Մտահոգիչ էր Արթիկում տեղի ունեցած դրվագը, երբ Փաշինյանը հետաքրքրվեց հուշարձանի ճակատագրով

Մտահոգիչ էր Արթիկում տեղի ունեցած դրվագը, երբ Փաշինյանը հետաքրքրվեց հուշարձանի ճակատագրով

Tue, 10 Mar 2026 10:00:28 +0400


Շաբաթ օրը Փաշինյանն իր քաղաքական խմբակով այցելել էր Շիրակի մարզ։ Անկեղծ ասած՝ նրա հերթական ցուցադրական ու անլուրջ ճամփորդություններին անդրադառնալն անգամ առանձնապես ցանկություն չի առաջացնում։ Վերջին տարիներին արդեն սովորական է դարձել, երբ իրական խնդիրներով ծանրաբեռնված մարզեր այցելությունները վերածվում են նախապես բեմադրված ներկայացումների, որտեղ ամեն ինչ արվում է միայն գեղեցիկ պատրանք ստեղծելու համար։

Շիրակի մարզում ևս նույն պատկերն էր։ Մարզի ՔՊ-ական համայնքապետերն իրենց առաջնորդի ընդունելությունը կազմակերպել էին ժանրի բոլոր կանոններով՝ ներկայացնելով իրենց «հսկայական ձեռքբերումները» և փորձելով ապացուցել, թե նախկին իշխանությունների ներկայացուցիչները համայնքների համար որևէ լուրջ բան չեն արել։
Սակայն իրականությունն այլ է…

Մարզի բնակիչներն ամեն օր բախվում են նույն խնդիրներին՝ աշխատատեղերի պակաս, սոցիալական ծանր պայմաններ, ենթակառուցվածքների չլուծված հարցեր, երիտասարդների արտագաղթ։ Թե՛ Մարալիկում, թե՛ Արթիկում կրկին ականատես եղանք նույն երևույթին՝ կեղծիքի և իրականությունը քողարկելու փորձերի։ Տպավորություն էր, թե բնակիչները ներկա էին քաղաքական ներկայացման, որտեղ յուրաքանչյուր դերակատար փորձում էր հաճոյանալ առաջնորդին և իրականությունը ներկայացնել այնպես, ինչպես նա ուզում է լսել։

Առանձնապես մտահոգիչ էր Արթիկում տեղի ունեցած դրվագը։ Երբ Փաշինյանը մոտեցավ հրապարակին և հետաքրքրվեց հուշարձանի ճակատագրով, համայնքապետը նրան տեղեկացրեց, որ մտադիր են ապամոնտաժել 1941–1945թթ․ Հայրենական Մեծ պատերազմում զոհված մեր հայրենակիցներին նվիրված հուշարձանը և այն տեղափոխել՝ Արթիկի Բարեկամության այգի, իսկ հրապարակում տեղադրել շատրվաններ։

Այս հարցին ես բազմիցս անդրադարձել եմ՝ հրապարակային ներկայացնելով հստակ հիմնավորումներ այն մասին, թե ներկայիս չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում նման անհաշվարկ և կարճամիտ քայլը ինչպիսի լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Խոսքը պարզապես հուշարձանի տեղափոխման մասին չէ։ Խոսքը մեր պատմական հիշողության, մեր ժողովրդի զոհաբերության և ազգային արժանապատվության նկատմամբ պետական վերաբերմունքի մասին է։

Ավելին՝ անհրաժեշտ եմ համարում հանրությանը տեղեկացնել, որ ըստ նախագծա-նախահաշվային (նախագիծն իրականացվել էր Արթիկի համայնքապետարանի հետ կնքված թիվ ՇՄԱՀ-ԳՀԾՁԲ-23/27 ծածկագրով պայմանագրի հիման վրա) փաստաթղթերի՝ հուշարձանի տեղափոխման համար նշված վայրը ոչ թե Բարեկամության այգին է, ինչպես փորձում են ներկայացնել, այլ Արթիկ քաղաքի Անկախության փողոց 3/5 հասցեում գտնվող պուրակը։ Այսինքն՝ նույնիսկ այս հարցում հանրությանը ներկայացվում է մի տարբերակ, մինչդեռ փաստաթղթային իրականությունը բոլորովին այլ է։

Այս ամենը վկայում է մեկ պարզ ճշմարտության մասին․ այսօր իշխանությունը հաճախ զբաղված է ոչ թե իրական խնդիրների լուծմամբ, այլ իրականության քաղաքական փաթեթավորմամբ՝ փորձելով այն ներկայացնել այնպիսի տեսքով, ինչպիսին ցանկանում է տեսնել իր քարոզչական դաշտում։

Պատմական հիշողության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, հատկապես այն հուշարձանների պարագայում, որոնք խորհրդանշում են մեր հայրենակիցների արյամբ գրված պատմությունը, երբեք չի կարող դիտվել որպես սովորական քաղաքաշինական որոշում։ Սրանք այն հարցերն են, որոնցում անհրաժեշտ է ոչ թե ցուցադրական մոտեցում, այլ պետական պատասխանատվություն և ազգային արժեհամակարգի գիտակցում։
Ի վերջո, ժամանակը միշտ տալիս է իր գնահատականը՝ և՛ իշխանություններին, և՛ նրանց գործողություններին….

Մհեր Մելքոնյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մայքլ Ջեքսոնը՝ կինոյում

Մայքլ Ջեքսոնը՝ կինոյում Fri, 01 May 2026 01:00:18 +0400 Համաշխարհային փոփ լեգենդ Մայքլ Ջեքսոնը թեեւ…

5 ժամ ago

Մանկապարտեզը նվիրել է համայնքապետի՝ Տյումենում ապրող եղբայրը, շահում է Փաշինյանը

Մանկապարտեզը նվիրել է համայնքապետի՝ Տյումենում ապրող եղբայրը, շահում է Փաշինյանը Thu, 30 Apr 2026 23:45:50…

6 ժամ ago

Անգլիական «Տոտենհեմի» դարպասապահը տեղափոխվում է իտալական «Ինտեր»

Անգլիական «Տոտենհեմի» դարպասապահը տեղափոխվում է իտալական «Ինտեր» Thu, 30 Apr 2026 23:30:59 +0400 Իտալական «Ինտերի»…

6 ժամ ago

21 ժամ ջուր չի լինի

21 ժամ ջուր չի լինի Thu, 30 Apr 2026 23:26:11 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

6 ժամ ago

Մեկի կովը խփում ա, մյուսի ցուլին մի կերպ ենք սրսկում ու դրա դիմաց կոպեկներ ստանում

Մեկի կովը խփում ա, մյուսի ցուլին մի կերպ ենք սրսկում ու դրա դիմաց կոպեկներ ստանում…

7 ժամ ago

Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին

Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին Thu, 30 Apr 2026 23:11:09 +0400…

7 ժամ ago