«Հրապարակ»․ Համայնքապետը չի կատարում դատարանի որոշումը

«Հրապարակ»․ Համայնքապետը չի կատարում դատարանի որոշումը

Tue, 10 Mar 2026 09:45:05 +0400


Ալավերդու նախկին փոխհամայնքապետեր՝ ՀԱԿ ներկայացուցիչներ Սասուն Վարդումյանը եւ Արտուշ Աբելյանը, դատի են տվել Ալավերդու ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղումաշյանին․ վարչական դատարանին խնդրել են վերացնել (անվավեր ճանաչել) Ղումաշյանի կայացրած վարչական ակտերը՝ իրենց աշխատանքից ազատելու մասին: Դատարանը հայցերը բավարարել է: Ալավերդու համայնքապետը բողոքարկել է դատարանի վճիռը, վերաքննիչը մերժել է Ղումաշյանի բողոքը՝ Վարդումյանի մասով: Սասուն Վարդումյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ալավերդի համայնքի ղեկավարը եւ ավագանին համաձայն չեն դատարանի կայացրած որոշման հետ, երկու ատյանները բավարարել են իմ պահանջը, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, որից հետո ես հանդիպել եմ համայնքի ղեկավարին, գրավոր դիմել եմ, բայց ինձ մերժում են։ Ես գիտեմ, որ իրենք համաձայն չեն։ Ստացվում է, որ ՀՀ-ում դատարանից բարձր այլ մարմիններ կան, օրինակ՝ Ալավերդու ավագանին։ Ես գիտեմ, որ սա քրեական գործի հիմք է։ Մենք երկրորդ անգամ ենք դիմել դատարան, առաջին հայցում ֆինանսական պահանջ չէինք նշել, երկրորդ հայցով ֆինանսական պահանջ ենք ներկայացրել․․․ սպասում ենք երկրորդ վճռին։ Եթե չլինի, դիմելու ենք ՄԻՊ-ին, Գլխավոր դատախազությանը, եթե պետք լինի, նաեւ՝ Եվրոպական դատարան»։

Իսկ մյուս փոխքաղաքապետի՝ Արտուշ Աբելյանի հայցը բավարարվե՞լ է։ «Առաջին ատյանի դատարանը բավարարել է, մյուս կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, վերջինս էլ, չգիտես ինչու, գործի դատաքննության ավարտը նշանակել է 2026 թվականի նոյեմբերի վերջին»։ Վարդումյանը մեզ պատմեց նաեւ․ «Ես եւ ՀԱԿ-ի՝ Թումանյանի տարածքային կառավարման կառույցի ղեկավարը, որը նախկինում քաղաքապետի առաջին տեղակալն է եղել, հանդիպել ենք քաղաքապետին, վերջինս արձագանքեց, որ, այո, կա վճիռ, որի հետ մենք համաձայն չենք, ես իրավաբանների հետ կքննարկեմ, կպատասխանեմ։ Տեսա, որ պատասխան չկա, զանգեցի, ինձ ասաց՝ գիտես, մենք որոշել ենք բողոքարկել Գլխավոր դատախազություն։ Ասում եմ՝ կա օրինական ուժի մեջ մտած վճիռ, դա պետք է կատարեք, հետո ում ուզում եք, դիմեք՝ ձեր խնդիրն է։ Իրենք դրանից հետո նիստ են արել ու որոշել են՝ ինձ գործի նշանակելու փաստաթղթերն ուղարկել դատախազություն՝ իրավական գնահատական ստանալու համար, բայց դա իմ գործի հետ ընդհանրապես կապ չունի»։ Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը մեզ ասաց, թե իրավական մանրամասներից տեղյակ չէ, սակայն գիտի, որ «որոշումն օրինական ուժի մեջ չի մտել, օրենքի ուժ ստանալու դեպքում դատարանի որոշումը կատարվելու է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նիստն է. ինչ է սպասվում

#Ուղիղ․ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նիստն է. ինչ է սպասվում Tue, 10 Mar 2026 14:15:41…

22 րոպե ago

Հայաստանի հավաքականը չի կարողանում վերադառնալ Կաթարից. մանրամասներ

Հայաստանի հավաքականը չի կարողանում վերադառնալ Կաթարից. մանրամասներ Tue, 10 Mar 2026 14:15:08 +0400 Հայաստանի սպորտային…

23 րոպե ago

Ռուբլին կտրուկ թանկանում է

Ռուբլին կտրուկ թանկանում է Tue, 10 Mar 2026 14:00:31 +0400 ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը…

37 րոպե ago

Ընտանեկան բռնության եւ անչափահասների հանցագործությունների դեպքերն աճել են

Ընտանեկան բռնության եւ անչափահասների հանցագործությունների դեպքերն աճել են Tue, 10 Mar 2026 13:45:08 +0400 ՀՀ…

53 րոպե ago

Այն էնտուզիազմով, որով Պապիկյանը կարկանդակ էր ուտում, թող հերքի սա

Այն էնտուզիազմով, որով Պապիկյանը կարկանդակ էր ուտում, թող հերքի սա Tue, 10 Mar 2026 13:38:18…

60 րոպե ago

Ադրբեջանցին չի ուզում խաղաղ գալ ապրել, ուզում է մեր կամքին հակառակ գալ ու մեզ վտարել

Ադրբեջանցին չի ուզում խաղաղ գալ ապրել, ուզում է մեր կամքին հակառակ գալ ու մեզ վտարել…

1 ժամ ago