիստ են արել ու որոշել են՝ ինձ գործի նշանակելու փաստաթղթերն ուղարկել դատախազություն՝ իրավական գնահատական ստանալու համար, բայց դա իմ գործի հետ ընդհանրապես կապ չունի»։ Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը մեզ ասաց, թե իրավական մանրամասներից տեղյակ չէ, սակայն գիտի, որ «որոշումն օրինական ուժի մեջ չի մտել, օրենքի ուժ ստանալու դեպքում դատարանի որոշումը կատարվելու է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի առաջնորդը ուղերձով դիմել է ժողովրդին

Իրանի առաջնորդը ուղերձով դիմել է ժողովրդին Tue, 31 Mar 2026 01:00:30 +0400 Իրանի նոր Գերագույն…

38 րոպե ago

Թուրքիան կրկին մեղադրում է՝ Իրանից հարձակում է եղել

Թուրքիան կրկին մեղադրում է՝ Իրանից հարձակում է եղել Tue, 31 Mar 2026 00:45:21 +0400 Թուրքիայի…

54 րոպե ago

Հոր պատճառով հեռանում է երկրից

Հոր պատճառով հեռանում է երկրից Tue, 31 Mar 2026 00:30:32 +0400 Մեծ Բրիտանիայում արքայադուստր Բեաթրիսն…

1 ժամ ago

Ինտերնետ կապը դեռ ընդհատված է Իրանում

Ինտերնետ կապը դեռ ընդհատված է Իրանում Tue, 31 Mar 2026 00:15:45 +0400 Իրանում արդեն մեկ…

1 ժամ ago

Բարով վայելեք, պարոնայք ողորմելիներ․ Տիգրան Պասկևիչյան

Բարով վայելեք, պարոնայք ողորմելիներ․ Տիգրան Պասկևիչյան Mon, 30 Mar 2026 23:53:34 +0400 ԲԱՐՈՎ ՎԱՅԵԼԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ…

2 ժամ ago

Լիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Mon, 30 Mar 2026 23:45:37 +0400 Լիտվայի Սեյմասի…

2 ժամ ago